ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ողբերգության չընդհատվող հիշողությունը…

14.09.2018 18:45 ՄՇԱԿՈՒՅԹ
Ողբերգության չընդհատվող հիշողությունը…

Սեպտեմբերի 19-ին Երեւան կկայանա «Սպիտակ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի մամուլի ցուցադրությանը:

Երևանում կկայանա Վաղարշակ Զաքարյանի Ջութակի կոնցերտի համաշխարհային պրեմիերան

Կինոնկարի հիմքում պատմություն է մի մարդու մասին, ով ինչ-որ ժամանակ թողնելով կնոջն ու փոքրիկ աղջկան՝ հեռացել է Հայաստանից: Եվ ահա, իմանալով սարսափելի աղետի մասին, նա վերադառնում է հայրենիք՝ գտնելու իր տունը, ծնողներին, իր ընտանիքը… 
Հայկական արմատներով սցենարի հեղինակն այս դրամատիկ պատմության միջոցով ներկայացրել է մի ամբողջ ժողովրդի պատուհասած ողբերգությունը՝ վեր հանելով դաժան փորձության պահին ի հայտ եկած մարդկային լավագույն որակները: Ֆիլմի հերոսների ցուցաբերած գթասրտությունը, միմյանց օգնության ձեռք մեկնելու կամքը ներկայացնելով՝ հեղինակները հաստատում են այն գաղափարը, որ մի ազգին բաժին ընկած  դժբախտությունը կարող է միավորել աշխարհը, քանզի չկա ավելի թանկ բան, քան մարդկային կյանքն է… 
Ֆիլմի երաժշտությունը ստեղծել է մեր հայրենակից Սերժ Թանկյանը: Նրա, ինչպես և ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի ցանկությունն է, որ կինոնկարը դառնա ֆիլմ-ռեքվիեմ, սակայն՝ լուսավոր և հույսով լի…
2018 թվականին Մոսկովյան 40-րդ միջազգային կինոփառատոնում ֆիլմն արժանացել է մրցանակի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում: 
Սցենարի հեղինակ՝  Մարինա Սոչինսկայա
Բեմադրող ռեժիսոր՝  Ալեքսանդր Կոտտ 
Բեմադրող օպերատոր՝ Պյոտր Դուխովսկոյ
Կոմպոզիտոր՝ Սերժ Թանկյան
Բեմադրող նկարիչ՝ Օլեգ Ուխով
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА