ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՋԻԲՐԱԼԹԱՐԻՑ ԿՐԱԾ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԼԻՆԵԼ

19.10.2018 23:00 ՍՊՈՐՏ
ՋԻԲՐԱԼԹԱՐԻՑ ԿՐԱԾ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԼԻՆԵԼ

Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի շրջանակներում խայտառակ պարտություն կրելով Ջիբրալթարի ընտրանուց, հաջորդ` Մակեդոնիայի հավաքականի դեմ խաղում 4:0 հաշվով էլ հաղթանակ տարավ: Պետք է գովել նորանշանակ մարզչին, Գյուլբուդաղյանցը ինչ-որ տեղ անսպասելի, բայց արդարացված քայլերի էր գնացել կազմի ընտրության հարցում:

Արթուր Վանեցյանը Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ոսկե մեդալով

Արդյունքում` Կամո Հովհաննիսյանը վերադարձավ աջ եզր, իսկ Հովհաննես Համբարձումյանը մնաց պահեստայինների նստարանին: Ձախ թեւը վստահվել էր Գագիկ Դաղբաշյանին: Շեշտը դրված էր եզրերով արագ գործելու վրա, ինչը հաջողությամբ իրականացվեց, թեեւ ոչ առանց մակեդոնացիների դարպասապահի մեծ օգնության: Ամենակարեւորը վերջապես ստացվեց թիմային խաղը: Ֆուտբոլիստներն, ովքեր իրենց ակումբներում առանձնապես լավ ժամանակներ չեն ապրում գոնե վերջին ամիսների տվյալներով, լիարժեքորեն կարող են ներդնել բոլոր ուժերն այս խաղում: Հենց այսպիսի նվիրվածության եւ անձնուրացության մասին էինք խոսում, երբ թիմի խնդիրներին անդրադառնալով, նշում էինք, որ ցանկության` հաղթելու մղման պակաս կաՉենք կարող չնշել նաեւ, որ այս հաղթանակը առաջնահերթ հոգեբանական տեսանկյունից էր կարեւոր ու նախորդ խաղում կորցրած միավորները այս խաղով հետ չենք բերի, ուստի հավաքականը շարունակում է միայն չնչին շանսեր ունենալ Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում: Պատկերը հետեւյալն է. Ջիբրալթարին հաղթելու դեպքում Հայաստանի ընտրանին խմբում առաջին տեղում կլիներ, իսկ պարտության պատճառով երրորդում է: Եզրափակիչ 2 տուրերում որոշիչ կլինեն մակեդոնացիների արդյունքները: Հայաստանի ընտրանու հաջորդ հանդիպումը Ջիբրալթարի դեմ է, ու հաղթանակի հասնելու դեպքում արդեն մակեդոնացիների դեմ Ջիբրալթարը անմարդկային ջանքեր գործադրելու եւ հաղթելու ոչ մի միտում չի ունենա , եթե ոչ միայն խաղ հանուն պատվի: Չնայած, Ջիբրալթարի բոլոր խաղերն են այդպիսին, իսկ ահա մակեդոնացիները վերջին խաղում թերեւս կունենան հոգեբանական խնդիրՉնայած, իրականում քիչ են շանսերը, որ մեր հավաքականին կհաջողվի շրջանցել մակեդոնացիներին, ասենք՝ այս պահին էականը դա չէ: Կարեւորն այն է, որ նույնիսկ այս շրջափուլը տապալելու դեպքում, վերջապես հարկավոր է մտածել հայկական ֆուտբոլը ծնկած դիրքից բարձրացնելու մասին: Իսկ այստեղ հարցերն իրոք շատ ենՆախ, մակեդոնացիների դեմ խաղը ցույց տվեց, որ մեր հավաքականը, ինչպես քանիցս ենք նշել, ունի որոշակի պոտենցիալ եւ պարզապես կա մոտիվացիայի խնդիր: Սակայն պոտենցիալի առումով ժամանակը մեր օգտին չէ. մեր հավաքականը չի կարող տարիներով հույսը դնել ներկայիս առաջատարների վրա, իսկ սերնդափոխության առումով դեռ հեռանկարները տեսանելի չեն: Եվ այստեղ է ամենաէական հարցը՝ կկարողանա՞ նոր ՀՖՖ-ն իրականում զարկ տալ մանկապատանեկան ֆուտբոլին. ի վերջո, ապագան հենց այստեղ է:

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչը՝ Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА