ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԱՏԱՆԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՐԿՆԵՑԻՆ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

22.05.2018 22:45 ՍՊՈՐՏ
ՊԱՏԱՆԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՐԿՆԵՑԻՆ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մակեդոնիայում կայացավ ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որտեղից հայ ըմբիշները վերադառնում են հարուստ ավարով: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց մինչեւ 60 կգ քաշային կարգում հանդես եկող Սահակ Հովհաննիսյանը, ով եզրափակչում 5-3 հաշվով պարտության մատնեց վրացի Գեորգի Չխիկվաձեին: Հայ պատանի ըմբիշն այս հաղթանակի շնորհիվ Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց:

Ազատ ոճայինները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել դպրոցականների ԵԱ-ում

Մինչեւ 51 կգ քաշային կարգում Ռոբերտ Կարապետյանը երրորդ տեղի համար գոտեմարտում 12-8 հաշվով պարտության մատնեց լիտվացի Ադոմաս Գրիգալյունասին եւ դարձավ բրոնզե մեդալակիր: Մինչեւ 48 կգ քաշային կարգում Գառնիկ Հովհաննիսյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Մինչեւ 65 կգ քաշային կարգում Հայաստանը եւս ունեցավ բրոնզե մեդալակիր՝ Շանթ Խաչատրյանը: Բրոնզե մեդալ նվաճելու լավ հնարավորություն ուներ 80 կգ քաշային Կարեն Խաչատրյանը, ով սակայն երրորդ տեղի համար գոտեմարտում զիջեց նորվեգացի Էկզուս Մուկուբուին: Եվս մեկ հայկական ազգանվան դիմաց գրանցվեց չեմպիոնական տիտղոս: Մինչեւ 45 կգ քաշային կարգում Բուլղարիան ներկայացնող օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին՝ Էդմոնդ Նազարյանը եզրափակչում պարտության մատնեց ադրբեջանցի Գուրբան Գուրբանովին ու դարձավ ոսկե մեդալակիր: Օրեր առաջ էլ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում հայ փորձառու ըմբիշները մի քանի քաշային կարգերում ցույց տվեցին, որ ուժեղագույնն են, պետք է փաստել, որ պատանիների արդյունքները պակաս տպավորիչ չէին: Բայց, ի տարբերություն ազատ ոճային ըմբիշների մեծահասակների հավաքականի, որը Եվրոպայի առաջնությունը տապալել էր ու առանց մեդալի վերադարձել հայրենիք, պատանիները բավականին տպավորիչ արդյունքներ գրանցեցին՝ նվաճելով երեք մեդալ: Տպավորիչ էր Ռաֆայել Հարությունյանի եզրափակչի արդյունքը՝ 10:0 Մակեդոնիայի ներկայացուցիչ Բեսիր Ալիլի նկատմամբ: Նույն հաշվով նա նաեւ կիսաեզրափակչում էր հաղթանակ տոնել ադրբեջանցի Կանան Հեյբատովի նկատմամբ: Բայց ահա մինչեւ 51 կգ քաշային կարգում Մանվել Խնձրցյանը, եզրափակիչ գոտեմարտում 0-10 հաշվով զիջելով թուրք Ադեմ Բուրակ Ուզունին, մնաց արծաթե մեդալով: Մինչեւ 65 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Հարությունյանը բավարարվեց բրոնզե մեդալով: Այսպիսով, հայ պատանի ըմբիշները տարվա գլխավոր մրցաշարերից մեկը անցկացրին բարձր արդյունավետությամբ ու արդեն հաջորդ մրցաշարերի համար ձեռնոց նետեցին աշխարհի ուժեղագույն հավաքականներին:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА