ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հարց, որը վերաբերում է ամեն հայի, անտարբեր չանցնեք». Տեր Վիգեն քահանա Ղազարյան (Տեսանյութ)

15.05.2018 02:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հարց, որը վերաբերում է ամեն հայի, անտարբեր չանցնեք». Տեր Վիգեն քահանա Ղազարյան (Տեսանյութ)

Շատ կարեւոր հարց մեր ազգի համար, որը վերաբերում է ամեն հայի, անտարբեր չանցնեք, քանզի վաղը ուշացած կլինենք: Այս մասին գրում է Ախթալայի Սուրբ Աստվածածին վանական համալիրի հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանը եւ մանրամասնում. «Քանի որ պարոն Փաշինյանին անչափ շատ նամակներ են գրում ամենատարբեր հարցերով եւ բնականաբար բոլորին պատասխանելը հնարավոր չէ, ուստի՝ խնդրում եմ տարածել բոլորիս մտահոգող այս հարցը, որպեսզի անպայման հասնի եւ անպատասխան չմնա:Խոսքս Քաղաքացիական պայմանագիր ՀԿ «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամների, մասնավորապես՝ Լարա Ահարոնյանի եւ Մարո Մաթոսյանի մասին է, (https://civilcontract.am/Home/AboutFoundation), որոնցից առաջինը հանդիսանում է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հիմնադիրը, որը պաշտպանում է համասեռամոլների, իսկ ավելի կոնկրետ ԼԳԲՏ (լեսբի,գեյ, բիսեքսուալ,տրանսսեքսուալ) ազատությունը, իրավունքները, սերմանում եւ քարոզում այլասերվածություն (https://stop-g7.com/archives/55): Երկուսի մասին մեջբերում եմ հենց իրենց էջից՝ Մարոն եղել է բազմաթիվ հասարակական եւ եկեղեցական կազմակերպությունների խորհուրդների անդամ եւ Նյու Յորքի ու Նյու Ջերսիի համայնքների ակտիվ անդամ: Նա Հայաստանում քաղաքացիական հասարակության պաշտպանության ակտիվիստ է, ով աշխատում է բնապահանների հետ, պատմական հուշարձանների և հասարակական վայրերի պաշտպանման համար, կանանց եւ ԼԳԲՏ իրավունքների պաշտպանման համար, ինչպես նաեւ բանակում խաղաղ պայմաններում մահերի իրազեկման համար»:

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Տիգրան Սահակյանին

Դիմելով ՀՀ վարչապետին՝ հոգեւորականն ընդգծում է. «Պարոն Փաշինյան, այն որ Դուք հայ տղամարդու կերպար եք, դրանում խոսք չկա, բազմազավակ Հայր եւ մնացածը չթվարկեմ, այն որ ձեր թիմը բաղկացած է Ձեզնից, Սասուն Միքայելյանից, Արարատ Միրզոյանից, 
որոնք նույնպես հայ տղամարդու կերպարներ են, մտքիս ծայրով էլ չի անցնում, թե որեւէ կապ կարող եք ունենալ նմանների հետ, կամ նման հայացքների հետ, ապա հարց է ծագում.

Հարց 1. Ինչպե՞ս է ստացվել, որ դուք դրական եք պատասխանել այն հարցին, որ միասեռականները նույն իրավունքներն ունենան, ինչպես քաղաքացիները
https://stop-g7.com/archives/642:

Հարց 2. Ի՞նչ գործ ունեն նմանները ձեր կողքին:

Հարց 3. Արդյո՞ք նրանք պաշտոններ չեն զբաղեցնելու ու առավել թափով չեն սկսելու իրագործել ազգապղծությունը, հիշեցնեմ, որ սրանք 26.02.2018թ.-ին մտել էին դպրոց ու 9-րդ դասարանցիների հետ անցկացրել սեռական դաստիարակության վերաբերյալ խմբային քննարկում,(https://stop-g7.com/archives/809), որտեղ հրապարկվում էր ընդհամենը մի քանի տող նրանց այն ձեռնարկից, որ նման տեսակի պղծությունների մասին հասուն մարդկանց մեջ խոսելն իսկ նորմալ չէ, ուր մնաց աշակերտների:

Ի դեպ՝ (2017 թ․-ի մայիսի 25-ից Երեւանի կենտրոնում՝ Կարապի լճի եւ Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեկսուալ, տրանսգենդեր) անձանց թեմաներով սոցիալական գովազդներ էին փակցվել։ 

Գովազդների պատվիրատուն էր համասեռամոլության քարոզով զբաղվող «Փինք Արմենիա» կազմակերպությունը։ Մի խումբ անձանց եւ հասարակական կազմակերպությունների բողոքից հետո 2017 թ․-ի մայիսի 27-ին պաստառները ապամոնտաժվեցին։ Պաստառները պատրաստվել էին «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ղեկավար Լարա Ահարոնյանի ամուսին Րաֆֆի Նիզիբլյանի ընկերության կողմից: Խոսքը նույն այն հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանի մասին է (https://stop-g7.com/archives/809):

Մեծ Բրիտանիայում պակիստանցի կինն ազատազրկման է դատապարտվել՝ դստերը հայրենիքում բռնի ամուսնացնելու համար

Հարց 4. Այդ հիմնադրամի մասին կարդալիս հասկանալի դարձավ, որ բոլոր նվիրատվությունները, որոնք ուղղված են վերոնշյալ կուսակցությանը, տնօրինվում են հոգեբարձուների խորհրդի կողմից»: 

Որպես հետգրություն, Տեր հայրը հավելում է. «Գաղափարը հետեւյալն է՝ «Քաղաքացիական պայմանագրին» նվիրաբերված գումարները կենտրոնանալու են Հիմնադրամի հաշվեհամարին եւ դրամարկղում, որտեղից ծախսումներն իրականացվելու են Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի վերահսկողության ներքո: Հոգաբարձուների խորհրդի անդամներն, ի դեպ, անկախ են Կառավարման խորհրդից եւ իրականացնում են քաղաքացիական վերահսկողություն Հիմնադրամի միջոցների ծախսման նկատմամբ: Ինչպե՞ս հասկանանք սա: Ի դեպ մտավախություններս ավելի մեծացան, երբ իմացա Ձեր նշանակած նոր առողջապահության նախարարի՝ Արսեն Թորոսյանի մասին, որը ղեկավարն է «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի, որն էլ իր հերթին կրկին պաշտպանում է ԼԳԲՏ-ի իրավունքները (http://humanrightshouse.org/Articles/20725.html)»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА