ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

23.07.2018 17:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պուտինը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Եվրասիական տնտեսական միությանը և երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

«Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկվել են Եվրասիական տնտեական միությանը և երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:

Այսօր ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Հեռախոսազրույցների ընթացքում երկրների ղեկավարները Եվրասիական տնտեսական միությանը վերաբերող, ինչպես նաև միջազգային օրակարգի մի շարք հարցեր են քննարկել:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА