ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Խնդիրն այն չէ, որ մենք նախարարին չենք ճանաչում, այլ` որ ինքը մեզ չի ճանաչում»

23.05.2018 19:45 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Խնդիրն այն չէ, որ մենք նախարարին չենք ճանաչում, այլ` որ ինքը մեզ չի ճանաչում»

Թեպետ գրեթե տասն օր է, ինչ Լիլիթ Մակունցը ստանձնել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը, սակայն մշակույթի ոլորտի ներկայացուցիչների մի մասի համար նորանշանակ նախարարը շարունակում է անծանոթ մնալ: Ամեն դեպքում, նախարարն այս ընթացքում հասցրել է իր աշխատասենյակում հանդիպումներ կազմակերպել մի քանի ոլորտի ներկայացուցիչների հետ:

Մշակույթի նախարարը կհանդիպի Ռուսական թատրոնի անձնակազմի հետ

ԱՌԱՋԻՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ ՔԱՐՈԶՈՂ «ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ» ՓԱՌԱՏՈՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ

Ուշագրավ է, որ Լ. Մակունցն առաջինն իր աշխատասենյակում ընդունել է Հայաստանում Բրիտանական խորհրդի տնօրենին եւ մշակութային ծրագրերի ղեկավարին, քննարկել համատեղ իրականացրած եւ ներկայիս մշակութային ծրագրերը, որի առանցքում նաեւ ընդգրկված է «Բրիտանական ֆիլմերի փառատոնը», որը, հիշեցնենք` մշտապես ցուցադրում է ԼԳԲՏ համայնքին պրոպագանդող, համասեռամոլների մասին պատմող ու քարոզող խայտառակ ֆիլմեր:

ԷԼԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է «ԿԻՆՈՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ»

Դրան, իհարկե, հաջորդեցին կինոոլորտի եւ ֆիլմարտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ նախարարի հանդիպումը: Չնայած` եղան մի քանի կինոռեժիսորներ, ովքեր իրենց սոցիալական անձնական տիրույթում բողոքեցին, թե անտեսված են եղել նախարարության կողմից, ավելին` ըստ նրանց, նախապես եղել են ցուցակներ, որոնցում իրենց չեն հիշատակել, ու իրենք էլ բացարձակ անտեղյակ են եղել այդ «բարաթից»: Ինչեւէ, հանդիպման ընթացքում, ինչպես նախորդ, այնպես այս նախարարի հետ կրկին քննարկվել է «Կինոյի մասին օրենքի» նախագիծը: Չի բացառվում, որ այս օրենքի նախագիծը դեռ երկար կքննարկվի ապագա նոր նախարարների հետ...

Ինչպես տեղեկանում ենք նախարարության կայքից, Լ. Մակունցի հաջորդ հանդիպումը նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ էր` «Թանգարանների միջազգային օրվա» եւ «Թանգարանների գիշեր» ծրագրերի նախաշեմին, որի ընթացքում Մակունցը ծանոթացել է ոլորտի արդի խնդիրներին ու խոսել «Թանգարանների եւ թանգարանային ֆոնդի մասին օրենքի» նախագծի վերաբերյալ: Թեպետ հանդիպման ավարտին թանգարանների տնօրենները նախարարին հրավիրել են իրենց ղեկավարած մշակութային օջախներ: Նախարարն իհարկե այցելեց մի քանի թանգարաններ, այդ թվում նաեւ Արցախի, բայց հետաքրքրական է, որ մինչ թանգարաններ այցելելը, նորանշանակ նախարարը շտապել է Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն` տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ հանդիպման:

ՆԱԽԱՐԱՐԸ ՕՊԵՐԱՅԻ ՓՈԽԱՐԵՆ ԳՆԱՑԵԼ Է ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ

Ինչու է նախարարն անտեսել, ասենք, Հայաստանի գլխավոր` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որը համարվում է մշակութային կարեւոր օջախ: Գուցե մշակույթից անտեղյակ նախարարը չգիտի՞, որ այդ բարձրարժեք արվեստով հաճախ են մեր երկիրը ներկայացնում Հայաստանի սահմաններից դուրս, կամ բարձրաստիճան հյուրերին երբեմն օպերային թատրոն են բերում, որպեսզի օտարին ներկայացնեն մեր դասական արվեստը: Եվ, ընդհանրապես, այս արվեստը մշտապես եղել է երկրի ղեկավարների ուշադրության ու բարձր հովանու ներքո: Բայց, փաստենք, որ Մակունցը մտովի վերադարձել է մանկություն ու գերադասել է այցելել տիկնիկային թատրոն, շրջայց կատարել, ծանոթանալ թատրոնի ստեղծագործական գործընթացի կազմակերպմանն ու աշխատանքային պայմաններին, քան` ասենք օպերային թատրոնի...

«Հայ-ռուսական բարեկամության հիմքում հոգևոր-մշակութային ամուր կապերն են». Հայաստանում ՌԴ դեսպան

Հիշեցնենք, վարչապետ ընտրվելուց հետո, երբ Ն. Փաշինյանի հետ հանդիպման էին շտապել մի խումբ հայտնի եւ անհայտ դեմքեր, որոնք, այնուամենայնիվ, հայաստանյան մշակութային ողջ պատկերը չէին ներկայացնում, նրանց թվում էր` Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ով փոքրիկների դաստիարակությունն աղավաղողների թվում առաջամարտիկ է ու մանուկների համար բեմադրություններ պատրաստելուց զատ ակտիվորեն լծված է համասեռամոլության քարոզով: Ժամանակին նա էր, որ որոշել էր տիկնիկային թատրոնում հնարավորություն ընձեռել ցուցադրելու «Պարադա» համասեռամոլների մասին պատմող ֆիլմը: Իսկ նախորդ տարի էլ նույն ոգեւորությամբ սատարում էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնում տեղ գտած համասեռամոլների մասին պատմող երկու ֆիլմերին:

ՈԼՈՐՏԻ ՄԵԾԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ ՆԱԽԱՐԱՐԻ ՇՈՒՐՋ

Ի դեպ, շեշտենք, որ այս ընթացքում նորանշանակ նախարարը դեռեւս իր աշխատասենյակում հանդիպում չի ունեցել թատերական ոլորտի ներկայացուցիչների հետ, ու զարմանալի չէ, որ Ռ. Բաբայանն էլի իրեն առաջ է գցել` իր «հարցերն» առանձին «լուծելու» համար նախ` վարչապետի, ապա` նախարարի հետ: Եվ, ընդհանրապես, առ այսօր նորանշանակ նախարարը դեռ հարկ չի համարել նախարարության հարկի տակ ընդունել մշակութային միությունների նախագահներին: Հուսանք, որ նախարարը դեռ հանդիպումներ կունենա բազմաճյուղ մշակույթի գործիչների հետ` ոլորտներով, սակայն շեշտենք, որ դեռեւս նրա շուրջ չեն համախմբվել ոլորտների անվանի ու կշիռ ունեցող ներկայացուցիչներ, ինչ արած, գուցե նախարարն ի պաշտոնե ստիպված է դեռ նոր ճանաչել մշակույթի ժամանակակից մեծերին: Տեղին է հիշել, որ երբ 2003 թվականին մշակույթի նախարար է նշանակվում Թամար Պողոսյանը, ասում են` Խորեն Աբրահամյանը զանգահարում է Սոս Սարգսյանին եւ հարցնում.

- Սոս Արտաշեսովիչ, դու մշակույթի մեր նոր նախարարին ճանաչո՞ւմ ես:

- Չէ, Խորեն, չեմ ճանաչում... Բայց խնդիրն այն չէ, որ մենք նախարարին չենք ճանաչում…պրոբլեմն այն է, որ ինքը մեզ չի ճանաչում…

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА