ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ պաշտոնյաները մեկնել են Հս. Կորեա՝ առաջնորդների գագաթնաժողովի նախապատրաստման համար. Washington Post

27.05.2018 21:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ պաշտոնյաները մեկնել են Հս. Կորեա՝ առաջնորդների գագաթնաժողովի նախապատրաստման համար. Washington Post

Ամերիկացի պաշտոնյաների խումբը կիրակի ժամանել է Հյուսիսային Կորեա՝ նախագահներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև կայանալիք գագաթնաժողովի համար նախապատրաստական աշխատանքներին նվիրված բանակցություններ վարելու համար: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Washington Post-ի տեղեկությունները:

Պարբերականը, մեջբերելով նախապատրաստական աշխատանքների ընթացքին քաջատեղյակ աղբյուրին, հաղորդել է, որ Հարավային Կորեայում ԱՄՆ նախկին դեսպան Սանգ Կիմը, ով ներկայում ԱՄՆ դեսպանն է Ֆիլիպիններում, հրավիրվել է նախապատրաստական աշխատանքները ղեկավարելու համար:

Հիշեցնենք, որ նախօրեին Սպիտակ տան մամլո քարտուղարը հայտարարել էր, որ ամերիկյան կառավարական պատվիրակությունը մեկնելու է Սինգապուր, որպեսզի նախապատրաստի ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդներ Կիմ Չեն Ընի և Դոնալդ Թրամփի հանդիպումը, ինչպես և նախատեսվում էր:

Ռուսաստանի համար Ղրիմի հարցը փակ է, չնայած ԱՄՆ–ն այլ դիրքորոշում ունի. Պուտին 16 Հուլիս, 2018 23:12

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА