ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ցանկանում եմ խաղալ Հայաստանի հավաքականում, սակայն...Յուրչենկո

17.05.2018 02:49 ՍՊՈՐՏ
Ցանկանում եմ խաղալ Հայաստանի հավաքականում, սակայն...Յուրչենկո

Ռուսական «Տոսնոյի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն Sport-Express-ին տված հարցազրույցում հաստատել է, որ համաձայնեցրել է Հայաստանի հավաքականում հանդես գալու պայմանները:

Ժորդի Ալբա․«Բարսելոնայի» երկրպագուները ցանկանում են տեսնել «Ռեալի» պարտությունը

-Շաբաթ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հաղորդել է. «Մեզ կմիանա Յուրչենկոն, նա պաշտոնապես ընդունել է Հայաստանի հավաքականի հրավերը»:

-Դա այդպես չէ: Այո, մենք իսկապես խոսել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Քննարկել ենք այն պայմանները, որոնց դեպքում կհամաձայնեմ հանդես գալ հավաքականում:

-Ինչպիսի՞ պայմաններ:

-Առաջին հերթին հաշվի է առնվելու իմ նոր ակումբի դիրքորոշումը: Խոսքը վերաբերում է նրան, թե ինչպիսի կարգավիճակ կունենամ: Եթե նոր կարգավիճակը չբավարարի, ապա դեռ Հայաստանի հավաքականի մասին ստիպված կլինենք մոռանալ: Եթե հայտնվեմ Եվրոպայում, ոչ մի խնդիր չի լինի:

Բազմաթիվ անգամ ասել եմ, որ ցանկանում եմ խաղալ հավաքականում: Ինձ համար դա նոր մարտահրավեր է: Սակայն ինչպես արդեն նշեցի, ինձ համար առաջնային կլինի ակումբի դիրքը: Ո՞ւմ է Ռուսաստանում պետք լեգիոներ դարպասապահ: Այդ մասին հայտնել եմ նաև ՀՖՖ-ին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА