o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊՈՒՏԻՆ-ՓԱՇԻՆՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴԵՌ ՑՈՒՑԻՉ ՉԷ

15.05.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՊՈՒՏԻՆ-ՓԱՇԻՆՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴԵՌ ՑՈՒՑԻՉ ՉԷ

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը, որպես ՀՀ վարչապետ, կատարեց իր առաջին օտարերկրյա այցը: Եվ քանի որ այցի նպատակը ԵՏՄ գագաթաժողովն էր, սա միաժամանակ մի քանի երկրների առաջնորդների հանդիպման, այսինքն՝ հայաստանյան իշխանափոխության նկատմամբ նրանց ռեալ, հրապարակային հայտարարությունների տողատակերում եղած դիրքորոշումը ճշգրտելու հնարավորություն էր:

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԳՆԱ՞ «ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՏՐՈՒԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

 

ԵՏՄ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ

Թե ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների եւ, իհարկե, առաջին հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ինչ կուլուարային քննարկումներ եւ արդյունքներ են եղել, իհարկե, միայն ժամանակի ընթացքում կսկսի հստակ դառնալ: Բայց նաեւ ենթադրելի էր, թե այդ հանդիպումների հիմնական շեշտադրումներն ինչի վրա էին դրված: Փաշինյանը, մինչ այս վերջին գործընթացները, մշտապես հանդես է եկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու պահանջով: Ընդ որում, նա այդ դիրքորոշմամբ հանդես է եկել նաեւ անցած ԱԺ ընտրություններում: Իսկ ահա «հեղափոխության» օրերին, մասնավորապես` ԵՏՄ-ի հարցով գնաց 180 աստիճանով շրջադարձի, թե Հայաստանի ղեկավար դառնալով, ոչ միայն նման հարց օրակարգ չի բերի, այլ նաեւ, որ պատրաստ է էլ ավելի խորացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները: Նկատենք նաեւ, որ թե՛ Նիկոլը, թե՛ ներկայիս կառավարությունում տեղ գտած նրա թիմակիցների առյուծի բաժինն ունեցել եւ ունեն արեւմտամետ, անգամ՝ ծայրահեղ արեւմտամետ հայացքներ ունեցողների համարում: Նաեւ՝ նման համարում ունեն նոր կառավարության երկու առանցքային պաշտոնյաները՝ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները: Իսկ դա նշանակում է, որ ԵՏՄ-ի, կամ հայ-ռուսական հարաբերությունների էլ ավելի խորացնելու մասին բանավոր հայտարարությունները, ինչքան էլ որ ներկայիս էֆորիայի ֆոնին բացարձակ մեծամասնությամբ՝ դեպի Ռուսաստան նայող շարքային հայաստանցիների մի զգալի մասի կողմից ընկալվում են` որպես ճշմարտություն, սակայն միամտություն կլիներ մտածել, որ Մոսկվան էլ այդ բանավոր հայտարարությունները հալած յուղի տեղ կընդունի:

Իհարկե, ՌԴ-ն համեմատաբար չեզոք դիրքերից ընդունեց հայաստանյան այս իրողությունները: Սակայն դժվար չէ կռահել, որ Փաշինյանի հետ այս առաջին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը ամբողջականացրել է իր պատկերացումները նախ՝ հայաստանյան նոր իշխանությունների, ապա՝ վերջինիս հետագա հնարավոր քայլերի մասին: Բնականաբար, սպասելի էր նաեւ, որ Նիկոլն ամեն կերպ կփորձի ցույց տալ, որ այն ամենը, ինչ վերջին օրերին հայտարարում է ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում է դրվելու: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ո՛չ Նիկոլի այդ հայտարարությունները եւ ո՛չ էլ ի պատասխան այդ հավաստիացումների՝ Պուտինի ռեակցիան դեռ ոչինչ չի նշանակում: Այն պարզ պատճառով, որ Մոսկվային ոչ թե բանավոր խոստումներ, այլ՝ երաշխիքներ են պետք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի փոխվելու, իսկ Փաշինյանն ի՞նչ երաշխիք կարող է տալ, երբ հայաստանյան կառավարման համակարգում մեծ մասամբ ներառել է անձանց, ովքեր մինչ այս անգամ լսել չէին ուզում ռուսական ուղղվածության աշխարհաքաղաքական վեկտորի մասին, ավելին, որոնց մի մասն ուղղակիորեն սնվում էր ամերիկյան ձեռքերից: Կարճ ասած, թե իրականում դեպի որ ուղղությամբ կզարգանան հայ-ռուսական հարաբերությունները, դրանք ոչ թե բանավոր հայտարարությունները, այլ կոնկրետ փաստերը կարող են ցույց տալ: Իսկ մինչ այդ ասել, թե Պուտինը Փաշինյանի հետ հանդիպումից հետո ինչ-որ կերպ կփոխի ՌԴ-ի մինչ այս դրսեւորած պաշտոնական դիրքորոշումը, սխալ կլիներ: Նախ, Մոսկվան ներկայումս ողջ ուշադրությամբ կենտրոնացած է շատ ավելի գլոբալ խնդիրների վրա, որոնց լուծման պարագայում Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղվածության խնդիրը մինչեւ իսկ մեխանիկորեն կհստակեցվի, ընդ որում, անկախ այն բանից, թե այդ լուծումներն ինչ տեսք կունենան, եւ թե ով է հայաստանյան իշխանության ղեկին: Իսկ մինչ այդ էլ՝ ՌԴ-ն Հայաստանի նկատմամբ ունի մի շարք էական ազդեցության լծակներ, որոնք, ով էլ լինի վարչապետն ու նրա նախարարները, կտրուկ տեղաշարժերի հնարավորություն չեն տալիս: Առավել եւս, որ հազիվ վարչապետի աթոռին նստած Փաշինյանն արդեն հասցրել է առանցքային հարցերի հետ կապված երկու լուրջ ձախողում ունենալ: Խոսքը Արցախին բանակցային կողմ դարձնելու եւ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հետ կապված հայտնի հայտարարությունների մասին է, որոնք բախվեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի մերժողական միանգամայն կոշտ արձագանքին: Իսկ դա նշանակում է, որ անկախ նրանից, թե Հայաստանում ով է իշխանության ղեկին, թուրք-ադրբեջանական տանդեմն իր հին դիրքերում է՝ պատրաստ հայաստանյան ցանկացած սխալի կամ հարմար առիթի դեպքում՝ կտրուկ քայլերի, այդ թվում՝ մինչեւ իսկ պատերազմական տեսքով: Այսինքն՝ իրողությունը, որ կար հայաստանյան նախկին բոլոր իշխանությունների օրոք, պահպանվում է նաեւ ներկայումս. ՌԴ-ի, ասենք նաեւ՝ Իրանի ուղղությամբ ցանկացած կտրուկ տեղաշարժը կարող է ճակատագրական լինել:

Պուտինը Սիրիայի բաժանումն անթույլատրելի է համարում

 

ԿԼԻՆԻ՞ ԻՐԱՆ-ԻՍՐԱՅԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Չնայած, հայ-ռուսական հարաբերությունները ներկայումս, թերեւս, շատ ավելի մեծ չափով կախված են այն գործընթացներից, որոնք ընթանում են մեր անմիջական հարեւանությամբ եւ որոնցով պայմանավորված՝ վերջնական տեսքի կգա այն դերակատարումը, որը ՌԴ-ն ունենալու է մասնավորապես՝ Հարավային Կովկաս-Մերձավոր Արեւելք ուղղությամբ: Այն, որ վերջին շաբաթներին Սիրիայից զատ Մերձավոր Արեւելքի հիմնական թեժ կիզակետերից մեկը դարձավ Իրան-Իսրայել հակամարտության սրացումը, անդրադառնալու առիթներ ունեցել ենք: Եվ նկատենք, թեեւ զուտ ռազմական տեսանկյունից փոխադարձ հրթիռային հարվածների հասած իրավիճակը մի փոքր մեղմվել է, սակայն քաղաքական սրացումները նույն ոգով շարունակվում են, եւ այստեղից ռազմական բախումների անցնելը կարող է ցանկացած պահի տեղի ունենալ: Այսպես, եթե մինչ այս հիմնական սրացումները կապված էին Իրանի հետ հայտնի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու հետ, ապա երեկվանից եւս մեկ լարվածության օջախ առաջացավ: Խոսքը Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը երեկվանից Երուսաղեմում տեղակայելու մասին է: Թեեւ այդ փաստն արդեն իսկ իսրայելա-պաղեստինյան որոշ մանր բախումների տեղիք տվել է, սակայն գլխավոր մտահոգությունն ամենեւին էլ դա չէ: Այն, որ ինչպես միջուկային համաձայնագրի, այնպես էլ՝ դեսպանատան հարցով Թրամփը փորձում է ցույց տալ, որ անվերապահորեն աջակցում է Իսրայելին, հասկանալի է: Սակայն ասել, որ Սպիտակ տան նման քայլերի հիմնական նպատակը հենց դա է՝ Իսրայելին աջակցելը, սխալ կլիներ: Իրական խնդիրը շատ ավելի խորքային է, ինչին քանիցս անդրադառնալու առիթներ ունեցել ենք: Այն է՝ Մերձավոր Արեւելքում, հատկապես` սիրիական պատերազմի ներկայիս ընթացքի պատճառով ԱՄՆ-ն աչքի առաջ կորցնում է աշխարհաքաղաքական դիրքերը: Ընդ որում, դրա արտացոլումը տեսանելի է գրեթե ողջ աշխարհով մեկ: Օրինակ՝ նույն միջուկային համաձայնագրի հարցում ԱՄՆ-ին կտրուկ դեմ գնացին մինչեւ իսկ նրա եվրոպացի դաշնակիցները: Եվ սա Եվրոպա-ԱՄՆ հակասությունների ամենեւին էլ միակ օրինակը չէ: Կարելի է հիշեցնել ամենավերջին դրվագները, երբ կանցլեր Մերկելը վերջերս հայտարարեց, թե՝ եկել է ժամանակը, որ Եվրոպան սկսի ԱՄՆ-ից տարանջատված գործել: Արդեն որերորդ անգամ նույն ոճով է հանդես գալիս նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Յունկերը, ով, ի դեպ, բացի այն, որ հանդիսանում է ԵՄ-ի ստեղծման գաղափարախոսներից մեկը, այլ նաեւ՝ եվրոպական ավանդական էլիտայի բիզնես շահերի հիմնական լոբբիստի համարում ունի: Այսինքն, այն խմորումները, որոնք վաղուց էին հասունանում ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորքերում, արդեն իրենց գագաթնակետին են, ինչքան էլ որ Վաշինգտոնը փորձում է ՌԴ-ին թշնամու կերպար տալով, վախեցնել Եվրոպային ու հնազանդության մեջ պահել: Եվ, վերջապես, չնայած բանակցություններին, այդպես էլ որեւէ լուծում չգտնվեց ԱՄՆ-Չինաստան առեւտրային պատերազմների հետ կապված: Իսկ այս ամենը մեկ բան է ցույց տալիս. եթե ԱՄՆ-ն ստիպված է միանգամից մի քանի առանցքային ուղղություններով այս կարգի սրացումների մեջ մտնել, դա նշանակում է, որ նրան արդեն իսկ որպես համաշխարհային հեգեմոն ուժի չեն վերաբերվում: Ասենք, վերջին ժամանակներս արդեն նաեւ ամերիկյան ամենատարբեր աղբյուրներն են բաց տեքստով խոսում այդ մասին՝ ԱՄՆ-ն կորցրել է համաշխարհային հեգեմոնիան: Ավելին, որ Մերձավոր Արեւելքում պարտությունը դրան պաշտոնական տեսք կտա: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս թուլությամբ հանդերձ, ԱՄՆ-ն դեռ ունի պատկառելի հնարավորություններ, այսինքն՝ դիրքերը պահելու փորձեր, թեկուզեւ առանց հիմնական դաշնակիցների, կլինեն: Այն, որ իրանական ներկայիս ճգնաժամը հենց նման փորձ է, գրեթե ոչ մի լուրջ փորձագետ չի կասկածում: Միակ հարցն այն է, թե Վաշինգտոնն ինչքա՞ն հեռուն է պատրաստ գնալ, կհասնի՞ մեծ պատերազմի մակարդակի: Առանց այդ էլ շիկացած վիճակում Սիրիային օրերս Իսրայելի հասցրած հրթիռային հարվածները, ապա՝ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու պատմությունը փորձագետներից շատերը համարում են Իրանին, որպես նախահարձակ կողմ, պատերազմի մեջ ներքաշելու սադրանք: Եվ եթե կան շարունակական նման փորձեր, չի բացառվում, որ դրանցից մեկը կհաջողվի:

Այսպիսով, եթե իրոք Մերձավոր Արեւելքում տեղի ունենա նման մեծ պատերազմ, դա ի՞նչ կերպ կազդի ուժերի փոխհարաբերակցության վրա, ի՞նչ աշխարհաքաղաքական պատկեր կձեւավորվի, եւ արդյունքում՝ ՌԴ-ն ի՞նչ դիրքեր կունենա: Սրանք բոլորը դեռ միայն գուշակությունների դաշտում են, բայց հաստատ է, որ ինչ ավարտ էլ լինի, դա իր արտացոլումը կունենա նաեւ հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ դրական կամ բացասական առումով: Սակայն պատերազմը քիչ հավանական տարբերակն է: Շատ ավելի նման է նրան, որ այս համառ փորձերին առաջին հերթին Իրանը փորձում է հանգիստ մոտենալ ու բախումների մեջ չներքաշվել: Իհարկե, Իսրայելը կարող է եւ առաջինը հարվածել, սակայն դա հաստատ ԱՄՆ-ի նախընտրելի սցենարը չէ. դաշնակիցները միգուցե աջակցեն, եթե Իսրայելի դեմ ագրեսիա լինի, սակայն հազիվ թե տեղներից շարժվեն, եթե Իսրայելն է ագրեսորը: Իսկ եթե պատերազմ չլինի, ՌԴ-ն մեծ հավանականությամբ ոչ միայն կպահպանի, այլ նաեւ՝ էլ ավելի կամրապնդի Կովկաս-Մերձավոր Արեւելք հատվածում իր դիրքերը: Իսկ որ այս իրավիճակում նաեւ հայ-ռուսական հարաբերությունների ապագան է միանգամայն պարզ դառնում, դա էլ է հասկանալի: Ընդ որում, անկախ նրանից, թե հեռավոր բրիտանիաներում ինչ սցենարներ են մոգոնել:

Պուտինը մեջբերում է կատարել Ղուրանից եւ Էր Ռիադին առաջարկել է С-400-ներ գնել

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА