ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը վերացրել է ՊՆ արտաբյուջեն. շատերը կարող են հայտնվել դատարանի առաջ. «Հրապարակ»

21.07.2018 10:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլ Փաշինյանը վերացրել է ՊՆ արտաբյուջեն. շատերը կարող են հայտնվել դատարանի առաջ. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը վերացրել է Պաշտպանության նախարարության արտաբյուջեն: Օրերս արտաբյուջետային միջոցներից սնվող անձանց, կառույցներին ասել են, որ այլևս այդ գումարները չեն լինելու: Պետք է բավարարվեն միայն պետական բյուջեից հատկացվող գումարներով: Մի շարք մարդիկ փաստի առաջ են կանգնել՝ ՊՆ-ն արտաբյուջեի գումարներով տարբեր «ծակեր» էր փակում, միջոցառումներ կազմակերպում, արանքում էլ գումար աշխատում, նաև որոշակի գումար հատկացնում վետերաններին, ովքեր նույնպես փաստի առաջ են կանգնել: 

Ի դեպ, չի բացառվում, որ Փաշինյանը ստուգումներ անցկացնի և պարզի, թե տարիներ ի վեր արտաբյուջեի գումարներն ինչի վրա են ծախսվել: Այդ ժամանակ, մեր աղբյուրների համոզմամբ, շատերը կհայտնվեն դատ ու դատաստանի առաջ»,-գրում է թերթը:

«Զուգադիպությունների» քանակը հուշում են վտանգավոր զարգացումների մասին


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА