ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

31.10.2018 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏՀԱՇՎԱՐԿԸ (ԱԺ-ՈՒՄ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ՉՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԴՆԵԼԻՍ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Երեք, երկու, մեկ.. թռա՛նք:

 

ՀՀԿ-Ն` ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ (ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ԱԺ-ՈՒՄ ՏԱՊԱԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Մենք ով ենք, որ ներենք կամ չներենք, թող Աստված ների

 

ԴԻԼԵՄԱ (ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ, ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, ՀՀԿ ԱԺ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ`

 ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Դավիթ Շահնազարյանը, Վազգեն Մանուկյանը կասեն հա՜, բայց կմտնե՞ն ցուցակ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՉԱՐԻ ՎԵՐՋԸ

Կու, կու, կու իմ ԲՀԿ-ականներ,

Ե՞րբ պիտի դուք առնեք թեւեր

Երգում էր մայրիկ Նառան,-

Մին էլ ըհըն` Նիկոլն էկավ

 

ԵՐՐՈՐԴՆ ԱՎԵԼՈՐԴ Է

ԲՀԿ-ից հայտնում են, որ Նառան Ընտրական օրենսգրքի փոփոխությունները երրորդ անգամ խորհրդարան չի բերի, քանի որ երկու անգամ քաշվելը ուրիշ ա, երեքը` ուրիշ:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԼԵԶՈՒՆ, ՈՐ ՉԼԻՆԻ...

Ասում են, որ ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի երկրորդ տապալումից հետո Ծառուկյանը վերջապես հասկացել է, որ ինչքան էլ Նառան խոսա-չխոսա` միեւնույնն է:

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ՍԻՐԻԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅ ՍԱԿՐԱՎՈՐՆԵՐԻՆ` ԲՈԼԹՈՆԻ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ ՍԻՐԻԱ ՉՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Նիկոլը Թրամփի փողերով Պուտինին ուզում էր լավություն անել, բայց Բոլթոնը հարամեց:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

И ТИШИНА… (ԲՈԼԹՈՆԻ` ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ ՆԻԿՈԼԻ ԼՌՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների` ամերիկացի Բոլթոնը, ըստ ամենայնի, Նիկոլի բոլտերը լավ էլ ձգել ա, որ ծպտուն չի հանում:

 

ՄԻՆՉԵՎ ՉԳԱ ՆՈՐԸ

Ժամանակակից հայ դերասանները ամեն ինչ արեցին ապացուցելու համար, որ սովետական թատրոնից ու կինոյից լավը չկա:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА