ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանցիների մեծ մասը մտավախություն է հայտնել, որ Սիրիայի պատճառով Երրորդ համաշխարհային պատերազմ կսկսվի

16.05.2018 12:17 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանցիների մեծ մասը մտավախություն է հայտնել, որ Սիրիայի պատճառով Երրորդ համաշխարհային պատերազմ կսկսվի

Ռուսաստանցիների 57 տոկոսը մտավախություն ունի, որ Սիրիայի ռազմական հակամարտությունը կարող է Երրորդ համաշխարհային պատերազմի վերածվել։ Այս մասին վկայում են սոցիոլոգների անցկացրած հարցման տվյալները։

Հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ

Հետազոտության տվյալներով՝ հարցվածների 16 տոկոսը խոստովանել է, որ «մեծ մտավախություններ ունի» այդ հաշվով, իսկ 41 տոկոսը հայտարարել է, որ «որոշ մտավախություններ ունի»։

Հարցվածների 38 տոկոսը նշել է, որ Երրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված մտավախություններ չունեն կամ բացառում են նման հնարավորությունը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА