ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է Բողոքների կենտրոնը

22.06.2018 15:50 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է Բողոքների կենտրոնը

Հաճախորդների սպասարկման որակի բարելավման և հաճախորդների առաջարկությունների, հարցումների և բողոքների հետ հնարավորինս արագ և արդյունավետ աշխատանքի կազմակերպման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է հատուկ Բողոքների կենտրոն:

ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է IntelExpress համակարգով դրամական փոխանցումների ուղարկումն ու վճարումը

Ձգտելով դառնալ հնարավորինս մատչելի բոլոր սեգմենտների հաճախորդների համար և հնարավորինս բավարարել յուրաքանչյուրի կարիքները՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Բանկի հետ հաղորդակցման հետևյալ 8 եղանակները.

1. սոցիալական ցանցեր

2. դիմումների ուղարկում փոստով

3. Բանկի բոլոր մասնաճյուղերում տեղադրված "Բողոքների և առաջարկությունների արկղերի" միջոցով դիմումների ներկայացում

4. հաղորդագրությունների ուղարկում Բանկի կայքում միջոցով 5. գրավոր դիմումների ուղարկում headoffice@vtb.am էլեկտրոնային հասցեին

6. 24/7 ռեժիմով զանգեր Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 8787 հեռախոսահամարով

7. քարտային բողոքներ

8. խնդրահարույց վարկառուների հարցումներ

Նախքան Բողոքների կենտրոնի ստեղծումը և նպատակ ունենալով առավելագույնս նվազեցնել հաճախորդների դիմումների պատասխանների ժամկետները՝ Բանկն իրականացրել է մի շարք բիզնես-գործընթացների ավտոմատացումներ և բարելավումներ:

Բանկը պարբերաբար վերլուծում է հաճախորդների դիմումները և քայլեր է ձեռնարկում պրոդուկտների, գործընթացների, սպասարկման հեռավար ուղղիների ֆունցիոնալի բարելավման նպատակով, ինչը կհանգեցնի ստացվող դիմումների աստիճանական նվազմանը:

Բանկը մեծ նշանակություն է տալիս հաճախորդների դիմումների ուսումնասիրության գործընթացին և բարձր է գնահատում այս ուղղությամբ ՀՀ Կենտրոնական բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ համագործակցությունը:

22 հունիսի 2018 թ.

Հաճախորդների դիմումներին պատասխանելու ժամկետը կազմում է դիմումը ստանալու պահից 10 աշխատանքային օր, սակայն հաճախորդների հետ պարզաբանումները ևխորհրդատվությունը սկսվում է անմիջապես դիմումի ստացման պահից։

Մեր Բանկում սպասարկման որակի հետ կապված դիտողություններ, ցանկություններ կամ առաջարկություններ ունենալու դեպքում կարող եք թողնել Ձեր դիմումը, որը պարտադիր կարգով կքննվի Բանկի ղեկավարության կողմից և չի մնա անպատասխան:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА