ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հիմա ով ծառից երկու ճյուղ կտրի, գնալու են քաղաքապետին մերժե՞ն»

22.05.2018 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Հիմա ով ծառից երկու ճյուղ կտրի, գնալու են  քաղաքապետին մերժե՞ն»

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունած պատգամավորների թվում է եղել ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր, Իջեւանի շրջանային խորհրդի նախագահ ՋԵՄՄԱ ԱՆԱՆՅԱՆԸ: 86-ամյա պետական, քաղաքական գործչի հետ «Իրավունքը» զրուցեց Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մասին:

Մահացել է կինոօպերատոր Ստեփան Մարտիրոսյանը (Տեսանյութ)

– Ամեն մի իշխանության հետ ժողովուրդը մեծ հույսեր է կապում` սկսած ֆրանսիական հեղափոխություններից մինչեւ մեր երկրի հեղափոխությունը: Բոլորն իշխանության են գալիս ժողովորդին տված մեծ խոստումներով, բայց երբ հասնում են իշխանության, արդեն նստում են այդ ձիուն, մոռանում են ժողովրդին տված խոստումները: Հույս ունեմ, որ մեր նորաստեղծ իշխանությունը չի մոռանա, որովհետեւ ժողովրդի ուսերին շատ խնդիրներ են ծանրացել, ժողովուրդը սպասում է դրական փոփոխությունների: Ուղղակի, պետք է համբերություն ունենա ժողովուրդը, որովհետեւ տնտեսական աճ, սոցիալական, մանավանդ` թոշակների ու աշխատավարձերի բարձրացում, անմիջապես հնարավոր չէ, որ լինի, ժամանակ է հարկավոր: Պետք է ժամանակ տալ, որպեսզի կառավարությունն աշխատի: Այս առումով, ըստ իս, շատ տգեղ է, որ ամեն օր նորից ճանապարհ են փակում, գնում Երեւանի քաղաքապետին են մերժում: Հիմա ով ծառից երկու ճյուղ կտրի, գնալու են քաղաքապետին մերժե՞ն... Ինձ այսպիսի քայլերը չեն ուրախացնում, գուցե հիմա ասեն, թե դեռեւս իմ մեջ սովետական կարծրատիպ է, բայց չեմ տեսել այդպիսի երեւույթներ իմ ղեկավարած շրջանում: Այն ժամանակ ուրիշ հոգեբանական վիճակ էր: Ինչ ասեմ, հաջողություն եմ ցանկանում նոր իշխանությանը, որպեսզի իր բոլոր խոստումները կարողանա կատարել, մեղկ է ժողովուրդը, այս փոփոխությունների տառապանքը իր վրա է վերցրել: Ես միայն հաջողություն եմ ուզում մեր երկրին ու մեր ժողովրդին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ջեմմա Անանյանի հարցազրույցը կարդացե՛ք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА