o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՕԲԱՄԱՆ` ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻՆ

27.07.2016 13:08 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՕԲԱՄԱՆ` ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻՆ

(ՎԵՐՋԻՆԻՍ` «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԵՐԸ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԵՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

У вас в Белорусии цветные революции были? ... Будут!

***

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՊՊԾ-ում գտնվողներին բուժօգնությունը տրամադրվում է համավճարի կարգով:

***

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Օսկանյանի կուսակցությունից հայտնում են, որ Օսկանյանը Խորենացու փողոց էր գնացել, որպեսզի զինված խմբին ասի, որ իր վրա հույս չդնեն:

***

ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Ըստ Նիկոլ Փաշինյանի` զինված խմբի Պավլիկին ընդդիմադիր դաշտին քրֆելու եւ ՊՊԾ գնդում վերջերս իրականացրած «մառոզի» համար կարելի է շնորհել ընդդիմադիր դաշտի Պավլիկ Մորոզով տիտղոսը:

***

ՀՄԶԸ ՊՊԾ

Ըստ Սասուն Միքայելյանի` Պավլիկի քֆուրը իրենց չի վերաբերվում, քանի որ քրֆելու պահին իրենք թիկունքի հետեւում մատներով խաչ էին արել:

***

ՊԱՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ` ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ

(ԶԵՆՔԵՐԸ ՎԱՅՐ ԴՆԵԼՈՒ ՎԵՐՋԻՆԻՍ ՀՈՐԴՈՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Լավ էլի, Վիտո, մի քիչ էլ խաղամ:

***

ՀԱՅԻ ՀԵՏԻՆ ԽԵԼՔԸ

(ՊՊԾ-ի գնդի հոսանքն ու ջուրը անջատելուց հետո)

Որ իմանայինք սենց էր լինեու, մի հատ ռեստորան կգրավեինք...

***

ՍԵՐԸ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ ԷԼ Ա ԿՊՆՈՒՄ

Ըստ ԱԱԾ-ի` Վալերի Օսիպյանին զինյալ խումբը բաց է թողել, որ ցուցարարներից իր կարոտն առնի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА