ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԻՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «ՆՊԱՏԱԿՍ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆ Է»

13.11.2018 22:30 ՍՊՈՐՏ
ՍԻՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «ՆՊԱՏԱԿՍ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆ Է»

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացավ ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Մեկամյա պատիժ կրած Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս ստուգատեսին մասնակցեց 4 ծանրորդով:

Մագնուս Կարլսենը պապպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Առաջինը Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս եկավ Անդրանիկ Կարապետյանը, ով թեեւ ուներ լավ հնարավորություններ, բայց՝ ձախողվեց, թեեւ ընդամենը օրեր առաջ էր դարձել Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն: Հաջորդիվ մրցահարթակում էր 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը: Մեր ծանրորդը, թեեւ նվաճեց հրում վարժությունում փոքր արծաթե մեդալը, սակայն վերջնարդյունքում միայն 7-րդն էրՓոխարենը՝ փայլեց Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի ռեկորդներով՝ երկամարտի անհավանական 435 կիլոգրամ արդյունքով նվաճելով ոսկին: Վերջապես՝ Գոռ Մինասյանը +109 կգ քաշային կարգում երկամարտի 450 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ (205+245): Սիմոն Մարտիրոսյանն իր հաղթական ելույթը նվիրեց հայ ժողովրդին. «Անբացատրելի տպավորություններ ունեմ, աշխարհի չեմպիոն դառնալն իմ նպատակն էր, որին ես հասա: Հաղթանակս նվիրում եմ մեր ամբողջ ազգին, բոլոր էն մարդկանց, ովքեր ուրախանում են իմ հաղթանակներով: Նպատակս Տոկիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալն է: Պետք է գնամ եւ հուսով եմ, որ կվերադառնամ ոսկե մեդալով»:

Մագնուս Կարլսենը երրորդ անգամ պաշտպանեց աշխարհի չեմպիոն տիտղոսը

«Հրում վարժությունում հինգ կիլոգրամով բարելավեցի նախկին արդյունքս, դրական եմ գնահատում այդ առաջընթացը: Եթե պոկում վարժության այդ մոտեցումն այնքան կարեւոր լիներ մեդալ նվաճելու համար, ես այն անպայման կանեի: Երեւի մի փոքր թուլացրի, դրա համար չստացվեց, ֆիզիկապես էլ, հոգեպես էլ պատրաստ էի 211 կգ-ին»,- իր ելույթը մեկնաբանեց Գոռ Մինասյանը:

Ռոնալդուն հերթական ռեկորդն է սահմանել Չեմպիոնների լիգայում

Իսկ թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն, ամփոփելով առաջնությունը, նշեց. «Անելիքներ շատ կան, արդյունքը գնահատում եմ բավարար: Ամենավատն այն էր, որ չկարողացանք վերադառնալ 4 մեդալով: Ամեն մրցաշարից պետք է դաս քաղենք, հասկանանք՝ որտեղ ենք թերանում եւ շտկենք սխալները»:

Իսկ կանանց հավաքականն այս մրցաշարում շատ հեռու էր բավարար գնահատականից: Իզաբելա Յայլյանը երկամարտի 210 կգ արդյունքով գրավեց 9-րդ տեղը: Բրոնզե մեդալի ակնկալիքներ կային Լիաննա Գյուրջյանից, սակայն նա անհաջող ելույթ ունեցավ՝ մինչեւ 71 կգ քաշայինների B ենթախմբում զբաղեցնելով 11-րդ տեղը: 81 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը պոկում վարժությունից 0 ստացավ եւ չմասնակցեց հրում վարժության մրցմանը: Մինչեւ 87 կգ քաշայինների C խմբում էլ Արփինե Դալալյանը երկամարտի 239 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը:

Չեմպիոնների լիգայի ֆավորիտներն ըստ Բուֆոնի

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА