o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների վերսկսման». Վ. Եվսեեւ

07.12.2018 22:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների վերսկսման». Վ. Եվսեեւ

Կայացավ նախընտրական քարոզարշավի ամենամեծ բանավեճը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի միջեւ: Թեժ քննարկումների թեմաներից էր նաեւ Արցախյան հիմնախնդիրը եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակը: ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի առաջին համարը` ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանն այս առումով լուրջ մտահոգություններ ուներ, «Իմ քայլի» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, խնդիր չէր տեսնում: «Իրավունքի» հետ զրույցում ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռուս ռազմական փորձագետ ՎԼԱԴԻՄԻՐ ԵՎՍԵԵՎԸ եւս իր մտահոգությունը հայտնեց` նշելով, որ Արցախի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ բարդ:

Ինձ քննադատում են «Հայաստանի համար աննախադեպ հայտարարության» համար. Նիկոլ Փաշինյան

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՐՄԱՐ ՊԱՀԻ»

– Պարոն Եվսեեւ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ օպերատիվ կապ կա Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ, իսկ սահմանում իրավիճակն անհամեմատ ավելի խաղաղ է: Ինչո՞ւ եք կարծում, որ այդուհանդերձ հիմա ամեն ինչ ծայրահեղ բարդ է:            

Ուղղակի հիմա Ադրբեջանը սպասում է հարմար պահի: Նրանք կարծում են, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կապակայունանա, Հայաստանի իշխանությունները կխորանան ներքաղաքակյան գործընթացների մեջ, եւ այս իրավիճակում անվտանգությանը անհրաժեշտ ուշադրություն չի դարձվի, ու ռեսուրսների պակաս կլինի: Դրա հետեւանքով որոշակի պահի, երբ Բաքվում հասկանան, որ Հայաստանը հիմա թույլ վիճակում է, հարված կհասցնեն Արցախի ուղղությամբ: Այնպես որ, յուրաքանչյուր օպերատիվ կապի միջոց որեւէ երաշխիք չի կարող դառնալ Արցախի անվտանգության համար: Անվտանգության երաշխիք կարող էր լինել ոչ թե օպերատիվ կապը, այլ ծանր զինատեսակների հեռացումը սահմանից` անհրաժեշտ հեռավորության վրա, ինչը պետք է ֆիքսվի դիտորդների կողմից: Այ սա կլիներ իրոք իրատեսական քայլ` Լեռնային Ղարաբաղի սահմանում լարվածության նվազման ուղղությամբ, այլ ոչ թե որեւէ հեռախոսային կապ: Օրինակ, կարող է մի հանկարծակի կրակոց հնչել, դրան հետեւի պատասխանի անհրաժեշտությունը, եւ այն կբերի ռազմական միջադեպի: Հենց այդպես էլ Ադրբեջանը գիտակցաբար սկսի հրահրել ռազմական գործողություներ: Հենց դրա համար է կարեւոր ոչ թե օպերատիվ կապը, այլ ծանր զենքի հեռացումը սահմանից: Ընդ որում` եթե մի քանի տարի առաջ կարեւոր էր դիպուկահարների հեռացումը սահմանից, հիմա դրանից ավելի վտանգավոր բաներ կան:

Նիկոլ Փաշինյանի ելույթը Փարիզի խաղաղության համաժողովի վարպետաց դասին

Նիկոլ Փաշինյանը նախընտրական բանավեճի ժամանակ ասաց, որ հակամարտության կարգավորման գործընթացում առաջնահերթ խնդիր է համարում բանակցային գործընթացն այն կետին հասցնելը, որտեղ Արցախի ժողովուրդն ու կառավարությունը լիարժեք մասնակցություն ունենան դրան: Ի՞նչ կասեք այս մասին:

Ստեփանակերտը պետք է նստի բանակցությունների սեղանին, բայց հիմա Ադրբեջանը չի գնա այդ քայլին: Դրա մասին պետք էր խոսել 2016 թվականի ապրիլին, որպես պահանջ, կանգնեցնելու հարձակումը: Բայց քանի որ այդպես չի արվել, հիմա դրա մասին խոսելն անօգուտ է եւ անիրատեսական: Եվ կարծում եմ` պաշտոնական Երեւանն այժմ պետք է ոչ թե դրա մասին մտածի, այլ կրի ողջ պատասխանատվությունը Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս առումով նույնիսկ փոքրիկ պատասխանատվություն չպետք է դնել Ստեփանակերտի վրա, որովհետեւ չի դիմանա: Շատ տարբեր են ուժերը, եւ Ստեփանակերտը չի կարող դիմակայել ռազմական հարձակմանը Ադրբեջանի կողմից:

Փոքր ժամանակվա մեր լսած հեքիաթները ոչինչ են Նիկոլ Փաշինյանի հեքիաթների համեմատ. Հայկ Մամիջանյան

«ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՆԱԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ»

– Դուք անընդհատ ակնարկում եք հնարավոր ռազմական հարձակման մասին, կարելի՞ է եզրակացնել, որ առաջիկայում տեսնում եք հայ-ադրբեջանական սահմանում լարվածության հավանականություն:

Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների վերսկսման, առնվազն այդ մասին է փաստում այն, որ նրանք ընդունում են օրենքներ, որոնք լիովին հարմարեցված են պատերազմական իրավիճակին: Բացի այս, Ադրբեջանը շարունակվում է ժամանակակից զինատեսակներ գնելու գործընթացը, որոնք կարող են որակապես փոխել հակամարտող կողմերի միջեւ առկա բալանսը: Մենք խոսում ենք միայն Լեռնային Ղարաբաղի ուղղության մասին, բայց պետք չէ մոռանալ մյուսները, որոնք գուցե փոխկապակցված են միմյանց հետ: Նկատի ունեմ Նախիջեւանի ուղղությունը, որտեղ չափազանց ակտիվ է Թուրքիան եւ այնտեղ ունի ռազմական ստորաբաժանումներ, ուզում է բացել երկաթգիծ եւ ուսումնասիրում է հնարավորությունները, թե ռազմական գործողությունների ժամանակ, որպես աջակցող ուժ, ինչպես կարող է հարվածել Հայաստանին: Միեւնույն ժամանակ, պետք է հաշվի առնել այն, որ վերջին ընտրությունների ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը հաղթեց ազգայնականների աջակցությամբԻսկ ազգայնականների ազդեցությունը Թուրքիայում միշտ կլինի հակահայկական: Այս առումով չեմ բացառում նաեւ, որ լարվածություն կարող է լինել հայ-թուրքական սահմանում: Առհասարակ, յուրաքանչյուր ապակայունացում Հայաստանում թշնամիների համար առիթ կլինի` ամենաքիչը  սահմանում սադրանքներ հրահրելու համար: Այս ամենը պետք է զսպել միայն ամուր ռազմական համագործակցությամբ Ռուսաստանի հետ: Այս ռազմական համագործակցությունն անգամ կասկածի տակ չպետք է դրվի, որովհետեւ այն պետք է ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ Հայաստանին: Սա է երաշխիքը` Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու: Բացի այս, կան լուրջ մարտահրավերներ, որոնց պետք է պատրաստ լինենք դիմակայել միասին` տարբեր սցենարներ մտածելով: Օրինակ, պետք է մտածենք, թե ինչ պետք է անենք, եթե Վրաստանը մտնի ՆԱՏՕ-ի կազմի մեջ: Պետք է մտածենք նաեւ, որ ռադիկալ խմբավորումներին Սիրիայից քշելով` նրանք կարող են հայտնվել Ադրբեջանում, ընդ որում` Վրաստանի տարածքով: Մենք պետք է հաշվի առնենք, որ ԱՄՆ-ն, իրանական պատժամիջոցներն ավելացնելով, Հայաստանին կարող է դնել հարվածի տակ, խնդիրներ ստեղծել առեւտրաշրջանառության համար: Ի վերջո, յուրաքանչյուր անգամ պասիվ ճնշում Իրանի վրա, ծայրահեղ հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար` փակ սահմանների պայմաններում: Պետք է մտածել, թե ինչպես պայքարել այդ վտանգների դեմ, եւ ինչ կարող ենք անել այս պայմաններում:

«Պարո՛ն նախարար, դուք ձախողակ եք». ՀՀԿ ԵԿ-ն՝ Զոհրաբ Մնացականյանին (Տեսանյութ)

«ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՌՆԱՏՆԵՐ ԵՆ»

– Դուք նշում եք հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտության մասին, մինչդեռ այսօր խորհրդարանական ընտրություններին մասնակցում են այնպիսի քաղաքական ուժեր, որոնք ոչ միայն դեմ են ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում ՀՀ-ի անդամակցմանը, այլ գտնում են, որ պետք է փակել Գյումրիում ռուսական ռազմաբազան: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

«Փաշինյանն իրավունք չունի նախարարության ֆունկցիան վերցնել իր վրա». Արծվիկ Մինասյան (Տեսանյութ)

Այն մարդիկ, ովքեր նպատակ ունեն թուլացնել հայ-ռուսական ռազմական համագործակցությունը, նրանք չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության հայրենասերներ: Իրենք փորձում են ստեղծված իրավիճակից ստանալ որոշակի քաղաքական դիվիդենտներ, բայց բոլորովին չեն մտածում այն մասին, թե ինչ իրավիճակում կարող է Հայաստանը հայտնվել: Այդպիսի հակառուսական ուժերը քաղաքական կռնատներ են, բոլորովին իրենց հաշիվ չեն տալիս, որ իրենց գործողությունները կարող են ընդհանրապես Հայաստանին թուլացնել ռազմական առումով: Իսկ եթե ինչ-որ առումով նրանց նման նկրտումներին աջակցեն նաեւ գործող իշխանությունները, այն կարող է հանգեցնել նրան, որ անգամ Հայաստանը կարող է կանգնել իր տարածքային ամբողջականությունը կորցնելու վտանգի առաջ: Մենք գիտենք, թե որոնք են այդ քաղաքական ուժերը, բայց շատ կարեւոր է, որ ՀՀ քաղաքացիները իրատես լինեն: Օրինակ, ինչպե՞ս կարող է Հայաստանին օգնել ամերիկյան զենքը: Եթե ասեն` ուզո՞ւմ եք ամերիկյան զենք տան ձեզ, կասեն` այո, իհարկե: Բայց այստեղ մի շարք հարցեր են ծագում, որոնք պատասխաններ են ակնկալում: Իսկ Հայաստանն ունի՞ ռեսուրսներ այդ զենքերի գործարկման համար, տեխնիկական անձնակազմին սովորեցնելու, վերանորոգման բազայի ձեւավորման, այդ զենքերն արդեն իսկ ունեցած զինատեսակների հետ համապատասխանեցնելու համար: Կարող է անգամ զենքը անվճար տան, բայց դրանց ծառայություններն այնքան թանկ լինեն, որ նյութական մեծ վնաս տան: Հիմա, երբ Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են, պետք է ծայրահեղ զգույշ լինել, նույնիսկ` անվճար զենք ստանալու դեպքում: Չէ որ իրականում անվճար զենք չի լինում: Ավելին` ամերիկյան նույնիսկ անվճար տրամադրվող զենքը կարող է վատ անդրադառնալ զինված ուժերի մարտավարական հնարավորությունների վրա: Խոսելուց առաջ պետք է այս ամենի մասին մտածել:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փարիզ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА