ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թույլ չեմ տա որեւէ մեկին մոռանալ, որ դավաճան նախագահ ենք ունեցել» (Տեսանյութ)

03.08.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Թույլ չեմ տա որեւէ մեկին մոռանալ, որ դավաճան նախագահ ենք ունեցել» (Տեսանյութ)

Թեժ ամառը լի էր թեժ իրադարձություններով, հատկապես վերջին օրերին տեղի ունեցած աղմկոտ դեպքերի, արձագանքների եւ դրանց հետեւանքների մասին էլ «Իրավունքը» զրուցեց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ:

Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում՝ Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովին (տեսանյութ)

«ՀԱԿ-Ը ՈՉ ԹԵ ԱԶԳԱՅԻՆ, ԱՅԼ ՍԻՈՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ Է»

– Պարոն Շաքարյանց, այս օրերին կրկին շրջանառության մեջ դրվեց Արցախի ազատագրված հողերը հանձնելու մասին լեւոնտերպետրոսյանական թեզը: Ինչո՞ւ հենց հիմա:

– Այն, ինչ այսօր տեղի է ունենում, բազում անգամ տեսել ենք, մոտավորապես 2000-ական թվականներին, ընդ որում` տարբեր գործիչների կողմից: Երբեք չեմ մոռանա  ազգադավ Լեւոն Տեր-Պետրոսյանի բաց նամակը հասարակությանը` գրված 1997 թվականին` «Պատերազմ, թե խաղաղություն» վերնագրով: Եվ թույլ չեմ տա որեւէ մեկին մոռանան, որ մենք դավաճան նախագահ ենք ունեցել, որն այստեղ ապրում է եւ իրեն այնպես է պահում, թե իբրեւ ժողովրդի շահերից է խոսում: Ինչու հիմա, որովհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ ասաց, որ հանդիպել է Լ. Տեր-Պետրոսյանի հետ եւ քննարկել Արցախի հարցը: Դրանից հետո էլ մեջտեղ եկան վաղուց մոռացված անձինք, ասենք, Թադեւոսյան Զոյայի տիպի, ու ասացին` Աղդամը (Ակնա) մեր հողը չէ, պիտի հանձնենք: Մինչդեռ Տիգրանակերտի պեղումներն ապացուցում են, որ այն հայկական հող է: Դուք ո՞վ եք, որ հայկական հողերը բաժանում եք, ձեզ ո՞վ է իրավունք տվել, թուրք եք, գնացեք թուրքի հետ սիլի-բիլի արեք, սա ի՞նչ շնորհք է: Շատ հող ունե՞նք, որ աջ ու ձախ բաժանում եք: Գուցե, Իլհամ Ալիեւին Երեւա՞նը նվիրեք, որ բազում անգամ կրկնել է: Ո՞վ ես դու, Թադեւոսյան Զոյա, Հայաստանի սիոնիստական կոնգրեսի անդա՞մ: ՀԱԿ-ը ոչ թե ազգային, այլ սիոնիստների կոնգրես է: Եվ հենց սիոնիստական կոնգրեսը գլխավորող հանցագործ փողերով 2008 թվի մարտի 1-ը սարքեց: Եվ ընդհանրապես մեր բոլոր փողոցային իրադարձություններին` լինի ծիրանի, պարերի, թե զահրուզիբիլի հեղափոխություն, փողը գալիս է արտասահմանյան կոնկրետ մարդկանցից: Անփող հեղափոխություններ չկան աշխարհում:

– Ի դեպ, մարտի 1-ի մասին. ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին եւ նրան կալանավորելուն:

– Նույն համատեքստում պետք է դիտարկել նաեւ Ռ. Քոչարյանի կալանավորումը: Այստեղ բազում հարցեր են ծագում, երեք նախկին նախագահները մարտի 1-ից հետո` ապրիլ ամսվա ընթացքում, բազմիցս նստել են միասին եւ խոսել: Պայմանավորվածություն եղե՞լ է, թե` ոչ, այդ դեպքում երեքն էլ պետք է նստե՞ն, ինչպես նաեւ իրենց մերձավոր սպասավորնե՞րը: Իսկ սա նշանակում է նաեւ, որ պետք է նստի Նիկոլ Փաշինյանը: Իսկ եթե ոչ մեկը չի նստում, ուրեմն` այս մեկն էլ չպետք է նստի, բնական է:

Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն

«ՀԱՊԿ-Ն ԻՋԵՎԱՆԸ ՉԷ, ՈՉ ԷԼ ՀԱՄԶԱՉԻՄԱՆԸ»

– Անդրադառնանք նաեւ նույն քրգործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքին, ապա գրավի դիմաց նրա կալանքը փոխելուն...

– Բառիս բուն իմաստով, անօրինականություն է, երբ մարտի 1-ի պատասխանատվությունը փոխանցվում է Խաչատուրովին կամ այն ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին: Երկրում կար գլխավոր հրամանատար, այսինքն` նրանք ենթակա էին Ռ. Քոչարյանին եւ իրավունք չունեին, ըստ իրենց երդման, չկատարել երկրի գլխավոր հրամանատարի հրամանը: Ինչո՞ւմ են մեղադրվում, որ կատարել են իրենց տված զինվորական երդո՞ւմը: Իսկ կարծում եք` ինչ-որ մեկը մոռացե՞լ է, թե ինչ է տեղի ունեցել 2008 թվականի մարտի 1-ին: Մարդկանց աչքերը փա՞կ էին, չե՞ն տեսել, որ զորքը կանգնած էր մինչեւ Կրկես, բայց զենք չի կիրառել, հետեւաբար հարց է ծագում` ի՞նչ փոխվեց գիշերվա ժամերին, երբ Նիկոլ Փաշինյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը փախան ցուցարարներից: Այս ամենից վատ հոտ է գալիս, էլ չեմ ասում, որ անբարոյականության նշաններ կան:

– ՌԴ ԱԳՆ-ն ուղղակիորեն հայտարարել էր, որ ՀՀ ԱԳՆ-ի քայլերը` Յուրի Խաչատուրովի առումով, ոչ պրոֆեսիոնալ եւ զարմացնող են: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ճիշտ են ասում, եթե մարդն ընդգրկված է ինչ-որ միջազգային կառույցի աշխատանքներում, ուրեմն` ձերբակալությունը կամ նման կարգի հարցերը նախ համաձայնեցվում է այդ կառույցի հետ: ՀԱՊԿ-ն Իջեւանը չէ, ոչ էլ Համզաչիմանն է, Համզաչիմանում գուցե կարելի է գյուղապետին սկզբում ձերբակալել, հետո նոր ձեւակերպումներն անել, իսկ միջազգային կառույցներում նման պրակտիկա չկա: Այստեղ քաղաքական աստառ չկա, պարզապես, մարդկանց հիշեցնում են, որ բացի քմահաճույքից, կա նաեւ արարողակարգ` սկզբից ոչ թե թաղում են մարդուն, հետո հայտարարում մեռած, այլ նախ մեռած են հայտարարում, մահվան թուղթ են հանում, հետո` տանում են գերեզմանոց: Մինչդեռ հիմա ստացվում է, որ թաղում են, հետո` թղթերը ձեւակերպում:

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է ՇԱՏ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՀԱԶԱՆԳ»

– Բավական լայն արձագանք գտավ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի հայտարարությունը` կապված Ռ. Քոչարյանի կալանավորման վերաբերյալ: Նա մասնավորապես նշել էր, թե Հայաստանի իշխանությունների քայլերը հակասում են ավելի վաղ արված հայտարարություններին...

Վարչապետն ու կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի «Արմենիա» խորագրով ցուցահանդես

– Նախ` Լավրովը պաշտոնական հայտարարություն չի արել, այլ եղել է հարց` մի թղթակցի կողմից, ինքն էլ պատասխանել է: Պետք է դեռ սպասել հայտարարության: Բայց Լավրովը հունիսին Աստանայում ուրիշ հայտարարություն է արել, որն ավելի ցավալի էր: ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերներից սպասում է պատասխան եւ թույլտվություն` ազատ մուտք գործել եւ հետաքննել, թե ինչով են զբաղված իրենց տարածքներում ամերիկյան ռազմական բիոլաբորատորիաները: Այս հայտարարությունն ուղղված է եղել Ղազախստանին, որտեղ ընդամենը մեկ նման լաբորատորիա կա եւ Հայաստանին: Հավատացեք, Ղազախստանը տակից հեշտ դուրս կգա, Նազարբաեւը հին աղվես է, մի բան կհորինի, կարող է անգամ փակել դա, իրեն պետք չէ: Իսկ Հայաստանը պետք է մտածի, որովհետեւ հունիսի մեջ ստացել է շատ ավելի վտանգավոր ահազանգ Իրանից: Իրանն էշ երկիր չէ, իրանցիներն էլ հայերիցս 10 գլուխ ավելի խելքով են, այդ պատռճառով մենք կորցրինք մեր տարածքը, իսկ իրենք գրեթե բան  չկորցրին: Իրանի իսլամական պահապանների կորպուսի կողմից նախազգուշացվել են բոլոր երկրները, այդ թվում` Հայաստանը, որ այսուհետ Իրանի դեմ ուղղված բիոահաբեկչության հարցերով զբաղվում է կորպուսը: Եվ սա նույնիսկ շախմատ խաղալ չէ, ուր մնաց թե, Նիկոլ Փաշինյանը կարողանա էշ-միլիցա խաղալով տակից դուրս գա: Հստակ զգուշացվել է, որ կորպուսը զբաղվելու է Հայաստանով, որովհետեւ մեր տարածքում երեք հատ ամերիկյան Պենտագոնի լաբորատորիաներ կան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА