ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արագած Ախոյանը աստվածաբան չէ, բայց խառնվում է եկեղեցու գործերին

17.07.2018 18:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արագած Ախոյանը աստվածաբան չէ, բայց խառնվում է եկեղեցու գործերին

Հուլիսի 6-ին «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» եկեղեցաքանդ նախաձեռնության անդամները ներխուժել էին Մայր Աթոռի Վեհարան, որտեղ իրենց առօրյա աշխատանք էին կատարում հոգեւորականները եւ Ամենայն հայոց կաթողիկոսը: Նախաձեռնության անդամները ամեն կերպ փորձել էին դիմել սադրանքի, որպեսզի վեճի բռնվեին հոգեւորականների հետ, սակայն տեսնելով, որ նպատակին չեն հասնում, բավարավել էին միայն սպառնալիքով` այն է, մինչեւ կաթողիկոսը հրաժարական չտա իրենք չեն լքելու Վեհարանը: Այսպես մի քանի օր նախաձեռնության անդամները ապօրինաբար մնացել էին Վեհարնում մինչեւ նրանց այնտեղից վերջապես հեռացրել էր ոստիկանությունը:
Հատկանշական է, որ Վեհարան ներխուժած անձանց մեջ է եղել նաեւ «Վերադարձ» հիմնադրամի նախագահ, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԸ, ով Վեհարանից նույնիսկ ուղիղ եթեր էր մտել եւ կոչով դիմել էր մտավորականությանը, որպեսզի միանան իրենց:
Այս ամենից հետո խոսակցություններ շրջանառվեցին, որ Արագած Ախոյանը ոչ միայն միացել է պառակտիչների նախաձեռնությանը , այլեւ ֆինանսավորում է նրանց, որպեսզի վերջիններս հասնեն իրենց նպատակին եւ գահընկեց անեն կաթողիկոսին:
Այս ամենի վերաբերյալ «Իրավունքը» փորձեց մեկնաբանություն ստանալ հենց Ա. Ախոյանից եւ ամբողջ զրույցի ընթացքում մեր զրուցակցի պատասխաները այդքան էլ չէին համապատսխանում միմյանց, երբեմն դրանք շատ հակասական էին:
-  Պարոն Ախոյան լուրեր են շրջանառվում, որ դուք ֆինասավորում եք «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնությանը, որպեսզի վերջինս լուծի իր առջեւ դրված խնդիրը` գահընկեց անի կաթողիկոսին:
- Ես որեւէ մեկին չեմ ֆինասավորում, ֆինասավորում եմ միայն  «Վերադարձ» հիմնադրամին եւ «Արեւմտահայոց ազգային համագումար» նախագծերին: Այլ նախաձեռնությունների ֆինանսավորելու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ էլ կարիք: Այդ ովքեր են նման խոսակցություններ տարածում: Ես մտավորականությանը կոչ եմ արել միանալ մեզ այն նպատակով, որ գուցե ինչ-որ բարի խորհուրդ տա այս իրավիճակում, իմ տեսանյութից էլ երեւում է, որ կոչս կառուցողական է:
Ի՞նչ կարծիք ունեն այս նախաձեռնության անդամների այն քայլի վերաբերյալ, որ շրջափակել էին կաթողիկոսին տեղափոխող մեքենան, այնուհետեւ քաշքշել էին հայրապետին: Այս ամենը դուք դատապարտում ե՞ք:
-  Ես այդ ամենը չեմ ցանկանում մեկնաբանել, որովհետեւ այդ վերաբերմունքն իհարկե տհաճ էր ու անընդունելի: Շփվում եմ այս նախաձեռնության անդամների հետ, եթե իմանայի, որ նրանք այսպիսի բան են նախաձեռնելու, բնականաբար դեմ կկանգնեի: Ես չեմ միացել այդ նախաձեռնությանը, ինքս լուրջ խնդիրներ եմ տեսնում այսօրվա Առաքելական եկեղեցու հոգեւորականության շրջանում: Ինքս ունեմ իմ պայքարի ձեւը, բայց ոչ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության հետ: Այդ խմբի անդամներից ունեմ կոնտակներ, նրանց հետ շփվում եմ, որոշներից տեղյակ եմ, բայց ոչ բոլոր այն գործողություններից, որոնք որ կատարվում են:

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է լուսանկար Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ և այն որակել՝ պատմական

- Պարոն Ախոյան ինչո՞ւ նախկինում չեք բարձրաձայնել եկեղեցում առկա խնդիրների մասին, ինչու հենց հիմա այդ ամենն արեցիք:
-  Նախկինում հանրապետությունում այս մասին մտածել են բոլորը, սակայն բարձրաձայնել են շատ քչերը: Այժմ մտածում են բոլորը եւ բարձրաձայնում են շատերը: Տարիներ առաջ, իհարկե ոչ հրապարակավ, տարբեր առիթների ժամանակ ասել եմ իմ դժգոհությունների մասին, հատկապես այն խոսակցությունների մասին, որոնք շրջանառվում են Վեհափառի եւ մյուս հոգեւորականների շուրջ:  Ավելի լավ է հետեւություններ անենք այս ամենից, այդ ինչպես եղավ, մի թե՞ սա մի օրում եղավ, իհարկե, ոչ:

- Այս դեպքում, եթե, ասենք, կաթողիկոսը հրաժարական տա, դուք տեսնում ե՞ք նրան փոխարինող ինչ-որ հոգեւորականի:
-  Ես աստվածաբան չեմ, չեմ զբաղվում նման խնդիրներով , այդքան  մոտ չեմ, որ կարողանամ ինքս թեկնածու առաջադրել կամ ցանկություն հայտնեմ:
Ձեր այս պայքարը շարունակելու ե՞ք:
- Ես սա պայքար չէի անվանի, կասեմ միայն, որ կնպասեմ եկեղեցու բարեկարգմանը ինչով որ կկարողանամ:
- Պարոն Ախոյան ամիսներ առաջ դուք սնանակ եք ճանաչվել, վերջերս էլ սնանակ է ճանաչվել Ձեր որդին…
-  Սա ի՞նչ կարեւոր թեմա է, որ ուզում եք ինձ հարցեր տալ:
Պարզապես դուք հիմնադրամ ունեք եւ ինչպես է, որ այն ֆինանսավորում եք, բայց...
-  Ես  այս թեմայի շուրջ ցանկություն չունեմ խոսելու եւ որեւէ հարցի պատասխանելու:
Այս թեմայի շուրջ մեր զրուցակիցը կտրականապես հրաժարվեց որեւէ հարցի պատասխանելուց:
Զրույցի ավարտին «Իրավունքը» Արագած Ախոյանից հետաքրքրվեց, Թուրքիա այսքան գնալ-գալուց արդյոք Արեւմտյան Հայաստանում Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից երբեւէ հետաքրքրության կենտրոնում չի՞ հայտվել, Ա. Ախոյանը փաստեց, որ եղել են հետապնդումներ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА