ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր մանրամասներ Գորիսում 14-ամյա աղջկա ինքնասպանության դեպքից

18.06.2018 13:58 ԻՐԱՎՈՒՆՔ
Նոր մանրամասներ Գորիսում 14-ամյա աղջկա ինքնասպանության դեպքից

Գորիսում հունիսի 15-ին 14-ամյա աղջկա ինքնասպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

«Այդ բիզնեսով չզբաղվես». Դատախազությունը մանրամասներ է հայտնում Նարեկ Սարգսյանի գործից

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հունիսի 15-ին հաղորդում է ստացվել, որ Գորիսի բնակարաններից մեկի հարակից նկուղային սենյակում կախված վիճակում հայտնաբերել է 14-ամյա աղջկա դի:

Հարուցվել է քրեական գործ ՝ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, 14-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ անչափահասն ինքնասպանություն է գործել իրենց բնակարանի հարակից նկուղային սենյակում՝ էլեկտրական մետաղալարերի մալուխից հարմարեցված կտորե գոտիով կախվելու եղանակով: Երեխայի հագուստների մեջ հայտնաբերվել են «Ամենայն Հայոց Կաթողիկոսութիին Մայր Աթոռ Ս.Էջմիածին Հայոց ազգային բանակի համար Աղոթքներ» բովանդակությամբ աղոթքների հավաքածու և սրբապատկեր:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել զննություններ, հարցաքննվել մի շարք վկաներ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА