ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էջմիածնի նորանշանակ քաղաքապետը խայտառակ Վարդավառ էր կազմակերպել

10.07.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Էջմիածնի նորանշանակ քաղաքապետը խայտառակ Վարդավառ էր կազմակերպել

Էջմածնում Վարդավառը դարձավ իսկական պատուհաս քաղաքի գլխին: Նորանշանակ քաղաքապետ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ կազմակերպած առաջին խոշոր միջոցառումը ուղղակի տապալվեց: Էջմիածնում, որտեղ հենց քաղաքապետարանի դիմաց կա մեծ այգի, ինչպես նաեւ լողավազան, պարզվեց, որ քաղաքապետարանը դրա փոխարեն նախընտրել է Վարդավառի արարողությունը կազմակերպել Մայր Աթոռին կից հրապարակում` խաթարելով բնականոն երթեւեկությունը:

«Ընտրություններում արդեն հաղթել են տանը նստած անտարբերները». Գարիկ Քեռյան

Ո՛չ ավել, ո՛չ պակաս քաղաքապետը փչովի վաննաներ էր տեղադրել բանուկ փողոցում եւ դրանք լցրել քաղաքապետարանի ջրցան մեքնենաների ջրերով: Մեքենաների անցուդարձի համար մնացել էր մի նեղ ճանապարհ: Արդյունքում Էջմիածին-Երեւան գնացող ավտոբուսներն ու գազելները հայտնվել էին անելանելի իրավիճակում: 25-30 տարեկանները ջրոցին խառնել էին դուշմանության հետ, որի հետեւանքով անգամ գազելի դուռ պոկվեց: Ոստիկանություն էին կանչում, բայց լսող չկար: Ընդ որում` երբ փողոցում մարդկանց ղժժոց-ճչոցները սպանդանոց էր հիշեցնում, իսկ թե ինչ տպավորություն ստացան այս ամենից զբոսաշրջիկները, որոնք եկել էին Սուրբ քաղաք, նույնիսկ ամոթալի է պատկերացնել: Ի դեպ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, անգամ երեկ էր նույն խայտառակ իրավիճակը Էջմիածնում ո՛չ ճանապարհային ոստիկանություն կա, ո՛չ էլ` քաղաքում կարգ ու կանոն հաստատող:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА