ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼԱՐՍԻ ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԱՆԳՆԵՐԸ

11.07.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԼԱՐՍԻ ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԱՆԳՆԵՐԸ

Իրավիճակը, որ պարբերական գերսրացումներով վերջին մեկ-երկու շաբաթներին հաստատվել է վրաց-ռուսական «Վերին Լարս» սահմանային անցակետում, շարունակում է խորը մտահոգություններ առաջացնել: Ընդ որում, ոչ միայն տնտեսական կամ տրանսպորտային առումներով, այլ որ ամենավատն է, նաեւ քաղաքական:

Մենք վստահ ենք, որ Հայաստանում տիրող իրավիճակը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով. Մարիա Զախարովա

 

ՊԱՏԱՀԱԿԱ՞Ն ԷԻՆ ԿԻԼՈՄԵՏՐԱՆՈՑ ՀԵՐԹԵՐԸ

Այսպես, վերջին շրջանում «Վերին Լարս» անցակետում ավտոմեքենաների կիլոմետրանոց հերթերի վերջն այդպես էլ չի երեւում: Ճիշտ է, նախօրեին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը փորձեց հույսեր տալ, թե՝ հերթերը նվազել են: Բայց նրա իսկ բնութագրմամբ, այդ նվազել ասվածն այն է, որ կիրակի օրվա երեկոյան նախորդող օրվա 7 կիլոմետրանոց «հերթը կրճատվել եւ դարձել է 3-3.5 կմ: Նաեւ անցանելիությունն է մի փոքր արագացել, այն ժամանակ մեկ մեքենան 5 ժամում էր անցնում, հիմա դա նույնպես կրճատվել է՝ 3.5-ից 4 ժամ»: Այսինքն, խնդիրն, ըստ էության, լուծված չէ, ինչը նշանակում է, որ ցանկացած պահի նորից կարող է 10 եւ ավել կիլոմետրանոց հերթեր առաջանան: Մեկ լավատեսություն եւս փորձեց ներշնչել պարոն Փամբուխչյանը. նա վստահաբար պնդում է, որ անցակետում նման ահավոր հերթերի պատճառը «աննախադեպ քանակությամբ զբոսաշրջիկների» շարժն է: Բայց ահա անցակետում հավաքված վարորդները, ինչպես օրինակ «Sputnik Արմենիայի» ներկայացրած ֆեյսբուքյան տեսագրությունում (https://armeniasputnik.am/region/20180706/13073679/armenia-verin-lars.html) են պնդում, միանգամայն այլ պատճառների մասին են ակնարկում: Այդ թվում. «Ասում են՝ ձեր կառավարությունն է ուզել, որ էս ամեն ինչը սենց ըլնի»: Եվ մյուս վարորդը. «Դե հմի մեր կառավարությունը ուզել ա, կառավարություն, արի դե հմի էս հարցը լուծի»: Մեկ այլ վարորդի խոսքով. «Այ սենց ռյադով սաղ հայկական ավտոներ են: Վրացական համարով ավտոներ չկան, իրանք սաղ առանց հերթ գնում են... Մինչեւ էստեղ հասնելն էլ 8 000 հոգի էնտեղ են սպասում»:

Փարիզում եղանակի պատճառով ֆորսմաժորային իրավիճակ է ստեղծվել (Տեսանյութ)

Ո՞ւմ հավատանք, ՀՀ տրանսպորտի փոխնախարարի՞ն, թե Լարսում, իրենց բնութագրմամբ, «գերի ընկած» վարորդներին. բնականաբար՝ վարորդներին: Այդ դեպքում, ի՞նչ է նշանակում՝ վրացական մեքենաներ կայանատեղիում չկան եւ միայն հայկականներն են. մեկ բան, վրացականները շատ ավելի հեշտ են անցնում վրաց-ռուսական սահմանը, քան հայկականները: Եվ սա այն դեպքում, երբ Վրաստանի հետ ՌԴ-ն այս պահին անգամ դիվանագիտական հարաբերություններ չունի, իսկ Հայաստանը ԵՏՄ անդամ է: Այս իրավիճակում պատահակա՞ն են այն բազում վերլուծական գնահատականները, որոնք Լարսի իրավիճակն ուղղակիորեն բացատրում են Հայաստանից ՌԴ` գնալով աճող դժգոհությամբ: Լավ, այդ «չարախոսություններն» էլ մի կողմ թողնենք եւ հարցին մոտենանք նաեւ այս կողմից. ի՞նչ է արել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն իրավիճակը կարգի բերելու համար: Հիշեցնենք, ներկայումս տարվա այն ժամանակահատվածն է, երբ հայկական գյուղմթերքների, այսինքն՝ շուտ փչացող ապրանքների զանգվածային արտահանումներ են իրականացվում, եւ ամեն մի ժամը կարող է լուրջ ֆինանսական վնասներ առաջացնել: Այսինքն, այս ժամանակահատվածում նման հերթեր առաջանալու դեպքում տրամաբանորեն տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը պետք է Մոսկվայից չվերադառնար, քանի դեռ հարցը լուծված չէ: Բայց չէ, այդպես չէ: Նույն նախարարության նորաթուխ չինովնիկներից որեւէ մեկը պե՞տք է այս օրերին մշտապես Լարսում լիներ՝ գոնե ընթացիկ հարցերը տեղում լուծելու համար: Այդ թվում պարզեր, թե ինչպե՞ս է, որ կայանատեղիում «սենց ռյադով սաղ հայկական ավտոներ են»: Վերջապես, վարչապետ Փաշինյանն անձամբ էր խոստանում, որ մաքսակետում հայկական բեռների համար որեւէ խնդիր չպետք է լինի. խնդիր լինելու դեպքում ուղղակիորեն իրենց դիմեն: Խնդիրն աչքի առաջ է, եւ պատկան նախարարից էլ առաջ հենց ՀՀ վարչապետը պետք է եթե ոչ մեկներ, այլ՝ օրական մի տաս անգամ հեռախոսազրույց ունենար ՌԴ նախագահի եւ վարչապետի հետ, գոռար, պահանջեր, թե սա՞ է մեր ռազմավարական հարաբերությունները: Կա՞ նման բան. գոնե մենք տեղյակ չենք: Արդյունքում այն հարցն է առաջ գալիս, թե մեր պաշտոնյաները չգիտե՞ն ինչպես ՌԴ-ի հետ կարգի բերել անգամ կարեւորագույն խնդիրները, թե՞ պարզապես չեն էլ փորձում կարգի բերել, մտածելով, որ ի զորու չեն: Քաղաքական տեսանկյունից, իհարկե, այս հարցի պատասխանը շատ կարեւոր է, հաշվի առնելով, որ բացի Լարսից, ՌԴ-ից Հայաստանի համար շատ ավելի կարեւոր հարցեր են կախված, այդ թվում՝ արցախյան գործընթացը: Բայց ահա տնտեսական տեսանկյունից խնդիրն այլ է՝ հայաստանյան արտահանողների համար քիչ կարեւոր է, թե իրենց «դուխով» ծիրաններն ինչ պատճառով են լռվել-փչանում Լարսում: Փոխարենը այսօր սկսվում է վարչապետ Փաշինյանի այդքան չարչարկված բրյուսելյան այցը, որը շատ փորձագետներ համարում են Մոսկվայի դժգոհությունը առաջացրած գործընթաց, իսկ ոմանք էլ հենց դրա հետ են կապում Լարսի խնդիրը: Ընդ որում, այս այցն էլ ավելի ուշագրավ դարձավ, երբ հայտնի դարձավ, որ միաժամանակ այնտեղ Մինսկի խմբի միջնորդությամբ տեղի է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հայաստանյան իշխանափոխությունից հետո առաջին հանդիպումը:

Աբու Դաբիում կտուգանվեն աղոթելու համար ճանապարհի եզրին կայանած վարորդները

ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ

Թե ինչ խնդիրներ է ցանկանում Բրյուսելում լուծել Փաշինյանը, որն է այցի հիմնական նպատակը, այդպես էլ մնում է անորոշ: Ասենք՝ արդեն իմաստ էլ չունի դրա վրա գլուխ կոտրել. բուն այցն այդ հարցերի պատասխանը կտա: Նաեւ հաշվի առնելով, որ նաեւ հարց է, թե այցի հիմնական խնդիրներն ընթացքից փոխելու կարիք չի՞ առաջանա: Այն պարզ պատճառով, որ, հիշեցնենք, վաղը Բրյուսելում նաեւ մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որը կարող է միանգամայն թեժ եւ անկանխատեսելի ընթացք ստանալ, կապված այն սուր կոնֆլիկտային իրավիճակի հետ, որն առաջացել է Թրամփի եւ եվրոպական առաջնորդների միջեւ: Չնայած, այստեղ իրավիճակը բավականին հստակ է. Թրամփը Եվրոպայից պահանջում է լիակատար ենթակայություն, անգամ, եթե կոնկրետ հարցերի շուրջ եվրոպական շահերը լիովին հակասում են ամերիկյանին: Եվրոպացիները, բնականաբար, դեմ են, եւ Թրամփն էլ նրանց պատին է դեմ տվել, թե հակառակ դեպքում ինքը պայմանավորվածություններ ձեռք կբերի ՌԴ-ի հետ՝ Պուտինի հետ 5 օրից կայանալիք հանդիպման ժամանակ: Ընդ որում, Եվրոպան նաեւ մտահոգված է նրանով, որ եթե անգամ Թրամփի վերջնագիրն ընդունի, ապա դա դեռ չի երաշխավորում, որ Պուտինի հետ այդ պայմանավորվածությունները չեն լինի: Այսինքն, նախ խորը անորոշություն է ԱՄՆ-ԵՄ հարաբերություններում, որը տեղափոխվել է ՆԱՏՕ, այնտեղ էլ դրան գումարվել են այլ անորոշություններ (Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա-ԵՄ եւ այլն), եւ ընդհանրական լուծումների հավանականությունը փորձագետները գնահատում են փոքր: Երկրորդը. նույնքան խորը անորոշություններ են պահպանվում ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում, սակայն այս դեպքում արդեն փորձագետները մեծ հավանականություն են տալիս դրական դինամիկայով ելքին: Ընդ որում, իրավիճակը կարող էր փոխել անգլոսաքսոնիզմի երկրորդ բաղադրիչ Բրիտանիան, ուր մեկնելու է Թրամփը՝ մինչ Պուտինի հետ հանդիպումը: Սակայն նախօրեին Բրիտանիայի ԱԳ նախարար եւ մոլի ռուսատյաց Ջոնսոնի պաշտոնանկությունը եկավ հուշելու, որ ՌԴ-ԱՄՆ մերձեցմանը խոչընդոտելու վրա այս վերջին ժամանակներս կիզակիտված բրիտանական քաղաքականությունը ձախողված է: Արդյունքում, թե այս առաջիկա շաբաթվա ընթացքում որ ուղղությամբ կշրջվի աշխարհը, անգամ ամենահամարձակ փորձագետներն են վերապահումներով արտահայտվում: Եվ այս իրավիճակում նաեւ Փաշինյանի բրյուսելյան այցի եւ ԱԳ նախարարների ղարաբաղյան բանակցությունների մասին գնահատականներն են դառնում ոչ պակաս անորոշ, առավել եւս, որ Էրդողանի ադրբեջանական այցից հետո, նա նույնպես Ալիեւի հետ միասին կմեկնի Բրյուսել: Արդյունքում, թե ո՞ւր է գնում ղարաբաղյան գործընթացը, կարելի է խոսել միայն հավանական տարբերակներից: Այսպես, մասնագետները մեծ են համարում այն բանի հավանականությունը, որ Պուտին-Թրամփ հանդիպման ժամանակ, այնուամենայնիվ, որոշակի նախնական պայմանավորվածություններ կլինեն: Ընդ որում, ինչպես նախօրեին հայտարարել էր պետքարտուղար Մայք Պոմպեոն, հանդիպման հիմնական հարցերի թվում են լինելու Սիրիան եւ Ուկրաինան: Հարավկովկասյան հետագա զարգացումները, ինչ խոսք, առաջին հերթին կախված են սիրիական ուղղությամբ ռուս-ամերիկյան պայմանավորվածություններից, եւ եթե դրանք տեղի ունենան, այսինքն՝ ԱՄՆ-ն ընդունի Սիրիա-Իրանում ռուսական ներկայիս աշխարհաքաղաքական դիրքերի փաստը, ապա դա կակնարկի նաեւ հարավկովկասյան տարածաշրջանում ռուսական դիրքերի հետագա ամրապնդման մասին: Ու այդ դեպքում կարճ ժամանակ անց ղարաբաղյան լուծումը մեծ հավանականությամբ կդառնա բացառապես մոսկովյան «դաբրոյի» խնդիր: Իսկ թե այդ «դաբրոն» ինչ ստատուս-քվո կձեւավորի, դա արդեն կախված է նրանից, թե Կրեմլում հարավկովկասյան ուժերից որին կհամարեն յուրային: Եվ հենց այս առումով է, որ Լարսի ներկայիս խնդիրը լուրջ մտահոգություններ է առաջ բերում:

Մակրոնը հորդորել է Եվրոպային մասնակցել «Մետաքսի ճանապարհը» ծրագրին

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՏԵՍՔԸ

Ի դեպ, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, նախօրեին խոսելով «Վերին Լարսի» անցակետի կուտակումների մասին, մի շարք միանգամայն ուշագրավ մտքեր եւս հնչեցրել էր: Այդ թվում, պատասխանելով հարցին, թե Լարսում քանի ավտոմեքենա է կուտակված, նա նշել էր. «Ճիշտն ասած՝ այս պահի դրությամբ չեմ կարող ասել...»: Հաջորդ հարցին, թե՝ բեռնափոխադրող ընկերությունները բարձրացրել են փոխադրման սակագները, փոխնախարարն այս պատասխանն է տվել. «Ես չունեմ նման տվյալ, բայց եթե Դուք լսել եք եւ այդ հարցը բարձրացնում եք, ես անպայման հենց հիմա դրանով կզբաղվեմ»: Այն հարցին, թե ինչ ընթացքի մեջ է շվեյցարական SGS ընկերության միջոցով այլընտրանքային ճանապարհների հարցը, նա նորից վերապահումով է պատասխանում, թե դիմել են ընկերությանը, եւ «իրենց պատասխանը ստանալուն պես արդեն կհասկանանք, թե որ պետությանն ինչի համար դիմենք...»: Այս ի՞նչ է, նույն բանը չէի՞ն կարող մի զանգով պարզել մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ից կամ Վրաստանից, որին Փաշինյանը համարում էր մեր արտաքին քաղաքականության առանցքներից. եթե երկրի համար նման կարեւորագույն հարցերը փորձում են պարզել ոչ թե պետություններից, այլ ինչ-որ ընկերությունից, դա արդեն շատ բանի մասին է վկայում: Առավել եւս, որ տարօրինակ է, որ մինչեւ հիմա դա դեռ չեն պարզել: Ապա, խոսելով այն մասին, թե Հայաստան եկող ծովային ուղի՞ն է էժան, թե՝ ցամաքային, փոխնախարարը պատասխանում է. «Հիմա էդ հաշվարկները կատարում ենք»: Վերջապես, անդրադառնալով հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է Փոթիում լաստանավ գնել, այս պատասխանն է տալիս. «Այս պահին չեմ կարող Ձեզ ասել, որովհետեւ մի քիչ չճշտված ինֆորմացիա կլինի»: Եվ մեկ պարզ հարց է ծագում. լավ, տվյալ նախարարությունում գոնե մեկ հարցի հստակ պատասխան չունե՞ն, գոնե ինչ-որ բանից տեղյա՞կ են: Դա էլ մի կողմ, ամենաուշագրավը Լարսում կուտակումների պատճառների մասին փոխնախարարի հետեւյալ գնահատականն է. «Իրենց (ՌԴ-ի- Հեղ.) քաղաքացիների կողմից այս տարի բավականին մեծ հետաքրքրություն կա վրացական հանգստավայրերում հանգստանալու վերաբերյալ, որոնք հայերի հետ կապ չունեն»: Կարճ ասած, ՌԴ քաղաքացիները զանգվածաբար նախընտրում են վրացական հանգստավայրերը: Ու այս դեպքում ո՞ւր մնացին մեր հեղափոխական ղեկավարների այն բազում խոստում-ենթադրություները (որոնք, ի դեպ, ներառվել են նաեւ կառավարության ծրագրում, որպես հիմնական կետերից մեկը), թե հեղափոխությունից հետո դրսից զբոսաշրջիկներն իրենց կոտորելով Հայաստան կնետվեն: Այն, որ դեպի Վրաստան Լարսի անցակետի այդ հոսքը հիմնականում հենց Վրաստանում էլ մնում է, հիմնավորում է թեկուզեւ այն փաստը, որ Հայաստան մտնող մաքսակետում որեւէ կուտակում այս պահին չկա: Դրանից զատ, անգամ երեւանյան փողոցներում անզեն աչքով կարելի է տեսնել, որ զբոսաշրջիկների թիվը ոչ միայն թռիչքային աճ չի ունեցել, այլ՝ սովորականից էլ պակաս է: Մի խոսքով, թե վերջում ինչ թվեր ցույց կտան պատկան այրերը, այլ հարց է: Բայց որ զբոսաշրջային բում, մեղմ ասած, այս պահին չունենք, դա հաստատ է:

Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА