o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«3 մլն բնակչություն ունի հանրապետությունը, անպայման Բոստանջյա՞նը պետք է պատգամավոր դառնա»

21.11.2018 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«3 մլն բնակչություն ունի հանրապետությունը, անպայման Բոստանջյա՞նը պետք է պատգամավոր դառնա»

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նոր գաղափարը, ըստ որի, 2020 թվականից սկսած եկամտային հարկ կվճարեն 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները, վերջին օրերին լայն քննարկման առարկա է դարձել: Այն ունի հետեւյալ նպատակը` ստեղծել տրանսֆերտների հարկման մեխանիզմ, որի համաձայն, արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացին, որը ստանում է եկամուտներ, պարտավոր է այն հայտարարագրել եւ դրա 23 տոկոսը` որպես եկամտային հարկ, վճարել իր պետությանը: Այս եւ տնտեսական, քաղաքական այլ հարցերի շուրջ  ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ վեցերորդ գումարման գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ, որն իր պատգամավորական մանդատը, այդպես էլ անհայտ պատճառներով, վայր դրեց դեռեւս հուլիս ամսվա վերջին:

«Հիմա ո՞վ ա տղեն՝ դո՞ւք, թե՞ Նազիկ Ամիրյանը»

«ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԿՆԱԾՆԵՐԻՆ ՀԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՆ ԱՆՀԱՐՄԱՐ Է»

– Պարոն Բոստանջյան, հետաքրքիր են Ձեր դիտարկումները` ՊԵԿ-ի վերոնշյալ գաղափարի եւ դրա վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությունների մասին:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի բացատրությունը, ըստ էության, այն էր, որ դեռեւս նման նախագիծ չկա, նման խնդիր չկա, այլ կա ընդհանրապես հարկային դաշտում փոփոխություններ անելու անհրաժեշտություն, ինչն արդեն իսկ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանն ասել էր` եկամտահարկը 20-23 տոկոսի շրջանակներում անելու հետ կապված: Իրենք մտածում են ընդհանրապես հայտարարագրման մասին, իսկ արտագնա աշխատանքի մեկնածներին հարկելու մասին նույնիսկ խոսելն է անհարմար: Իհարկե, Դ. Անանյանի մեկնաբանությունից հետո` ստացվում է, որ այդպիսի բան չի լինելու, բայց եթե հանկարծ որեւէ մեկի մտքով անցել է նման բան, ուղղակի, այն հակասության մեջ է մտնում վարչապետի պաշտոնակատարի մտքերի հետ, համաձայն որի, չափազանց փոքր շրջանառություն ունեցող գործունեություն ծավալողներին կամ ինքնազբաղվածներին պետք է հարկել: Այս առումով, առավել եւս անընդունելի է արտագնա աշխատանքի մեկնածների մասով, որոնք առաջնահերթ խնդիրների լուծման համար, փաստորեն, մեծագույն դժվարությամբ հայթայթում են սարսափելի փոքր գումարներ, փոքր եկամուտ են ստանում, ու այն էլ հանկարծ պետք է հարկվի: Սա ընդհանուր առմամբ, մեծ հարված է այն քաղաքականությանը, որը ենթադրվում է կամ պետք է արվի: Այնպես որ, եթե կուլիսներում դրա վերաբերյալ խոսել են, բարձրաձայնել են, երեւի թե, այդ  գործընթացների զարգացումն այդքան լավ չեն հասկացվել:

Ինձ քննադատում են «Հայաստանի համար աննախադեպ հայտարարության» համար. Նիկոլ Փաշինյան

Առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում 18-65 տարեկան բոլոր ՀՀ քաղաքացիների եկամուտները հայտարարագրելու գաղափարին:

Խոշոր հաշվով, համատարած հայտարարագրում իրականացվում է այնպիսի հասարակության շրջանակներում, որոնք ապահովված են աշխատանքով, եւ դրա  արդյունքում ստանում են արժանավայել եկամուտներ: Իսկ այդ եկամուտներից որոշակի մաս զիջում են պետությանը` իր գործառույթները իրականացնելու համար: ՀՀ-ում աղքատության այսպիսի մակարդակի, արտագաղթի այսպիսի ծավալների պարագայում հարկելու մասին խոսելն առնվազն անլուրջ է:

Նիկոլ Փաշինյանի ելույթը Փարիզի խաղաղության համաժողովի վարպետաց դասին

Երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ նշեց, որ մենաշնորհները վերացել են, ներդրումային նախանշաններ կան: Դուք տեսնո՞ւմ եք տնտեսական դրական տեղաշարժ վերջին ամիսների ընթացքում:

Ընդհանրապես շատ դժվար է հիմա տեղաշարժ տեսնել: Ընդհանուր միտումներ միգուցե ծիկրակում են` պայմանավորված այն հանգամանքով, ինչի մասին ասուլիսի ժամանակ վարչապետն ասաց: Ն. Փաշինյանը նշեց, որ որոշներն ուզում են ինչ-որ գումարներ հետ տալ, որոշները մտածում են ժամանակի ընթացքում հետ տալ, բայց դրանք գեղջկական հարաբերություներ եւ մոտեցումներ են: Նման պարագայում, այո՛, միտումներ կարող են լինել, կարող է եւ պատահել, որ հանկարծակի ինչ-որ լավ զարգացումներ էլ լինեն, բայց առայժմ խոսում ենք ոչ թե արդյունքների մասին, այլ ասում ենք` կարող է պատահել...

Ովքեր են մեկնել Փարիզ Նիկոլ Փաշինյանի հետ. ցուցակ

«ԱՅԴՊԻՍԻՆԵՐԻ ՀԵՏ ՊԵՏՔ Է ԶԳՈՒՅՇ ԼԻՆԵԼ»

– Անդրադառնանք նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությանն ընդառաջ Հայաստան-Բելառուս-Ղազախստան փոխադարձ հնչող կոշտ քննադատությանը, ինչի պատճառ դարձավ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի կողմից Ադրբեջանի դեսպանին ՀԱՊԿ փակ նիստից մանրամասներ պատմելը, դրա շուրջ Ն. Փաշինյանի արձագանքներն ու բելառուսական մեկնաբանությունները: Ի՞նչ վտանգներով է հղի այս ամենը:

Փոքր ժամանակվա մեր լսած հեքիաթները ոչինչ են Նիկոլ Փաշինյանի հեքիաթների համեմատ. Հայկ Մամիջանյան

Իհարկե, Ղազախստանի եւ Բելառուսի ղեկավարները այդպես չպետք է վարվեին, ինչպես վարվեցին: Բայց բոլոր դեպքերում խոշոր երկրներ են, ինչ-որ տեղ` նաեւ վտանգավոր, ուստի` կցանկանայի, որ իմ երկիրը` Հայաստանը, անվտանգ լիներ: Այդպիսիների հետ պետք է զգույշ լինել, եւ  խոշոր առումով չէի ուզենա, որ թեժանար այս թեման: Դուք էլ գիտեք, թե ինչ մոտեցումներ կան այդ երկրների նկատմամբ, բայց  չեմ ուզում դրանք բարձրաձայնել, որպեսզի իմ անձնական ցանկությունները հանկարծ իմ երկրի համար չստեղծեն թեկուզ փոքր վտանգներ: Ամեն դեպքում, իրենց պետք է արժանավայել պահեին

«Պարո՛ն նախարար, դուք ձախողակ եք». ՀՀԿ ԵԿ-ն՝ Զոհրաբ Մնացականյանին (Տեսանյութ)

Բայց ընդունեք, որ հայաստանյան նոր իշխանությունները սկսեցին «քչփորել» եւ ինտրիգներ հասունացնել ՀԱՊԿ-ում, եւ այս ամենը նաեւ դրա հետեւանքն է:

Ընդունում եմ: Ավելին` այն պաշտոնը (նկատի ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, որը զբաղեցնում էր Յուրի Խաչատուրովը, ում դեմ ՀՔԾ-ն հարուցեց քրգործ, - հեղինակ), որի իրավունքները վերապահված էին մեզ, իրավունք չունեինք նման քայլեր կատարելու:

«Փաշինյանն իրավունք չունի նախարարության ֆունկցիան վերցնել իր վրա». Արծվիկ Մինասյան (Տեսանյութ)

«ԱՅՆ ՀՈՒԶՎԱԾՆԵՐԻՑ ՉԵՄ, ՈՐ ԱՆՊԱՅՄԱՆ ՈՒԶԵԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԼԻՆԵԼ»

– Վերադառնանք ներքաղաքական իրավիճակին. ինչո՞ւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին չառաջադրվեցիք, որպես պատգամավորի թեկնածու:

Հազարամյա պատգամավոր լինելու պարագայում էլ ասել եմ ու կասեմ` ես քաղաքական կերպար չեմ: Պարզապես, ինձ ամենահետաքրքիր, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պայմաններով կանչել են, տարել են այդ դաշտ: Խոշոր առումով, այն հուզվածներից չեմ, որ անպայման ուզեի Ազգային ժողովում լինել:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փարիզ

Այսինքն` Ձեր թեկնածությունն առաջադրելու առաջարկ չի՞ եղել, թե՞ սկզբունքորեն հրաժարվել եք մասնակցել:

Ո՛չ, առանց չափազանցության, ընդհանրապես այդ թեմայով չեմ մտածել: Եվ հետո  երեք միլիոն բնակչություն ունի հանրապետությունը, թող բոլորը դառնան պատգամավոր, անպայման Բոստանջյա՞նը պետք է դառնա:

Դե հիմա «իրավիճակ է փոխվել», եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանն ասում է, որ «Հայաստանում 3 մլն վարչապետ կա, ու ձեզնից յուրաքանչյուրը վարչապետ է»:

Ծառայողական քննություն կլինի. Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

Հայ ազգն իր մենթալիտետով այդպիսին է, եւ վատ չէ:

«ԱՅԴ ՕՐԸ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՍ ՇԱՏ ՎԱՏ ԷՐ, ՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԼԻՆԵԻ»

– Պարոն Բոստանջյան, հիշո՞ւմ եք, որ «Իրավունքի» հետ զրույցում մի անգամ ասել էիք, որ ավելի քիչ, ավելի շատ ընդդիմադիր ուժ չի լինում, ու նույն է, որ ասենք` ամենահղի կամ մի քիչ հղի: Հիմա ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ, որից առնվազն 9-ը «մի քիչ հղի է», այսինքն` կեղծ ընդդիմադիրների պակաս չկա, ովքեր ընդամենը ամիսներ առաջ այսօրվա իշխանության կողքին էին:

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Սերգեյ Լավրովին (տեսանյութ)

Որքան հասկանում եմ` հեղափոխության կամ ավելի ճիշտ` իշխանափոխության արդյունքում` իշխանափոխները պետք է դառնան իշխանություն, իսկ մնացածը, երեւի, տրամաբանական է, որ դառնան ընդդիմություն: Ուրիշ տարբերակ, կարծես թե, քաղաքագիտական առումով, գոյություն չունի: Բնականաբար, 11 կուսակցություններն ու դաշինքները, որոնք մասնակցում են ընտրություններին, չեն կարող բոլորն էլ իշխանություն լինել ու, պարզապես պետք է ասեն, որ ընդդիմադիր են:

Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղեգնաձոր

Այն ժամանակ, երբ Դուք մանդատը վայր դրեցիք, մեկնաբանվեց, թե առողջական խնդիրներ ունեիք: Ի վերջո, կբացե՞ք փակագծերը, թե ինչով էր պայմանավորված Ձեր այդ որոշումը:

Չեմ առարկի, այդ օրը առողջությունս շատ վատ էր, որ պատգամավոր լինեի: Այդ օրը ճնշումս այն չէր...

Այդ օրը գուցե, բայց ոչ առհասարակ:

Ի՞նչ եք ուզում, Հրանտ... Դուք կուզենայի՞ք, որ ես այդտեղ գտնվեի այդ պարագայում, իհարկե` ոչ: Կարծում եմ` այնքան հարգանք ունեմ, որ դրանից ելնելով` չէիք ուզենա, որ ես այնտեղ լինեի:

Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայք

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА