o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴԵՄՔԵՐ ԵՎ ԴԻՄԱԿՆԵՐ. ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

07.12.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԴԵՄՔԵՐ ԵՎ ԴԻՄԱԿՆԵՐ. ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Բնական է, որ ե՛ւ խոհանոցներում ու բակերի զրուցարաններում, ե՛ւ համացանցում ակտիվորեն քննարկվում է ընտրությունների մասնակից 11 ուժերի առաջին համարների «դարի հեռուստադեբատը»: Դրա առնչությամբ, օրինակ, Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանը համոզմունք է հայտնում, որ ընտրողն այդ դեբատների արդյունքում չի վերակողմնորոշվում. «Ամենքը մնացին իրենց կարծիքին ու դիրքին` թե՛ ընտրողը, թե՛ ընտրվողը: Ու մի փնտրեք այստեղ «կրած» կամ «կրված» կողմ, այդ բնորոշումները, միեւնույնն է, կլինեն կանխակալ: Այլ բան է, որ նման դեբատների ընթացքում ավելի պարզ են դառնում քաղաքական խաղացողների իրական փոխադարձ, երբեմն` քողարկված կապերը: Դա նույնպես հետաքրքիր է տեսնել»:

ՆԻԿՈԼԻ ՇԱՂԳԱՄԸ ԹԱՐՍ Է ԲՈՒՍՆՈՒՄ

 

ՆԻԿՈԼԱԿԱՆ «ՕԵԿ»-ՆԵՐԻ ԽՐԱԽՃԱՆՔԸ

Իսկ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը ուղղակիորեն արձանագարում է. «Երեկվա բանավեճին մասնակցող 11 ուժերից 8-ը Նիկոլ Փաշինյանի սատելիտներ էին դիրքավորված»: Այդ հասարակական գործչի հայացքից չի վրիպել եւ հայտնի դրվագը, ուր Գագիկ Ծառուկյանը «լուսավոր» Էդմոն Մարուքյանի «կլասիկ ցավը տանում» է եւ, ըստ էության, փչացնում վերջինիս` ի ցույց անելով տեր ունենալու հանգամանքը: Բայց Սամսոնյանը շեշտում է ոչ թե Ծառուկյանի հեգնական հռետորաբանությունը, այլ. «դուք մի հատ նայեք մեր կլասիկ պատգամավորի դեմքին էլի: Հալալ ա Էդմոնին, հլը հայացքի հոգատարությունը, հլը սերն ու ակնածանքը զգացեք` էս մեր «միամիտ լոռեցու» աչքերում ամփոփված: Բա Արթուր Բաղդասարյանը կյանքում Սերժին սենց նայած կա՞, հը՞: Դե պատասխանեք, օրիգինալ ՕԵԿ-ը երբեւէ ՀՀԿ-ին սենց նայած կա՞ր, ոնց նորաստեղծ ՕԵԿ-ի հայտ ներկայացրածը»:

ԴԻՄԱԿՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ «ԼՎԱՑԱՐԱՐՈՒՀՈՒՆ» ՔՈՂԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Բա ասում էիք` սեր ու համերաշխություն չկա: Էս նկարի իրական դեպքերը չտեսած մարդն իրա ողջ ունեցվածքը խաղադրույք կաներ, որ հաջորդ ակնթարթում Էդմոնս գրկում ու հանգստացնում ա շեֆին: Այ տենց, Արթուր Բաղդասարյան, դե գնա ու նախանձից մեռի»:

Բնականաբար, Էդմոն Մարուքյանի` Նիկոլին ուղղված գորովալից հայացքը նկատել են ոչ միայն քաղաքականության մեջ խորացած վերլուծաբանները, այլեւ ՀՀ հասարակ քաղաքացիները, լինեն նրանք «ազատ եւ հպարտ», «մտահոգ» կամ «մտահոգի» ճանապարհին գտնվող: Այսինքն` շատ տեսանելի ձեւով դիմակները պատռվեցին, եւ քաղաքակիրթ եվրոպական արժեքներից մեծ-մեծ փրթող «Լուսավոր Հայաստանը» ցույց տվեց իր իրական դեմքը, այն է` Նիկոլի գրպանային ընդդիմություն լինելը: Դե մյուսներն էլ նույնն են, պարզապես ավելի մանր-մունր են: Դեբատների ընթացքում, որոնք ավելի շուտ նմանվում էին «տասնն ընդդեմ Վիգեն Սարգսյանի» գործողությանը, ինքնուրույնություն ցուցաբերեցին միայն Արմեն Ռուստամյանն ու Գագիկ Ծառուկյանը: Սակայն ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն էլ ընդդիմադիր են ոչ թե Նիկոլ Փաշինյանին եւ գործող իշխանությանը, այլ նախկին իշխանությանը` ի դեմս ՀՀԿ-ի: Հետեւաբար ներկայիս թավշյա թրաշամանուկների դեմ տրամադրված ընդդիմադիր ընտրազանգվածը քվե տալու միայն մեկ տեղ ունի` ՀՀԿ: Այդ հանգամանքը հասկանում են եւ թրաշամանուկները, այդ պատճառով էլ ՀՀԿ-ի դեմ պայքարում կիրառում են ամենազազրելի միջոցները: Չեն խորշում անգամ դեպի «գրբացություն» տանող բաներից, ինչպիսին է հուղարկավորության ատրիբուտներ փողոց հանելը, կամ, օրինակ, փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանի կոչը` ընտրություններից հետ մի-մի բուռ հող լցնելու ՀՀԿ-ի վրա: Սակայն, ինչպես իրավացիորեն նկատել է Արմեն Աշոտյանը, վերջում այդ մի-մի բուռ հողը ստիպված են լինելու ուտել, քանզի երկրում տիրող ահուսարսափի մթնոլորտի պայմաններում ՀՀԿ-ի ընտրողները չեն բարձրաձայնում իրենց մոտեցումները: Նրանք պարզապես գալու են ընտրատեղամասեր ու քվեարկեն:

ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՄԻՆՈՒՍ ՆԻԿՈԼ

 

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀԱԿԱՄԻՋՈՑԸ` ՍԱԴՐԱՆՔԸ

ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը բավականին հետաքրքիր տեղեկություն ներկայացրեց. «Քարոզարշավի վերջին օրերին ոմանց տմարդի տեսակն ակտիվանում է: Չեն դիմանում. շարունակում են ճղճիմ սցենարներ բեմադրել: Ահազանգ եմ ստացել, որ երեկ Վանաձորի իմ նախընտրական շտաբի մոտ երկու հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել, մեկ ուրիշն էլ դա նկարահանել է: Երբ շտաբից դուրս են եկել` իմանալու, թե ինչ է կատարվում, «դուխով» փախել են: Հրավիրում եմ իրավապահների եւ բոլոր պատկան մարմինների ուշադրությունը` աչալուրջ եւ հետեւողական լինելու նման սադրանքները բացահայտելու հարցում: Ենթադրում եմ, թե ում կողմից է հրահրվում այս թատրոնը: Պարոնայք, թուլացեք եւ խորը շունչ քաշեք»:

ԵՐԲ ՆԱՎԱՎԱՐՆԵՐԴ Ե՝Վ ԾԱԼԱՊԱԿԱՍ ԵՆ, Ե՝Վ ՍՐԻԿԱ

Եվ ահա թերթերից մեկը հրապարակում է հետեւյալը. «Տեղեկությունների համաձայն` քարոզարշավի վերջին օրերին` դեկտեմբերի 7, 8 եւ 9-ին, իշխանությունները պատրաստվում են անակնկալ ներխուժումներ կատարել ՀՀԿ շտաբներ` որպես հիմք ունենալով, իբր, ընտրակաշառքներ բաժանելու մասին «ահազանգերը»: Նման գործողությունների նպատակն է լինելու հակաքարոզչությունը, վախի մթնոլորտի սաստկացումը եւ շտաբների պարալիզացումը: Մեր աղբյուրը հայտնում է` չի բացառվում, որ ներխուժման թիրախ դառնա նաեւ Մելիք-Ադամյան-2 հասցեում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակը»: Դե ինչ, գրասենյակներում չեղած ընտրակաշառքը ոստիկանական ներխուժումներով փնտրելու տեխնոլոգիան հաջողությամբ փորձարկվել էր դեռ Երեւանի ավագանու ընտրություններում, երբ դրա թիրախը ԲՀԿ-ն էր, ու դրա վրա նույն թավշակրոնները աղմկոտ եւ զզվելի շոու էին սարքել` այդպես էլ չհայտնաբերելով որեւէ ընտրակաշառք: Բայց միայն դա չէ պայքարի մեթոդը: Պատահական չէ, որ տարբեր պատրվակներով հենց այս վերջին օրերին ՀՀԿ-ի ամենաերեւացող դեմքերին կանչում են ոստիկանություն` դրանով ժամանակ եւ նյարդեր խլելով: Ինչ վերաբերում է ԱԱԾ-ով սպառնալուն, ապա ԱԱԾ հրավիրվել էր Դավիթ Շահնազարյանը, ով ուղղակիորեն մատնանշել էր թավշյա իշխանությունների հակազգային ծրագիրը. «...Այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանը, իրականում դա քաղաքական ծրագիր է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն` իշխանություն` Արցախի փոխարեն: Ես խոստանում եմ, որ դուք բոլորդ դրանում կհամոզվեք: Այնպես որ, Սասուն Միքայելյանն ուղղակի արտահայտել է այն, ինչը հանդիսանում է ներկայիս իշխանությունների քաղաքական նպատակը», ըստ էության, դրանով իսկ ներկայիս իշխանությանը եւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրելով պետական դավաճանության մեջ»:

ՎԻՐՈՒՍԻ «ՉՈՌՈՒՑԱՎԸ»` ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ` ԽՈՒՆՏԱՅԻՆ

Նա ԱԱԾ գնալու փոխարեն գերադասել էր լրագրողներին հրավիրել ասուլիսի, ու ի թիվս այլ սուր պնդումների, նաեւ հայտարարել էր, որ Փաշինյանը վաղ, թե ուշ ենթարկվելու է պատասխանատվության. «Ինքը գալու է ցուցմունք տալու, կարող եք չկասկածել, մեղադրյալի կարգավիճակով: Սա սպառնալիք չէ, սա խոստում է: Գալու է այդ օրը, երբ նա սկսելու է ցուցմունք տալ: Եւ այդ դեպքում արդեն իրավապահ մարմինները կտան իրավական գնահատական»:

ԺԱՆՏԱԽՏԻՑ ԷԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ

Եվ, ի դեպ, զանգվածային քաղաքական հալածանքների փաստերին արդեն արձագանքում են եւ արտերկրյա կառույցները: Այսպես, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը համարում է այդ հետապնդումներն անընդունելի, Ռուսաստանում էլ փորձագիտական շրջանակները նշում են, որ ՀՀ արտահերթ ընտրությունները դժվար է որակել այն պայմաններում, երբ դաշտը գերհագեցած է արեւմտյան գրանտներով սնվող ՀԿ-ներով, եւ միջինը մեկ ՀԿ է բաժին ընկնում յուրաքանչյուր 800 ընտրողի:

«ՀԱՑՆ ՈՒ ՍՈԽԸ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

ԼՈՒՌ «ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ» ՍՏՎԵՐԸ

Հանրապետական կուսակցությունը կարողացել է  ընտրապայքարի ընթացքում պարտադրել  իրեն   մտահոգող քաղաքական օրակարգը, ինչը ակնհայտ էԱյս մասին դեկտեմբերի 6-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. «Այս տեսակետից, անկախ նրանից, որ ՀՀԿ-ն եւ իր թեկնածուները հանդիպում են բազմաթիվ խոչընդոտների` անհավասար մրցակցային պայմաններ քաղաքական գովազդի համար, վարչական ռեսուրսի անխնա կիրառում իշխանությունների կողմից, ԿԸՀ-ի պասիվ վերաբերմունքը  մեր կողմից ամեն օր բարձրաձայնվող խախտումների վերաբերյալ, այն ճնշումները, որոնք գործադրվում են տեղերում մեր թեկնածուների նկատմամբ, մեզ հաջողվում է մեր ասելիքը տեղ հասցնել: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այս երկու շաբաթվա ընթացքում մեզ հաջողվել է բացել հազարավոր մարդկանց աչքեր մեզ շրջապատող իրականության վրա»,- ասաց Աշոտյանը:

ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿՐԱԿԸ ԵՎ ԵՌԱԲԼՈՒՐԸ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱ±Կ

Պատահական չէ, որ իր գրեթե ցանկացած հրապարակային ելույթում ՀՀ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը պնդում է, որ մտահոգ քաղաքացիները շատ են, նրանք մենակ չեն, ու կոչ է անում չվախենալ եւ գալ քվեարկության` մատնանշելով, որ որեւէ մեկի քվեարկությունը վերահսկել չեք կարողԹե ինչպիսին կլինի արդյունքը, եթե դժգոհ ընտրողների ակտիվությունը բարձր լինի, դժվար է կռահել: Դա կարող է տհաճ անակնկալ լինել Նիկոլի թավշակրոնների համար: Սակայն ապագա դիկտատորը բացի հիսթերիայից եւ բռնաճնշումներից, կիրառում է եւ բավականին պրիմիտիվ քարոզչական միջոցներ: Այսպես, նա երկու անգամ բռնվեց ստախոսության վրա, երբ խոսում էր ՀԱՊԿ գագաթնաժողովի հետաձգման մասին: Հիմա էլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը ժխտում է Լուկաշենկոյի պնդումը, թե գլխավոր քարտուղարի տեղը Բելառուսին հատկացնելը լուծված է: Իսկ «դըմփ-դըմփ հու» զանգվածին էլ կերակրում են մի լուսանկարով, ուր Փաշինյանը ջղային նայում է Լուկաշենկոյի վրա, եւ համացանցը գերծանրաբեռնված է հիացական իդիոտիզմով, թե տեսեք ինչպիսի «պատասխան պահանջող» հայացքով է Նիկոլը նայում Բելառուսի նախագահին: Նույն հաջողությամբ էլ այդ խեղճ մարդկանց կարելի է կերակրել ցանկացած առասպելով, եւ դեռ ժամանակ է պետք, որ սթափվեն էյֆորիայի թմբիրից:

«ՆԵՂԱՑԱԾԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА