ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵԿՄ փոխնախագահի սպանությունը զրոյացրեց Էջմիածնի լիդերությունը Մանվելից խլելու Ճոյտի երազանքը

24.04.2018 14:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ
ԵԿՄ փոխնախագահի սպանությունը զրոյացրեց Էջմիածնի լիդերությունը Մանվելից խլելու Ճոյտի երազանքը

Արդեն բացահայտորեն է խոսվում, որ Էջմիածնում ԵԿՄ փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանի սպանությունը Ճոյտի՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի մարդկանց ձեռքի գործն է: Դա է նշել նաեւ Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանը. «Սադրիչների խումբը ղեկավարել է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Նրանք սադրել են անօրինական գործողությունների, ինչ-որ կոչերով են հանդես եկել, անհիմն մարդկանց փորձել են դրդել անօրինական գործողությունների, որ կոտրեն, ջարդեն, որի արդյունքում էլ Նվեր Հովհաննիսյանը մահացու վիրավորվել է»:

«Բացահայտ սուտ է ու մառազմ». Շարմազանովը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու լուրերի մասին

Եվ ահա մեր արժանահավատ աղբյուրը տեղեկացնում է, որ այս ամենը կապված է վերջին օրերին իրադարձությունների հետ. «Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Ճոյտը նպատակ ուներ ապագա իշխանություններին ցույց տալ, թե ինքն ինչքան չէր սիրում Ս.Սարգսյանին, եւ, որ ժողովրդական շարժման մեջ նա իր էական դերակատարությունն է ունեցել: Նաեւ այն հաշվարկով, որ որ հասցնի Էջմիածնում դառնալ ապագա իշխանությունների վստահելի անձը, ավելի շուտ, քան դա կհասցնի անել գեներալ Մանվելը: Բացի այդ, Մանվելի մարդկանց վրա ճնշումներ գործադրելով, Ճոյտը նաեւ փորձում էր ցույց տալ, թե գեներալը մնում է Ս.Սարգսյանի կողմնակիցը, իսկ ինքը՝ Ճոյտը, ոչ միայն ժողովրդական շարժման կողմն է, այլ ունի բավարար ուժային հնարավորություններ՝ Մանվելին ճնշելու համար: Մի խոսքով, որ ինքը ոչ միայն արժանի է Էջմիածնում առաջին դեմքի ֆունկցիային, այլ կարող է դա խլել Մանվելից: Սակայն սպանությունը նրա համար էլ էր չնախատեսված եւ անցանկալի քայլ, քանի որ դա գործնականում զրոյացրեց Էջմիածնում լիդերի դեր ստանձնելու Ճոյտի երազանքը: Ու հիմա նա փորձում է արագորեն «փուռը տալ» սպանողին, անգամ՝ սեփական միջոցներով պատժել, միայն թե ցույց տա, որ ինքը բացարձակ տեղի ունեցածի հետ կապ չունի»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА