o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ  ՋՂԱՅՆԱՆՈՒՄ Է

15.03.2016 17:59 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ   ՋՂԱՅՆԱՆՈՒՄ Է

«Լսեք` ձեզ ինչ եմ ասում, հերիք ա»,- ԱԺ ամբիոնից բղավեց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը` դիմելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին: Ամենայն հավանականությամբ, Մելքումյանը զայրացել է նրանից, որ Հանրապետականը դաշինք կազմեց ոչ թե ԲՀԿ-ի, այլ ՀՅԴ-ի հետ, եւ էկոնոմիկայի նախարարի աթոռը զբաղեցրեց ոչ թե ինքը, այլ արդեն նախկին պատգամավոր, դաշնակցական Արծվիկ Մինասյանը: Գոնե առերեւույթ այլ պատճառ, մշտապես զուսպ, իսկ վերջին շրջանում կառավարությանը գովերգող ելույթներ ունեցող Մելքումյանի տոնայնության կտրուկ փոփոխության համար չի երեւում: 

«Հեռացնել շարքային պացիենտին». Միքայել Մինասյան

Փաստորեն, ԲՀԿ-ի համար այլ ելք չի մնում, քան անցնել խիստ ընդդիմության դիրքերին, եւ պատահական չէ, որ Մելքումյանը ԲՀԿ-ի անունից ասաց, որ Նազարյանի ներկայացրած ծրագիրը ԲՀԿ-ի համար այնքան անընդունելի է, որ այն անգամ ի գիտություն չեն կարող ընդունել: Այլ բան է, որ ընդդիմություն անցնելու ճանապարհին ԲՀԿ-ն շարունակում է կորցնել իր պատգամավորներին, եւ թե ինչ կազմով հանդես կգա սպասվող խորհրդարանական ընտրություններին, դեռ պարզ չէ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА