ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պետերբուրգում պայթյունից զոհվածներն աշխատանքային միգրանտներ էին

17.07.2018 18:59 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պետերբուրգում պայթյունից զոհվածներն աշխատանքային միգրանտներ էին

Պետերբուրգի հյուսիսում գազի պայթյունից զոհված երկու հոգին եղել են միգրանտներ, որոնք աշխատում էին տեխնիկական գազերով բալոնների լցման կայանում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ի Հյուսիս – Արեւմուտքի ուժային կառույցների մի աղբյուր: «Զոհվել են երկու եղբայրներ՝ ձեռնարկության աշխատողներ: Նրանք Պետերբուրգ էին ժամանել Միջին Ասիայից»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Հունգարացիներին կարող են բանտարկել անօրինական միգրանտներին օգնելու համար

Պայթյունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 12:30-ին քաղաքի հյուսիսի արդյունաբերական գոտում՝ տրամվայի նախկին հավաքակայանի տարածքում: Կալինինյան շրջանի վարչակազմում, որի տարածքում տեղի է ունեցել արտակարգ պատահարը, հայտնել են, որ գազի բալոնի պայթյունից հետո բռնկում չի եղել: «Գազի բալոնի պայթյուն «Ավտոգեն» մասնավոր ձեռնարկությունում, զոհվել է երկու մարդ: Բռնկում չի եղել, տեղում աշխատում է քննչական կոմիտեն»,- ասել է շրջանի ներկայացուցիչը:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА