o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՅՑ ԻՐՈ՞Ք ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՑ ՊՐԾԱՆՔ

20.07.2018 22:30 ՍՊՈՐՏ
ԲԱՅՑ ԻՐՈ՞Ք ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՑ ՊՐԾԱՆՔ

Այս օրերի ամենաֆուտբոլային ու քննարկվող հարցը, անշուշտ, ՀՖՖ-ի սեպտեմբեր ամսին կայանալիք արտահերթ ժողովն է, որի շրջանակներում տեղի կունենա երկար սպասված իրադարձություն` ֆեդերացիայի նախագահի փոփոխություն: Հիշեցնենք` օրերս Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ պատրաստ է պաշտոնը լքել, եթե ՀՀՖ նախագահ համաձայնի դառնալ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը: Վերջինս էլ, միգուցե, Հայրապետյանի հաշվարկներին ի հակառակ, հաստատեց, որ պատրաստ է իր թեկնածությունն առաջադրել: Դե ուրեմն` Հայրապետյանը...

«ՄՅՈւ-ի ֆուտբոլիստները ծիծաղում էին իմ Audi-ի վրա. Ռունին ինձ իր Lamborghini-ն նվիրեց»․Տևես

Ուրեմն՝ կարելի՞ է ասել, որ Ռուբեն Հայրապետյանի գահակալությունն ադեն պատմություն է: Այս հարցում, թերեւս, պետք է հոռետես լինել: Հիշեցնենք` Հայրապետյանն էլի է պաշտոնապես պայման ներկայացրել, որի դեպքում կգնա հրաժարականի: Այդ թվում, նա պետք է ՀՖՖ-ից հեռանար ազգային հավաքականի այս վերջին խայտառակ ձախողումից հետ: Բայց չէ, հավաքականը ձախողվեց, իսկ Հայրապետյանը հրաժարականի փոխարեն, բավարարվեց մարզիչին փոխելով: Եվ հիմա էլ, թեեւ հրապարակավ խոստացել է տեղը զիջել Վանեցյանին, սակայն ո՞վ կերաշխավորի, որ ՀՖՖ նախագահի գալիք ընտրություններում Հայրապետյանը չի առաջադրելու իր թեկնածությունը, եթե անգամ մրցակցության մեջ է մտնելու ԱԱԾ պետի հետ: Ընդ որում, նա կարող է վստահ լինել, որ այդ դեպքում Վանեցյանն ուժային լծակներից զերծ կմնա. բավական է, որ Հայրապետյանի հետ մինչեւ իսկ տնտեսական ոլորտում մի բան պատահի, որ բոլորը խոսեն, թե Վանեցյանն իր համար ԱԱԾ-ով ճանապարհ է բացում՝ մրցակցին ուժով հեռացնելով: Կարճ ասած, Հայրապետյանը, ըստ ամենայնի, դեռ միայն թայմ-աուտ է վերցրել եւ կգործի` իրավիճակից ելնելով: Ճիշտ է, իրավիճակն իր օգտին չէ, նրա դեմ է ելել գրեթե ողջ ֆուտբոլայի աշխարհը, այդ թվում՝ հայաստանյան ակումբների զգալի մասը: Օրինակ՝ Երեւանի «Փյունիկը» մինչեւ իսկ հայտարարեց, թե. «Մենք լիովին պաշտպանում ենք Արթուր Վանեցյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում: Նրա ընտրվելու դեպքում, մեր անունից պատրաստ ենք ամեն ինչ անել հանուն մանկապատանեկան, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ ֆուտբոլի հայաստանյան առաջընթացի»: Իսկ Գյումրիի «Շիրակը» վերադառնում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն. «Համոզված ենք, որ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին` ՀՖՖ ժողովի ժամանակ կդառնա ֆեդերացիայի նախագահ, եւ արդեն նոր ֆեդերացիան զերծ կմնա աշխատասենյակներում չեմպիոններ ընտրելուց: Ցավոք, այդ ժողովի ժամանակ մենք առաջադրելու եւ քվեարկելու իրավունք չունենք, քանի որ հունիսի 30-ին կայացած ապօրինի ժողովի ժամանակ մեզ զրկեցին անդամակցությունից: Այնուամենայնիվ, մենք աջակցելու ենք պարոն Վանեցյանին եւ պատրաստ ենք միասին կերտել ֆուտբոլային նոր պատմություն»:

Բայց դե, ո՞վ իմանա, թե մինչեւ սեպտեմբեր դեռ ինչեր կփոխվեն:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА