o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

29.07.2016 20:28 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Մեր վայ-հեղափոխականների ճամբարում կարծես թե խուճապ է տիրում: Մարդիկ չգիտեն, թե ինչպես պետք է շարունակեն: Դրա վառ վկայությունն է հայտնի աղանդապաշտպան ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ֆեյսբուքյան էջում զետեղված ինքնախոստովանական ցուցմունքը. «1.Ենթադրենք` Սերժ Սարգսյանը եւս մի քանի օր այս իրավիճակը պահպանում է, եւ խմբի անդամների նյարդային համակարգը տեղի է տալիս, եւ ինչ-որ ծայրահեղ քայլի են գնում եւ արդարացնում իրենց նկատմամբ ուժային գործողությունը: Մենք ինչ ենք անելու այդ դեպքում: 2. Ենթադրենք` Սերժ Սարգսյանը որոշում է այս գիշեր ուժային գործողություն իրականացնել, մենք վաղն առավոտյան արթնանալուց (ով ՕՄՈՆ-ի հատուկ գնդում չի արթնանալու) ի՞նչ ենք անելու: Քանի որ սրանք ամենահավանական տարբերակներն են (քանի որ երրորդ տարբերակը համարյա բոլորի կողմից մերժվում է` ասելով, որ պայքարը պետք է խաղաղ լինի), պետք է հիմիկվանից որոշել կամ չորոշել անելիքը: Նախօրոք ասեմ, որ միանշանակ պատասխան չունեմ: Այս պարագայում ամենավատն այն չի, որ մենք այս հարցերի պատասխանը չունենք, այլ այն, որ Սերժ Սարգսյանն էլ գիտի, որ մենք այս հարցերի պատասխանը չունենք»: Դե ինչ, եթե չգիտեք` ապա նստեք տներում, որպեսզի խաղք ու խայտառակ չլինեք: 

ԶԱՐՄԱՆՔ

Դուք երբեւէ տեսե՞լ եք անձրեւից վախեցող հեղափոխականներ: Չմեռանք, դա էլ տեսանք, եւ սույն զարմանալի պատմական իրադարձությունը տեղի է ունեցել 2016թ. հուլիսի 28-ին, քաղաքամայր Երեւանում: Հավաքվեցին Ազատության հրապարակում, խրոխտ-խրոխտ որոշեցին գնալ Բաղրամյան 26, հենց շարժվեցին` կայծակ զարկեց եւ հորդ անձրեւ սկսվեց: Հասան մինչեւ  Ֆրանսիայի հրապարակ, այնտեղ կանգնեցին այնքան, մինչեւ ոստիկանությունը ճանապարհը դեմները չփակեց, հետո վերադարձան Ազատության հրապարակ, ուր «Ժառանգության» փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ հայտարարեց. «Դժվար է, որ այսօր Խորենացի փողոց չենք գնում, մեզ կներեն տղերքը, կարծում եմ` կհասկանան, պայքարը չպետք է դադարի: Այսօր էլի գործ արեցինք, այնպես չէր, որ չարեցինք: Պիկետները շատ կարեւոր են, Հայաստանի բոլոր բնակավայրերում պետք է սկսվեն նման ակցիաներ, սա քաղաքացիական խաղաղ անհնազանդություն է: Շարունակվում է պայքարը»: Օրինակ, պատկերացնո՞ւմ եք Չե Գեւարան  հանկարծ անձրեւից վախենար եւ հետաձգեր որեւէ հեղափոխական գործողություն: 

Իսկ այն, ինչ կատարվում է որոշ ընդդիմագրգիռ շրջանակներում պատանդ վերցված բժիշկների կապակցությամբ, արդեն ոչ միայն զարմանալի է, այլեւ ԻԴԻՈՏԻԶՄ: Քիչ է, որ հայտարարում են, թե պատանդը պատանդ չի, հիմա էլ սկսել են ապշեցուցիչ արշավ սոցիալական ցանցերում: Տարածում են մի կարգախոս, ուր հայերեն, ռուսերեն եւ անգլերեն գրված է. «Ինձ պատանդ վերցրեք»: Դրա կապակցությամբ արդեն նույն սոցցանցերում պտտվում է ուշագրավ կեսկատակ առաջարկություն` այնուհետ «ցավդ տանեմ», «մատաղ լինեմ քեզ», «քե մատաղ», «ղուրբան լինեմ» բառակապակցությունների փոխարեն առաջարկվում է ասել «պատանդդ լինեմ»: 

Այժմ թունդ հեղափոխական դարձած այն կատեգորիան, որը վաղուց ուծացած է, հայրենիքից ու արմատներից կտրված, գալով եւ լցվելով Խորենացու փողոց, այժմ էլ զարմանալիորեն խորը հիասթափություն են ապրում: Այդ գործընթացը շատ դիպուկ նկարագրել է իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ. «Արսինե Խանջյանը հարցազրույցում ասում է, թե չգիտեր, որ Հայրենիքն այսպիսին է: Իրականում շոշափելի եւ իրական Հայրենիքը հենց այսպիսին է` իր դժվարություններով, իր մաքառումներով, իր պայքարով, իր հիասթափություններով, իր ուրախություններով, իր կռվով եւ իր հաղթանակով: Հայրենիքն, ըստ էության, պետք չէ շփոթել բոհեմական միջավայրով բացօթյա սրճարանի հետ, որտեղ կարելի է հավաքվել վաղուց իրար չտեսած ընկերներով եւ վայելել ամառային զով երեկոները: Հայրենիքը քարուքռա տարածք է, որտեղ ամեն մի թիզը նվաճվում է ամենօրյա քրտանջան աշխատանքով եւ մաքառումով: Հենց սա է Հայրենիքը, եւ անկախ ամեն ինչից, պետք է յուրաքանչյուր վայրկյան հպարտ լինել նաեւ այսպիսի Հայրենիքով»: Այո, հայրենիքը մի շփոթեք զով սրճարանի հետ, իսկ եթե ուզում եք հայրենիքից հենց սրճարանային տպավորություն ստանալ, ապա, գրողը տանի, գնացեք սրճարան, այլ ոչ թե ցույցի:

Վերջերս մեր «Կիկոսի մահ» սիրողները անվերջ տիրաժավորում են ոմն Ալեքսեյ Ֆենեկոյի ծակպրոֆեսորական «վերլուծությունը», ուր հայտարարվում է, իբր Մոսկվան էսօր-էգուց ստիպելու է Արցախը ինքնավարության կարգավիճակով վերադարձնել Ադրբեջանին, հողերն էլ մաս-մաս վերադարձնել: Այդ զարմանալի ցնդաբանությունները շատ լավ է մեկնաբանել հայերիս քաջածանոթ եւ գործընթացներին քաջատեղյակ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆԸ. «Ալեքսեյ Ֆենեկոյին բավարար չափով բնութագրում է այն, որ ես չեմ ճանաչում հարգարժան փորձագետ Ալեքսեյ Ֆենեկո»: Դե ինչ, եթե որեւէ ռուս փորձագետի Զատուլինը չի ճանաչում, ապա ուրեմն դա ոչ թե փորձագետ է, այլ մեխի գլուխ: Եվ այլ հարց է, թե քանի կիլո նավթահոտ սեւ խավիար են նրան կերցրել Բաքվում: ՚

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА