o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

22.07.2016 17:24 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Աչքներս լույս` Խորենացու փողոցում հայտնվեց ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ: Նրա խուճուճ ելույթից պարզ դարձավ, որ ուզածը ոչ թե խնդրի անարյուն հանգուցալուծումն է, այլ  սեփական  ամերիկյան ծագումնաբանությանը համապատասխան հազիվ ձեռքներն ընկած միտինգավորների առաջնորդը դառնալ: Ու ելույթից հետո էլ, ինչ հայտարարի, որ լավ լինի. «Այսօր եթե ես իշխանությունում լինեի, կանեի նույնը ինչ արել եմ մարտի 1-ի օրը»: Ու լրագրողի հարցին` ի՞նչ տարբերություն, թե երբ հեղվեց, նա պատասխանեց. «Ես խոսեցի, նպատակ ունեի դա կանխելու: Երեկ տեսաք չէ՞ ինչ եղավ, գլուխներ ջարդվեց, բայց այստեղ էլ կարող է արյուն հեղվել, բայց մեկը պետք է վերցնի պատասխանատվությունը»: Դե ինչ ասես, ուզում է սեփական ընտրարշավի համար միավորներ հավաքել նաեւ արյան վրա: Սակայն հետաքրքիր է, որ ամերիկամետ դաշտում էլ Սիվիլիթասիչին չեն սիրում: Այսպես, ծայրահեղ ամերիկամետ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Օսկանյանի ելույթի կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում դրեց հետեւյալ գրառումը. «Յոահիմ ֆոն Ռիբբենտրոպը կյանքում մարդ չէր սպանել: Բայց նրան` առաջիններից էր, որ կախեցին Նյուրնբերգում: Սա հիշեցման կարգով: Իսկ ընդհանրապես... Երես կա` պինդ ա: Երես կա` ավելի պինդ ա, կոշիկի տակացու յա: Էն որ ասում են` պադոշ: Երես էլ կա, չնայած որ հազար տակ ծալովի վզի հետ միասին ա` ուղղակի կարելի ա դրա կաշվից զրահաբաճկոն սարքել: Մի գումարտակի անձնակազմի կբավարարի»:

ԶԱՐՄԱՆՔ

Մեկ ուրիշն էլ արյան վրա PR անելու հոտն առավ, գտնվելով Մոսկվայում` ալամ աշխարհի հայերի նախագահ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ: Դատապարտող հերթապահ հայտարարությանը նա կցեց նաեւ հետեւյալ պնդումը. «Գտնում ենք, որ հասարակությունը պահանջ ունի` երկխոսելու երկրի բարձրագույն ղեկավարության հետ ներքին եւ արտաքին քաղաքականության իրենց հուզող խնդիրների մասին, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացին վերաբերող պարզաբանումների մասին: Ընդդիմության եւ հասարակության հետ երկխոսության մեխանիզմի ձեւավորումը կփոխի մթնոլորտը երկրում, ինչը կբացառի հիմնախնդիրների լուծումը փողոցում, այն էլ` ուժի կիրառման սպառնալիքով»: Պատկերացնո՞ւմ եք Արա Արշավիրիչին երկխոսություն կազմակերպողի դերում: Հետաքրքիր է` ո՞ր լեզվով նա պետք է «երկխոսի», ախր, նա հայերեն ավելի վատ է խոսում, քան նույնիսկ փողոցային անկարգություններ կազմակերպած որոշակի սոցիալական կենդանիները:

Իր հանճարեղ մտքերը հանրությունից ի զորու չեղավ թաքցնել եւ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ: Եվ նրա առաջարկությունը իսկական սադոյանոմազոխիզմ է. «Ինչ վերաբերում է Սէֆիլյանի ազատ արձակմանը, կարծում եմ, իշխանություններն էլ դեմ չեն լինի, եթե Սէֆիլյանն արտաքսվի Հայաստանից: Այդ առումով, խնդիր չեմ տեսնում` կարծում եմ, դրա համար չարժեր մարդ սպանել»: Չխորանանք նրա հետագա զարմանալի դատողությունների մեջ, քանզի ընթերցողի ուղեղը կարող է «կախվել»: Բայց, գրողը տանի, ինչպես արտաքսել, չէ՞ որ այդ մարդուն մեղադրանք է ներկայացված, եւ նա պետք է դեռ դատարանի առաջ կանգնի:

Այն, որ քաղաքականապես սուր պահերին ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ հայտնվում է ամբիոնում ու իր սպիրտաբույր տխմարաբանություններն է դուրս տալիս, նորություն չէ: Սակայն այս անգամ Սեւանում սիրելի զբաղմունքով անարգել զբաղվելու հնարավորությունը դարձավ փրկություն, քանզի նա առաջին երկու ամենալարված օրերին Երեւանում չէր: Հիմա էլ հայտնվել է եւ հայտարարում է, որ ամաչում է, որ «տղաների» հետ չէ: Ու Խորենացու փողոց էլ չի գալիս, թեեւ ձեռքից բռնող չկա` հավանաբար անգամ նա է կռահել, որ այդ զանգվածի մեջ «մտքերի» գռեհկությամբ եղածների հետ մրցակցությանը չի դիմանա: 

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА