ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ադրբեջանում պատրաստվում են ապրիլյան պատերազմի կրկնությանը»

10.10.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ադրբեջանում պատրաստվում են ապրիլյան պատերազմի կրկնությանը»

Ռուսական կողմին անհանգստացնում է հայ-ռուսական հասկացվածության եւ վստահության մակարդակը, մասնավորապես` ռազմաքաղաքական հարցերում: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ընդգծեց ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռուս ռազմական փորձագետ ՎԼԱԴԻՄԻՐ ԵՎՍԵԵՎԸ: Ավելին` նրա գնահատմամբ` վստահության հարցում Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների միջեւ առկա խնդիրը Դուշանբեում տեղի ունեցած երկրների ղեկավարների հանդիպումից հետո էլ չի լուծվել:

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«ԱՐՑԱԽԻ ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԵԼ ԿՈԼԵԿՏԻՎ ՈՒԺԵՐՈՎ»

- Պետք է փորձել վերականգնել վստահության մակարդակը, որոշակի կապեր ստեղծել, որպեսզի հայ-ռուսական ավելորդ լարվածությունը մեղմվի: Օրինակ, Հայաստանում կա որոշակի թերագնահատում Ռուսաստանի հնարավորությունների հանդեպ Արցախի հիմնախնդրի հարցում: Իհարկե, չեմ կարծում, թե այդ հարցը ՌԴ-ն միայնակ կարող է լուծել, այն պետք է որոշել կոլեկտիվ ուժերով` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ միասին: Սակայն Ռուսաստանի առաջնահերթությունները Հարավային Կովկասում Հայաստանի կողմն են, մենք դաշնակիցներ ենք եւ ունենք միացյալ զորք: Եվ եթե լինի մեծ պատերազմ, Հայաստանը պետք է վստահ լինի, որ ՌԴ-ն կկատարի իր դաշնակցային պարտականությունները` ՀՀ անվտանգության ապահովման հարցում` այն հիմքով, որոնք կան ստորագրված պայմանագրերով: Եթե ուշադիր նայեք այդ փաստաթղթերին, դրանց համաձայն պատերազմից առաջ հայ-ռուսական միացյալ զորքի հրամանատարությունը ստանձնում է ՌԴ գեներալը: Պետք է հասկանալ, որ մենք ունենք պարտավորություններ, եւ ՌԴ-ն չունի Հարավային Կովկասում այդպիսի հարաբերություններ եւ ոչ մի այլ երկրի հետ: ՌԴ վստահության մակարդակը կովկասյան պետությունների այլ կառավարության ղեկավարների համեմատ տարբերվում է: Օրինակ, վստահության ամենապակաս մակարդակը Ռուսաստանն ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդեպ: Վստահություն չկա ընդհանրապես, բայց սա չի խանգարում Ռուսաստանին, որպեսզի գործընկերային հարաբերություններ ստեղծի Թուրքիայի հետ, որովհետեւ այն պետք է ճգնաժամը հաղթահարելու համար: Իհարկե, հայ-ռուսական հարաբերություններում խոսքն այսպիսի իրավիճակի մասին չէ, բայց վստահության նվազում կա, եւ այն անհանգստացնող է:

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՈՒԺԱՅԻՆ ԼՈՒԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ»

– Ի դեպ, Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Դուշանբեում ոտքի վրա պայմանավորվածություն է ձեռք բերել Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ սահմանագծում լարումը նվազեցնելու եւ միջադեպերը կանխելու վերաբերյալ: Ձեր կարծիքով` սա չի՞ նշանակում, որ փաստացի լուսանցքում է հայտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործառույթը, այդ թվում` ՌԴ-ի:

– Նախ հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Արցախը պետք է լինի բանակցությունների սեղանին, ինչը 1994-95 թթ.-ի պայմանագրերից է բխում: Բայց եթե նա իսկապես ուզում էր, ուրեմն չի կարող ուղիղ պայմանավորվել Ալիեւի հետ Ստեփանակերտի փոխարեն: Այնպես որ, կարծում եմ` յուրաքանչյուր լուրջ բանակցություն պետք է լինի ամրագրված փաստաթղթի վրա, եւ երկրորդ` եթե կա ցանկություն, որպեսզի պաշտոնական Ստեփանակերտը նստի բանակցային սեղանին, ուրեմն, որպես առաջին քայլ, պետք է նախ խոսել բանակցային սեղանին նստելու մասին: Առհասարակ, Արցախի խնդրի հետ կապված այդպես արագ որոշումներ կայացնել հնարավոր չէ, եւ հնարավոր չէ ԵԱՀԿ Մինսկի խմբին հեռացնել, որովհետեւ այդ խումբն է մոնիթորինգ ապահովում միջազգային մակարդակով: Վերջիվերջո, Մինսկի խմբի համանախագահող պետություններն են երկար տարիներ աշխատում կոնֆլիկտը կարգավորելու ուղղությամբ: Լավ, ասենք թե հրաժարվեցին Մինսկի խմբից, բայց այլընտրանք չկա: Հեշտ է հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբից, բայց նոր կառույց ստեղծելն է պրակտիկորեն անհնար: Դրա համար յուրաքանչյուր բանավոր պայմանավորվածություն որոշակի խմբագրման կարիք ունի: Էլ չեմ ասում, որ նախեւառաջ պետք է հարցնել Արցախի դիրքորոշումը, չէ՞ որ այն անկախ պետություն է, ընդ որում` Հայաստանի կողմից չճանաչված: Մեզ երկար տարիներ ասում էին հրադադարի մասին, բայց այն ամեն անգամ խախտվում էր Ադրբեջանի կողմից եւ անգամ ԵԱՀԿ Մինսկի շրջանակում էր մեզ համար դժվար որոշումներ կայացնել Արցախի սահմանում մոնիթորինգի հարցով: Դրա համար էլ չեմ հավատում նման պայմանավորվածություններին եւ հիմնախնդրի արագ լուծմանը: Ավելին` վախենամ, որ Արցախում լարվածությունն ավելանա: Ադրբեջանում պատրաստվում են ապրիլյան պատերազմի կրկնությանը: Սրա համար հող է նախապատրաստվում` իրենց ներկայությունն ավելացնելով Նախիջեւանում, ամրապնդելով Թուրքիայի հետ համագործակցությունը: Հասկանալի է, որ Նախիջեւանում թեժ ճակատ չի բացվի, բայց այնտեղ ուշադրություն գրավելու համար հարմար է: Օրինակ, հյուսիսային ճանապարհով դիվերսիաներ կազմակերպելու առումով: Ադրբեջանը պատրաստվում է ուժային տարբերակով հարցը լուծել: Մի՞թե անհասկանալի է, թե իր ինչին էր պետք հարմարեցնել Սահմանադրությունը պատերազմի օրենքին: Փաստացի այսօր Ադրբեջանում տեղի են ունեցել սահմանադրական փոփոխություններ, որոնք ռազմաճակատի համար են: Եթե Ադրբեջանը ցանկանում էր գնալ խաղաղ կարգավորման, ուրեմն` ինչի՞ համար էր այս ամենը:

Հ1-ը մերժել է ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված տեսահոլովակը եթեր տալ

– Այսինքն` արցախա-ադրբեջանական սահմանում նոր լարվածությո՞ւն եք կանխատեսում:

– Եթե այդպես չէ, ապա ինչի՞ համար է Ադրբեջանը նոր զենքեր գնում: Մինչ Հայաստանն ունի մեծ սպասումներ, Ադրբեջանը գնում է Արցախյան հիմնախնդրի ուժային լուծման ճանապարհով: Ալիեւի բերանից հնչած յուրաքանչյուր պայմանավորվածություն թաքցնում է այն օպերացիան, որը սկզբում նախատեսում է հասնել որոշակի փոխզիջումների, իսկ հետո վերցնել ամեն ինչ: Դրա համար պետք է լինել իրատես եւ ամեն պայմանավորվածության, որը նույնիսկ բարձր մակարդակով է լինում, զգույշ վերաբերել: Օրինակ, եթե ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ եղել է պայմանավորվածություն, ինչո՞ւ Ադրբեջանը սահմանից չի հեռացնում ծանր զինտեխնիկան: Եթե Ադրբեջանն աներ դա, կասեի` քայլ է անում, եւ այն կֆիքսվեր միջազգային դիտորդների կողմից: Հետեւաբար, սա ոչ թե քայլ է խաղաղության, այլ հետընթաց դեպի ուժային լուծման: Ուստի` պետք է շատ զգույշ լինել Ալիեւի խոսքերի հանդեպ եւ տեսնել, թե ինչ է կատարվում իրականում:

«ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ԿՆՇԱՆԱԿԻ ԿՈՐՑՆԵԼ ՈՂՋ ԱՐՑԱԽԸ»

– Իսկ ո՞րն է այս պահին Ռուսաստանի դիրքորոշումը` Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ` հաշվի առնելով, որ երբեմն շրջանառվում է «Լավրովյան պլանը»...

– Ճիշտ եք, հաճախ է շրջանառվում, թե իբրեւ կա ՌԴ ԱԳ նախարար Լավրովի պլանը, որ մի քանի հողեր հանձվի Ադրբեջանին, եւ խնդիրը լուծվի: Ես, որպես ռազմագետ, այդպիսի հնարավորություն չեմ տեսնում, գոնե նրա համար, որ Ադրբեջանին յուրաքանչյուր տարածք հանձնելու դեպքում փաստացի կնշանակի կորցնել ողջ Արցախը: Այնպես որ, այդպիսի պլանը չի կարող իրականանալ: Եվ պետք չէ Ռուսաստանին վերագրել մի բան, որը նա չի ծրագրում: Ռուսաստանը հակված է նրան, որ պահպանվի այն հարաբերությունները, որը կա այս պահին:

– Դուք նշում եք Ադրբեջանի ռազմատենչ գործողությունների նախապատրաստությունների մասին, այս դեպքում ի՞նչ քայլեր պետք է անել գոնե առկա իրավիճակը չսրելու համար:

– Շարունակելով իրականացնել հայ-ռուսական պայմանագրով զենքերի գնումը, որը ստորագրվել է նախկինում: Կարծում եմ` սա ճիշտ կլինի, որովհետեւ դրա անհրաժեշտությունը կա: Հիշեցնեմ, որ ապրիլյան պատերազմի պատճառներից մեկն էլ այն էր, որ Ադրբեջանի զինված ուժերը զենքերի քանակով գերազանցում էին: Ընդ որում` ոչ միայն ՌԴ-ից ձեռք բերված զենքերով: Հիմա պետք է աջակցել Հայաստանին, որովհետեւ Ադրբեջանը կրկին փորձում է գնել որոշակի զենքի տեսակներ, որոնք կարող են բալանսը խախտել: Օրինակ, ձեռք բերելով բելառուսական արտադրության զենք, որը ունի որոշակի հեռահարություն եւ փաստացի կարող է տարածվել ամբողջ Արցախի վրա: Ավելին` քննարկվում է Իսրայելից հրթիռային զենքեր գնելը, որոնք «Իսկանդերի» մակարդակի են: Այս ամենը պետք է անընդհատ քննարկել, որ եթե հանկարծ դիզբալանս լինի, հատկապես` որակյալ, հնարավոր լինի դրա դեմն առնել: Բայց սա պետք է շատ արագ անել: Միեւնույն ժամանակ, ռազմական մակարդակով ՌԴ-ն պետք է Հայաստանի հետ համաձայնեցնի որոշակի զենքերի վաճառքի հարցը, որոնք ուղղակի չպետք է վաճառվեն Ադրբեջանին: Իհարկե, սա չի երաշխավորում, որ Ադրբեջանն ուրիշ տեղից չի գնելու զենք, բայց գոնե ՌԴ-ից այդպիսի զենքեր չպետք է վաճառվեն: Չպետք է թույլ տանք, որ Ռուսաստանը կրկին հայտնվի քննադատության թիրախում` Ադրբեջանին որոշակի զենքեր վաճառելու համար, որը կարող է կրկին կիրառվել խաղաղ բնակչության հանդեպ: Դրա համար պետք լինեն նոր խորհրդակցություններ, նոր պայմանագրեր, անցկացվեն միացյալ զորավարժություններ: Գուցե այս առումով պետք է նաեւ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ղեկավարության եւ տեղի իշխանության հետ հարաբերություններն ավելի խորացնել, որովհետեւ փոխհարաբերությունների այն մակարդակը, որն այժմ կա, մեզ չի բավարարում:

«Ավելի լավ է պրոֆեսիոնալ, բայց ՀՀԿ, քան` դիլետանտ փողոց փակող». Ա. Բաղդասարյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА