ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

13.11.2018 22:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը, որպես 160-ամյա փորձառություն ունեցող «Վեոլիա Գրուպ» ընկերության մասնաճյուղ, իր բաժանորդներին մատուցվող ծառայությանների որակը եւ անվտանգության բարձր չափանիշներն ու գնումների կանոններն ապահովելու նպատակով իրականացնում է հստակ քաղաքականություն, պայմանագրային հարաբերություններ հաստատելով այնպիսի հուսալի եւ կայացած ընկերությունների հետ, որոնք կարող են համապատասխան ոլորտներում ցուցաբերել պահանջվող փորձառություն եւ ներկայացնել գործունեության հարուստ պատմության համոզիչ ապացույցներ:

ՍՊԱՌՈՂԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ` ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆ

Համաշխարհային առաջատար Օպերատորի մաս կազմող «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից ակնկալվում է միջազգային լավագույն պրակտիկայի հնարավորինս լայն կիրառություն եւ առկա տեխնոլոգիաների ապահովում: Դրանով պայմանավորված, ընկերությունը նպատակամղված է իր գործունեության մեջ օգտագործել առավել բարձր դասի ապրանքներ եւ ժամանակակից տեխնոլոգիաներ` ի շահ երկրի եւ բաժանորդների: «Վեոլիա Ջուր» ընկերությունն ամենաբարձր պատասխանատվությունն է ստանձնել իր բաժանորդների հանդեպ եւ այդ իսկ պատճառով երբեք զիջումների չի գնա Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման ծառայությունների անվտանգությանը եւ ջրի որակի ապահովմանը վերաբերող հարցերումՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը, ըստ որի, «Վեոլիա Ջուր» ընկերությունը «չարաշահում է գերիշխող դիրքը», մեզ համար անակնկալ է: «Վեոլիա Ջուր» ընկերության դեմ ներկայացված մեղադրանքը կեղծ եւ անհիմն է: «Վեոլիա Ջուր» ընկերությունն իր գործունեությունում մշտապես առաջնորդվում է ՀՀ-ի օրենքների պահանջներով: Ընկերությունը ցավում է, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից տվյալ որոշումն ընդունվել է առանց Ընկերության կամ վերջինիս ղեկավարությունից որեւէ մեկի ներկայության: «Վեոլիա Ջուր» ընկերությունը բողոքարկելու է այս որոշումը` օգտվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության ընձեռած բոլոր հնարավորություններից:

ՄԱՍԻՍԸ ՆՈՐԻՑ ԱՆՑԱՎ ԼԵՌՆԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՋՐԻՆ

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ տնօրինություն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА