o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Միլիոնատեր հայի կինը կրկին բարձունքում է. Ուիլյամսն առաջին հաղթանակը տարավ ԱՄՆ–ում

28.08.2018 11:37 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Միլիոնատեր հայի կինը կրկին բարձունքում է. Ուիլյամսն առաջին հաղթանակը տարավ ԱՄՆ–ում

Սերենա Ուիլյամսը թենիսի ԱՄՆ բաց առաջնությունում մեկնարկեց հաղթանակով։

Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կինը` Սերենա Ուիլյամսը, որը ժամանակին աշխարհի առաջին ռակետն է եղել, Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ բաց առաջնության երկրորդ փուլ անցավ։

Զելենսկիի կնոջ հանդերձանքն առաջին տիկնանց ընթրիքի ժամանակ ֆուրոր է առաջացրել համացանցում

Սերենա Ուիլյամս

Ուիլյամսն առաջին շրջանում 1 ժամ 10 րոպեում հաղթեց լեհ Մագդա Լինեթին 6:4. 6:0 հաշվով։

Հաջորդ փուլում ամերիկուհու մրցակիցը կլինի գերմանացի Կարինա Վիտհեֆթը։

Թենիսի կորտ վերադառնալուց հետո Սերենան սկսել է կոմպրեսիոն ներքնազգեստ հագնել, որը նպաստում է արյան շրջանառության կարգավորմանը. Ուիլյամսն այդօրինակ խնդիր միշտ է ունեցել, իսկ ծննդաբերությունից հետո խնդիրն ավելի էր բարդացել։

Հիշեցնենք` 2017 թվականի սեպտեմբերին ծնվեց «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսի ու Ալեքսիս Օհանյանի դուստրը։ Աղջկան կոչեցին հոր պատվին` Ալեքսիս Օլիմպիա Օհանյան։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА