o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՆԳԱՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐՆ ԵՆ ՍԿՍԵԼ ԽՈՍԵԼ «ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ» ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

05.12.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՆԳԱՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐՆ ԵՆ ՍԿՍԵԼ ԽՈՍԵԼ «ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ» ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Կարծես թե սկսում է տեսանելի դառնալ, թե ով է դառնալու «դավադիր պատերազմի հրձիգության» եւ «հողեր տալու» թեմայով «պետական դավաճանության» գծով ԱԱԾ-ի թիվ 1 կլիենտը: Մեր հարգարժան վարչապետի պաշտոնակատարը ելնում, գոռում է, թե մի խոսեք Արցախից, հողերից, խոսողն ազգի դավաճան է, եւ մեկ օր էլ չանցած՝ Դավիթ Շահնազարյանը վեր է կենում ու նորից նույնը...

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՎ ԿԱ՞ ԿԱ ՌԴ-ԱՄՆ ԿՈՄՊՐՈՄԻՍ

 

ԱԱԾ-Ի ԹԻՎ 1 «ԿԼԻԵՆՏԸ»

Ու քանի դեռ Շահնազարյանն ԱԱԾ-ի «հուրը» չի դարձել, երեկվա հրապարակային ելույթում նա ապագայի հետ կապված իր այս պատկերացումը ներկայացրեց. «Ադրբեջանը նախապատրաստում է հարձակում, Նիկոլ Փաշինյանը սկսել է քաղաքական հարձակում Արցախի ռազմական ղեկավարության վրա այս կողմից: Ես հեռու եմ այն մտքից, որ սա անփորձության հետեւանք է, սա քաղաքականություն է, ինչի համար որոշ ուժեր նպաստել են, որ նա գա իշխանության»: Ավելին, պարոն Շահնազարյանը նույնիսկ համարձակվեց Փաշինյանին այս եւ մի շարք նմանատիպ սկանդալային մեղադրանքների (ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, Նախիջեւանում ազերիների դիրքերն առաջ բերելու եւ այլն) հետ կապված հրապարակային բանավեճի հրավիրել՝ հայտարարելով, թե մերժումը կհաստատի իր ասածների իրավացիությունըԱյսպիսով, ըստ էության, ի՞նչ է պնդում Շահնազարյանը: Ըստ նրա վարկածի, հայաստանյան ներկայիս իշանությունները ոչ թե անփորձության, այլ գիտակցված մի շարք քայլեր են կատարել, որոնք էապես թուլացնում են երկրի մարտունակությունը: Եվ այդ դեպքում «հարձակում նախապատրաստող» Ադրբեջանը, եթե սկսի գրոհել, անարգել առաջ կշարժվի: Բայց այս դեպքում տվյալ վարկածն առաջ է քաշում մի շարք հարցեր: Եթե խոսքը ինչ-որ պայմանավորվածության մասին է, ապա Շահնազարյանը չի տալիս այն հարցի պատասխանը, թե ովքեր են պայմանավորվող կողմերը: Նկատի ունենք, որ նման պայմանավորվածություններում բացառվում է, որ չլինի արտաքին առանցքային ուժերից գոնե մեկի միջնորդությունը: Ընդ որում, դժվար չէ կռահել, որ այդ միջնորդի դերում կարող է հանդես գալ կա՛մ Մոսկվան, կա՛մ՝ Վաշինգտոնը. որեւէ այլ ուժ հազիվ թե ի զորու լիներ միաժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի ներգրավվածությամբ նման մեծ խաղ կազմակերպելՈրքանո՞վ է իրատեսական Շահնազարյանի ներկայացրած վարկածը, կապրենք՝ կտեսնենք: Սակայն նկատենք, որ նրա նկարագրած սցենարի առանձին տարրերն առանց Շահնազարյանի էլ նկատվել են: Այդ թվում, փաստ է, որ իրոք ծանր մթնոլորտ է ստեղծվել Հայաստանի եւ Արցախի միջեւԵրկրորդը. փաստ է նաեւ, որ Հայաստանի մարտունակության (բանակ, ազատամարտի վետերանների համախմբում, զինտեխնիկայի մատակարարումներ) լրջագույն եւ գնալով միայն սրվող մտավախություններ կան, ինչին քանիցս անդրադառնալու առիթներ ունեցել ենք: Հաջորդ փաստը. այն, որ Հայաստանը նկատելիորեն թուլացրել է դիրքերը ՀԱՊԿ-ում, դա էլ կասկածի տեղիք չի տալիս, ընդ որում, խնդիրը միայն գլխավոր քարտուղարի պաշտոնը չէ: Ավելի կոնկրետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ կապված այս ինտրիգը դա միայն այսբերգի տեսանելի մասն է: Նկատի ունենք, որ թեեւ այս խնդրի հետ կապված հանգուցալուծումը, ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին տեղի չի ունենա, սակայն այն, որ այդ օրվա ՀԱՊԿ գագաթաժողովը հետաձգվում է, գրեթե կասկածի տեղ չի թողնում, որ այդ պաշտոնը Հայաստանին չի մնա (առավել եւս հաշվի առնելով, որ թեեւ Փաշինյանն ասում էր, թե Պուտինն է առաջարկել՝ գագաթաժողովը հետաձգել՝ կոնցենսուսային լուծում գտնելու համար: Բայց ահա երեկ հնչեց ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի պաշտոնական հայտարարությունը, որ հետաձգումը տեղի է ունեցել Հայաստանի ղեկավարության խնդրանքով՝ հաշվի առնելով ընտրությունները): Իսկ դա, ըստ էության, նշանակում է հետեւյալը. ընդամենը երկու տարի առաջ Հայաստանը ՀԱՊԿ-ում ուներ այնքան կշիռ, որ նրան թույլ տվեցին ղեկավարել ՀԱՊԿ-ը: Իսկ հիմա պարզապես այդ թույտվությունը ետ է վերցվում, ինչն արդեն իսկ խոսում է այդ կազմակերպությունում մեր դիրքերի էական անկման մասինԱյս ամենը Շահնազարյանի ակնարկած պայմանավորվածությունների արդյունքո՞ւմ է, թե թույլ տված կոպիտ քաղաքական սխալների, թերեւս դա էլ արդեն ամենաէականը չէ: Ամենակարեւորը բուն իրավիճակն է, որն ունենք, քանի որ ապագա բոլոր զարգացումները բխելու են հենց այս իրավիճակիցԻսկ ո՞րն է ներկայիս իրավիճակը: Հարցի պատասխանը փորձենք տեսնել ներկայիս իշխանական «սիամական երկվորյակի»՝ «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանի երեկվա այս հայտարարության մեջ. «Եթե չվերականգնենք ռազմական բալանսը, կհանգենք միակողմանի զիջումների...»: Ճիշտ է, դրան հաջորդում է հերոսական ոգին, թե. «Չենք կարող բանակցել, խոսել որեւէ զիջման մասին, քանի դեռ այդ բալանսը վերականգնված չէ...»: Բայց այստեղ մեկ-երկու պարզագույն հարցեր են առաջ գալիս. այսինքն, եթե ռազմական բալանսը վերականգնվեց, կարո՞ղ ենք զիջումների մասին բանակցել (կարծես թե ԱԱԾ-ն այստեղ էլ լավ ման գալու դեպքում կարող է «պետական դավաճանության» տարրեր գտնել): Սա էլ մի կողմ, կարեւորը Մարուքյանի ֆիքսած բուն միտքն է, որ այս պահին ռազմական բալանս վերականգնելու խնդիր ունենք, այսինքն՝ բալանսն Ադրբեջանի օգտին է: Եվ հաջորդ հարցը. իսկ ինչպե՞ս ենք բալանսը վերականգնելու: Մինչ այս դա արվել է ՌԴ-ի հաշվին, իսկ «հեղափոխությունից» հետո տեսանելի՞ է այլ աղբյուր. միանշանակ՝ ո՛չ: Արդյունքում, ըստ պարոն Մարուքյանի խոսքերի տրամաբանության, նորից հույսներս պետք է ՌԴ-ի վրա դնենք` դրանից բխող բոլոր հետեւություններով հանդերձ: Սակայն մի փոքր առաջ ընկնելով, գումարենք հաջորդ հարցադրումը. եթե ներկայիս բալանսն այնպիսին է, որ, ըստ Մարուքյանի, «կհանգենք միակողմանի զիջումների», Ադրբեջանը չի՞ ցանկանա օգտվել առիթից՝ ռազմական ճանապարհով միանգամից խնդիրն իր օգտին ավարտելու համար: Իհարկե՝ կցանկանա: Բայց ինչո՞ւ չի գնում դրան: Ճիշտ է, այս հարցի պատասխանը ժամանակին փորձում էր տալ Փաշինյանը՝ արցախյան նոր պատերազմի հնարավորությունը կապելով Մոսկվայի ուզել-չուզելու հետ, սակայն եթե առաջ գնանք այս տարբերակով, հանգում ենք հետեւյալին. Մոսկվան կարող է հայ-ադրբեջանական ռազմական բալանսը վերականգնել, բայց կարող է եւ չվերականգնել: Մոսկվան կարող է նոր արցախյան պատերազմ թույլ չտալ, բայց կարող է նաեւ՝ թույլ տալ: Իրանակում ի՞նչ կանի Մոսկվան, թերեւս միայն Կրեմլում հստակ գիտեն: Սակայն խոսքն այն մասին է, որ, ըստ մեր ներկայիս իշխանական տարբեր թեւերի ասածների տրամաբանության, ամեն ինչի բանալին հենց Մոսկվայում է:

Ադրբեջանում հրդեհի հետևանքով այրված խանութների տերերը բողոքի ակցիա են անցկացնում (տեսանյութ)

 

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Այսպիսով՝ Շահնազարյանի ակնարկածի պես՝ ինչ-որ արտաքին ուժի միջնորդությամբ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություն կա՞, թե՝ ոչ: Թերեւս Մարուքյանի նկարագրած իրավիճակում դա էլ ամենաառաջնայինը չէ. եթե Հայաստանի անվտանգության բանալին Մոսկվայում է, իսկ Ադրբեջանն ունի մեր «միակողմանի զիջումներին» հասնելու հնարավորություն, ապա ստանում ենք հետեւյալ պատկերը: Հայաստանը հայտնվել է ՌԴ-ից անվտանգության սպասողի, այսինքն՝ խնդրողի դերում: Եվ ի տարբերություն դրա, Ադրբեջանը ՌԴ-ի հետ պայմանավորվողի դերում է, որ Բաքուն հանկարծ չգնա Հայաստանից «միակողմանի զիջումների» հասնելու գործողությունների: Բայց եթե Բաքուն ստացել է իր պայմանները, չասենք՝ թելադրելու, այլ առնվազն ներկայացնելու հնարավորություն, ապա ի՞նչ կարող է դա նշանակել ապագա զարգացումների առնչությամբԱյսինքն, այս պահին պաշտոնապես ի՞նչ է պահանջում Բաքուն, եթե իհարկե, շրջանցենք զուտ ռազմական հռետորաբանությունը. վերսկսել բուն արցախյան կարգավորմանը միտված բանակցությունները: Ո՞ր օրակարգով. այն, ինչ եղել է մինչ բանակցությունների դադարը: Իսկ թե ինչ է եղել մինչ այդ, ժամանակին հայտարարել է Փաշինյանը. որոշ տարածքների վերադարձ, եւ խոսք անգամ չկա Արցախի կարգավիճակի մասին, եւ չկա որեւէ նախանշան, որը կազդարարեր, թե այստեղ որեւէ բան այս վերջին ամիսներին փոխվել է: Ընդ որում` նաեւ նկատենք. Մոսկվան է խաղի կանոնները թելադրողը, թե Մինսկի խմբի համանախագահները միաժամանակ, այսինքն, Ադրբեջանը մեկին է իր պահանջը ներկայացնելու, թե երեքին, էական բան չի փոխվում. այդ պահանջը կընդունվի: Այլ բան, որ նույն կետից բանակցությունները շարունակվելու դեպքում արդեն բոլորովին այլ պատկեր ենք ստանալու: Այն է. այս ամիսներին Հայաստանի դիրքերը, ինչպես նաեւ Մարուքյանն է ֆիքսում, թուլացել են այնքան, որ հայտնվել ենք «միակողմանի զիջումների» հեռանկարի առաջ: Եվ, փոխարենը, Շահնազարյանն է խոսում Նախիջեւանից, թե մեկ ուրիշը, բուն փաստը չի փոխվում. այդ հատվածում Ադրբեջանը նկատելի դիրքային առավելություններ է ստացել: Երկրորդը, այս ընթացքում որոշակիորեն համալրել է զինանոցը: Վերջապես, վերջին ամիսներին նավթի համաշխարհային գների աճը նկատելիորեն կարգավորել է նաեւ Բաքվի դրամապանակը եւ այլն: Արդյունքում, բանակցային սեղանի շուրջ ենք նստելու նկատելիորեն ավելի թուլացած, իսկ Ադրբեջանը՝ ուժեղացած դիրքերով: Ընդ որում, բանակցությունների ձախողման դեպքում կա Մարուքյանի ասած, «միակողմանի զիջումների» տարբերակըԲայց նաեւ չմոռանանք, որ թեեւ ՀԱՊԿ-ի նիստը հետաձգվելու է, այդ օրը Փաշինյանը, այնուամենայնիվ, կայցելի Սանկտ Պետերբուրգ՝ ԵՏՄ գագաթաժողովին: Այսինքն, Պուտինի հետ հանդիպում լինելու է, որի ժամանակ, սպասելի է, որ կհստակեցվեն նաեւ հետընտրական Հայաստանի հետ կապված մի շարք դրվագներ: Ավելի կոնկրետ այն, որ հետընտրական Հայաստանն առաջին հերթին իր վերջնական աշխարհաքաղաքական վեկտորը հստակեցնելու, համապատասխան երաշխիքներ տալու խնդիր ունի, սպասելի է: Նաեւ, բնականաբար, հաշվի առնելով Մոսկվայում գտնվող հիշատակված «անվտանգության բանալու» հանգամանքըՉնայած, միշտ էլ կա նաեւ` «Արեւմուտքը մեզ կօգնի» տարբերակը, բայց երբ Փաշինյանը «հանկարծ հիշեց», թե ինչ մեծ վտանգ են ներկայացնում տոտալիտար աղանդները Հայաստանի համար, կարծես թե ակնարկեց, որ Արեւմուտքի օգնելու հետ այնքան էլ հույսեր չի կապում: Չնայած, Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչների մի պատկառելի պատվիրակությաան հետ Ալիեւի երեկվա հանդիպումը լավ ակնարկ է, թե իրականում այդ նույն Արեւմուտքն ում կարող է օգնել:

Ո՞ՐԸ ԿԼԻՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՔԱՅԼԸ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА