ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Անլուրջ եմ համարում այն, ինչ այս օրերին կատարվում է». Անի Զախարյան

14.04.2018 01:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Անլուրջ եմ համարում այն, ինչ այս օրերին կատարվում է». Անի Զախարյան

Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցության նախագահ ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Հարգելի հայրենակիցնե՛ր, չգիտեմ ձեզանից յուրաքանչյուրն ինչպես, սակայն ես անլուրջ եմ համարում այն, ինչ այս օրերին կատարվում է ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության եւ չեմ ոգեւորվում ամուլ քաղաքական գործընթացներից, ուստի՝ Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցությունն ընթանում է իր նախանշած ազգային-քաղաքական ծրագրով: Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցությունն իմ ղեկավարությամբ՝ կոչ է անում համախմբվել Հայաստան-Արցախ-Սփյուռք համահայկական համախմբման ծրագրի շուրջ՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի եւ հանուն Սփյուռքի հզորացման»:

Իրականում ինչու Հայաստանը չմասնակցեց Կաննի կինոշուկային. պարզաբանում

Ավելի ուշ տիկին Զախարյանը հավելել է, որ թեպետ անլուրջ է համարում այս պահին կատարվողը, բայց չի խանգարի: Իսկ իր կարծիքը կհիմնավորի ապրիլի 17-ից հետո:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА