ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ում է ձեռնտու նոր գաղտնալսման հրապարակումը

05.12.2018 23:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ում է ձեռնտու նոր գաղտնալսման հրապարակումը

Այսօր հրապարակվեց ՀՀ վարչապետի, ԱԱԾ պետի եւ ՀՔԾ-ի պետի երկրորդ գաղտնալսումը, որին անդրադառնալով՝ քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ նշում է. «Առաջին հայացքից գլխավոր մեղադրյալի կարգավիճակում կարող են հայտնվել Ռոբերտ Քոչարյանի շրջապատը, «Իմ Քայլը» դաշինքի դեմ պայքարող իրական ընդդիմությունը, նաեւեւ Ռուսաստանի գաղտնի ծառայությունները: Այդուհանդերձ չի կարելի բացառել նաեւ այդ կապակցությամբ իշխանությունների դերակատարությունը, ինչի համար լուրջ հիմնավորումներ գոյություն ունեն: Մի կողմ թողնելով ընդդիմության ֆեյսբուքյան հարթակում ստեղծված ոգեւորությունը, հրապարակված գաղտնալսումը բացառությամբ վարչապետի ուղղակի ներգրավվածությունը, նախորդի համեմատությամբ ոչ մի նոր ու սկանդալային բացահայտում չի պարունակում»:

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սերժ Թանկյանին

Քաղաքագետի գնահատմամբ՝ այն, որ Քոչարյանին ու Խաչատուրովին կալանավորելու համար իշխանության վերին օղակներից հրահանգ է իջեցվել արդեն պարզ էր դարձել նախորդ գաղտնալսումից. «Իսկ ուշադիր լսելով ձայնագրությունը՝ կարելի է արձանագրել կարեւոր մի փաստ, որ դրանից այս անգամ ավելի շատ շահում են հենց իշխանությունները: Բացատրեմ, թե ինչու: Նախ գաղտնալսման ընթացքում Նիկոլ Փաշինյանը միայն ունկնդրի դերում է եւ որեւէ հստակ հրահանգ չի կատարում, իսկ այն, որ նրան զեկուցում են գործի կապակցությամբ, դա որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Հետեւաբար Նիկոլ Փաշինյանն, ինչպես արդեն կատարել է իր ֆեյսբուքյան լայվում, փորձելու է լվանալ իր ձեռքերը»:

Ռոբերտ Քոչարյանը դեռ չի քվեարկել

Ռ. Մարգարյանն ընդգծում է, որ գաղտնալսման գլխավոր դեմքն այս անգամ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն է, որն այս խմբի մեջ, կարծես թե, միակ ադեկվատ անձնավորությունն է ու երեք հեռախոսազրույցների ժամանակ հիշեցնում է Խաչատուրովին կալանավորելու վտանգների մասին՝ փորձելով ամեն կերպ փոխել կալանքի միջնորդությունը. «Նման ձայնագրություն հրապարակելով դժվար թե ընդդիմությանը հաջողվի ձայներ շահել հեղափոխական էյֆորիայի լիարժեք ազդեցության ներքո Փաշինյանին դեռեւս կուրորեն վստահող քվեարկողներից, այդուհանդերձ մեծ դեբատից առաջ գաղտնալսման հրապարակումը Փաշինյանին բացառիկ հնարավորություն է տալու բանավեճը շեղել իր հիմնական ուղուց, եւ դա առաջնորդելով իր ցանկացած ուղղությամբ, հարվածի տակ առնել ՀՀԿ-ին ու նախկին իշխանություններին: Միեւնույն ժամանակ, քարոզարշավի վերջին երկու օրերը հայտնվելու են հրապարակված գաղտնալսման ստվերի տակ, ինչը թույլ չի տալու լրջորեն զբաղվել հատկապես ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի հետ կապված Փաշինյանի վերջին ստի եւ հայ-ռուսական հարաբերություններում սպասվող սրացման հարցի քննարկմամբ: Եվ, ի վերջո, որեւէ մեկը չի կարող կասկածել, որ հերթական գաղտնալսումը ամուր հիմք է ծառայելու առաջիկա նոր ձերբակալությունների ու քաղաքական հալածանքների համար, որի մասին վերջին օրերին բազմիցս հստակ ակնարկներ է կատարել Փաշինյանը», - եզրափակելով խոսքն՝ ասում է քաղաքագետը:

«Իմ քայլի» ներկայացուցչին ասել են չներկայանալ, թե որ կուսակցությունից են

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА