o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հաստատուն կկանգնեմ մեր տեսակին հայ պահող արժեքների պահպանման առաջնագծում»

23.11.2018 18:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հաստատուն կկանգնեմ մեր տեսակին հայ պահող արժեքների պահպանման առաջնագծում»

 Մոտենում են ԱԺ արտահերթ ընտրությունները, որին մասնակցող քաղաքական ուժերի հետ նաեւ ընտրապայքարին մասնակցելու է ՍԻՄ կուսակցությունը: Կուսակցության հինգ անդամներ հանդես են գալու Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրացուցակով: Ինչու հատկապես ՀՀԿ-ի ընտրացուցակով, ինչ ծրագրով եւ գաղափարախոսությամբ են հանդես գալու եւ ընդհանրապես ինչ ակնկալիքներ ունեն այս ընտրություններից` փորձեցինք ճշտել կուսակցության փոխնախագահ, բանաստեղծ, Հայաստանի գրողների միության Չարենցավանի գրական միավորման ղեկավար ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ:

Գողականների հարցում համաձայնության չեն եկել

- Պարոն Գրիգորյան, հաշվի առնելով ՀՀԿ-ի ոչ միանշանակ ընկալումը ժողովրդի շրջանում` ինչո՞ւ որոշեցիք հանդես գալ հենց ՀՀԿ ընտրացուցակով:

Շնորհակալություն հարցի համար, գիտեք, այդ հարցը ես լսում եմ գրեթե ամեն օր եւ իմ հարազատներին ու իմ եւ մեր կուսակցության վարկանիշով անհանգստացած մեր սիրելի ժողովրդին ուզում եմ հայտնել, որ որոշում կայացնելիս մենք չենք առաջնորդվել պահի թելադրանքով ու չենք վախեցել, որ կարող է չընկալվենք, ու ցանկանում եմ, որ գիտակցեք, ամեն ինչ ժամանակավոր է` անգամ կուսակցությունների վարկանշային անկումները եւ վերելքները, ու պահի թելադրանքով քայլ անելը մենք չենք համարում հեռանկարային:

Եկել է պոպուլիզմից ու տոտալ մանիպուլյացիաներից սթափվող քաղաքացիների հետ առերեսվելու ժամանակը. Արտակ Զաքարյան

Բայց, պարոն Գրիգորյան, մի՞ թե չեք գտնում, որ ՀՀԿ-ն է պատասխանատու մեր երկրում տիրող իրավիճակի համար:

Ես նման բան չեմ ասում, իհարկե, երկրում տիրող իրավիճակի պատասխանատուն պահի իշխանություններն են, ու ՀՀԿ-ն կրում է այդ պատասխանատվության բեռը իր ուսերին, ես ավելին կասեմ, որ այդ բեռը կրում է գոնե զուտ նրա համար, ու պահպանողական, նժդեհական գաղափարախոսության կրող կուսակցությունն իր շարքերը թույլ տվեց մտնել պատեհապաշտներին, օդիոզ եւ տարատեսակ ոչ միանշանակ ընկալվող դեմքերին, որոնցից մի քանիսը, ով հաջողեց, համալրեց օլիգոպոլիայի շարքերը, իսկ ով պակաս հաջողակ էր` սկսեց հրմշտվել կարերիստական սանդղահարթակում: Բայց ես ցանկանում եմ նաեւ նշել, որ ՀՀԿ-ի նավը դեպի հատակ քաշող այդ բեռը լքել է արդեն, այդ նավը, որքան էլ տարօրինակ է` այդ բեռը այսօր արդեն բավականին արագ ծվարում է ներկա իշխանությունների թեւերի տակ: Ասեմ նաեւ, որ մենք հանդես ենք գալիս ՀՀԿ-ի հետ, քանի որ այսօվա ստեղծված իրավիճակում նա է հանդիսանում իշխանությունների միակ իրական հակակշիռը եւ իրական ընդդիմությունը:

Պատգամավորին ուղղված սպառնալիքներ են հնչել, տեղեկացրել ենք իրավապահներին. Արարատ Միրզոյան

Ո՞ւր է գնում մեր երկիրը, ո՞ւր է տանում նոր իշխանությունն, այսպես կոչված, «նոր Հայաստանը»:

Ասեմ, որ ամենասկզբից էլ ես ցավով եմ ասում, որ թերահավատորեն էի վերաբերվում ու իրատեսական չէի համարում այն խոստումները, որոնք աջ ու ձախ շռայլում էր ներկայիս վարչապետի պաշտոնակատարը: Նրա իշխանության գալուց հետո անցել է յոթ ամիս, ու ի՞նչ ձեռքբերումներ ունենքՉհաշված` Աստվածաշունչը սեղանի գիրք ունեցող երկրի առաջին դեմքի թողտվությամբ հերձվածողների խրախճանքը եւ սոդոմիստների մոլեգին ակտիվացումը, երեւի պիտի պարոն Փաշինյանը փարիզներում, հյուրանոցներում համասեռամոլի ձեռքից սուրճ խմելու փոխարեն, իր սիրելի գիրքը` Աստվածաշունչը կրկին վերընթերցի ու, հատկապես` սոդումգոմորյան պատմությունը, եւ հետեւություն անի:

Նոր ասելիքը սա է ու համայն հայության 100 տոկոսով նույնական տեսակետն էլ միայն սա կարող է լինել. Արտակ Զաքարյան

Ի՞նչ ծրագրով եւ գաղափարախոսությամբ եք հանդես գալու նախընտրական քարոզչության շրջանում:

Ծրագրի կապակցությամբ ՍԻՄ կուսակցությունը շուտով հանդես կգա հայտարարությամբ, իսկ ինչ վերաբերում է գաղափարախոսությանը, ապա այն չի փոխվել, երեսուն տարի շարունակ դա ազգային պահպանողական գաղափարախոսությունն է, ինչը, ի դեպ, պատճառներից հիմնականն է, որ այս ընտրություններին հանդես ենք գալիս ՀՀԿ-հետ:

Ո՞ր ընտրատարածքում եք դուք առաջադրվել եւ ի՞նչ եք պատրաստվում անել ընտրվելու դեպքում:

Ավելի լավ է քո պարտականությունները սովորես, այլ ոչ թե խառնվես «մեծերի» գործերին. Վահե Գրիգորյանը՝ Վահան Կոտանյանին

Ես առաջադրվել եմ Հանրապետական կուսակցության վարկանշային ցուցակում թիվ 10 ընտրատարածքում, որը ներառում է Կոտայքի մարզն ամբողջությամբԾնվելով եւ ապրելով Կոտայքի մարզում` ցանկանում եմ հայտնել, որ գիտեմ մարզի բնակչության գրեթե բոլոր խավերի խնդիրները եւ իմ երկարամյա կուսակցական, ստեղծագործական, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում ձեռք բերած աշխատանքային փորձը ուղենշած, գիտեմ նաեւ այդ խնդիրների լուծմանը նպաստելու ուղիները: Եվ ցանկանում եմ վստահեցնել մեր մարզի բնակիչներին, որ եթե նրանք իրենց քվեն ինձ վստահեն, կարող են աներկբա վստահ լինել, որ ես հաստատուն կկանգնեմ մեր տեսակին հայ պահող արժեքների պահպանման առաջնագծում:

Ինչու հրաժարական տվեց անցումային արդարադատության «անցումային» փոխնախարարը

Ի՞նչ վտանգներ եք տեսնում այսօր Հայաստանում տիրող իրավիճակի շրջանակներում:

Այսօր օրհասական պահ է ամբողջ աշխարհում, եւ Հայաստանն անմասն չէ այդ արհավիրքիցՄարդկությանն են փաթաթում աստվածամերժ, աստվածանարգ արժեքներ, ու այդ շրջանակներում համաշխարհային գլոբալիստները իշխանափոխության հետ միասին ներխուժելով Հայաստանի կառավարական վերնախավ, տարատեսակ հնարքներով փորձում են գայթակղել եւ հայ պահպանողական տեսակին կտրել իր արմատներից կեղծ ազատական գաղափարներով եւ տանել կործանման: Ձգտում են Հայաստանին կտրել մեր անվտանգության գրավականը հանդիսացող Ռուսաստանից ու զոհել պանթուրքիստական աշխարհ երազողների շահերինՈւզում եմ համոզված լինեք, ընտրվելով, մինչեւ վերջ պայքարելու եմ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցուն անարգողների դեմ, ընտանեկան ավանդական արժեքները, մեղմ ասած, մխտռողների դեմ, մեր անկրկնելի, անաղարտ մշակույթի զարգացման ու հարատեւման համար, Հայաստանի եւ Արցախի սուրբ հողի պաշտպանության, հայ ժողովրդի արդար աշխատանքով ապրելու սուրբ իրավունքի եւ հայ-ռուսական բարեկամության հարատեւության համար:

«Հիմա ո՞վ ա տղեն՝ դո՞ւք, թե՞ Նազիկ Ամիրյանը»

Ձեզ ընտրություններում հաջողություն մաղթելով` ուզում եմ հարցնել` ի՞նչ կցանկանայիք ասել Ձեր ընտրողներին:

Հարգելի հայրենակիցներ, մենք ապրել ենք միասին, միասին բազմապատկել ենք մեր ուրախությունները եւ կիսել տխրությունները: Ու շատերդ ինձ գիտեք անձնապես, շատերդ էլ ինձ գիտեք իմ ստեղծագործություններով ու գիտեք նաեւ, որ ես չեմ կարող լինել հպանցիկ եւ պատեհապաշտ: Եվ, ի վերջո, իմ ապրած կյանքում ես երբեւէ չեմ թաքցրել հայացքս, ու նաեւ ինչպես ձեր, այնպես էլ մեր տեսակի հարատեւության համար հազարամյակներ երկիր ստեղծած ու պայքարած` Բջնիի Աստվածամոր եկեղեցու գոգին իրենց հանգրվանը գտած իմ ապուպապի, եւ իմ ու ձեր ծլարձակող թոռների եւ ծոռների առաջ հայրենիքը պահպանելու ուխտ ունեմ:

«Պարո՛ն նախարար, դուք ձախողակ եք». ՀՀԿ ԵԿ-ն՝ Զոհրաբ Մնացականյանին (Տեսանյութ)

Առաջն Աստված

Դ. ԱԹՈՅԱՆ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА