ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փոխվարչապետի պաշտոնում Մհեր Գրիգորյանի նշանակումը պետական կառավարման ոլորտ կբերի մասնավոր հատվածի հաջող փորձը

14.05.2018 10:51 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Փոխվարչապետի պաշտոնում Մհեր Գրիգորյանի նշանակումը պետական կառավարման ոլորտ կբերի մասնավոր հատվածի հաջող փորձը

Հասարակությունը շունչը պահած հետևում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կառավարության ձևավորմանը: Դեռ երբեք պետական պաշտոնյաների անձն այսքան չէր կարևորվել ժողովրդի կողմից: Դե ինչ կարևոր էր, թե որքանով էր այս կամ այն նախարարը համապատասխանում իր պաշտոնին, եթե համակարգը ներսից փտած էր ու ցանկացած պաշտոնյա ուզեր թե չուզեր պետք է իր լիազորությունները ծառայեցներ համակարգի շահերի պաշտպանությանը: Հուսանք՝ այդ ժամանակներն անցան: Այս անգամ ժողովուրդն, իրոք, ակնկալիքներ ունի նոր կառավարության անդամներից: Առաջին անգամ հավատում ենք, որ նոր կառավարությունն աշխատելու է ի նպաստ բոլորիս, այլ ոչ թե նեղ շրջանակի հարստացման համար: Հետևաբար, այս անգամ կարևորում ենք նրանց ով լինելը, անցյալը, մասնագիտական որակներն ու փորձը: Իշխանության մեջ հաճելի է տեսնել նոր, կրթված սերնդի առաջադեմ հայացքներով անձանց, որոնցից որոշակի հավատով ժողովուրդն ակնկալում է ողջ ուժերի և կարողության անմնացորդ նվիրում իրապես ազատ, անկախ, ժողովրդավար և բարգավաճող հայրենիքի կայացման գործին: Կրկնակի հաճելի և ուրախալի է, որ կառավարության կազմը համալրվեց նաև փորձառու և գործնականում արդեն իսկ հաջողությունների հասած մասնագետներով ևս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին նշանակումներից կարելի է առանձնացնել Մհեր Գրիգորյանին, ով ներգրավված չէր քաղաքականության մեջ և հայտնի էր բացառապես որպես բանկային ոլորտի փորձառու և բանիմաց մասնագետ: Նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել մի շարք խոշոր բանկերում, որոնք իր գործունեության ընթացքում վերածվել են համակարգի առաջատարների: Փոխվարչապետի պաշտոնում Մհեր Գրիգորյանին նշանակելով՝ վարչապետը ցույց տվեց, որ պետական կառավարման ոլորտ բերվելու է նաև մասնավոր հատվածի հաջող փորձը, ինչը կարող է միայն դրականորեն անդրադառնալ տնտեսության զարգացման վրա: Ի դեպ, հարկ է նշել, որ բանկային ոլորտը Հայաստանի տնտեսության այն եզակի հատվածներից է, որը ոչ միայն գնալով զարգանում է, այլև գործում է թափանցիկ և հարկային դաշտում: Առաջիկայում սպասենք կառավարության ծրագրի ներկայացմանը, ծրագրի, որի հիմքում կլինեն փորձառու և պրոֆեսիոնալ մասնագետների պրակտիկ գիտելիքներն ու փորձը: 

Մարզպետների շուրջ քաղաքական ուժերը համաձայնության չեն գալիս

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/805591/ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА