ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սուրճն օգտակար է սրտի համար, բայց առանց ծխախոտի

05.04.2018 11:51 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Սուրճն օգտակար է սրտի համար, բայց առանց ծխախոտի

Օրական երեք կամ ավելին բաժակ սուրճ խմելը կարող է նվազեցնել անոթների խցանման վտանգը՝ դրանով իսկ պաշտպանելով սիրտը, պարզել են բրազիլացի գիտնականները։

Երկրում իշխանափոխություն էլ եղավ, բայց Վիոլա ջուրը խելքի չեկավ

MedicalXpress-ի փոխանցմամբ՝ հետազոտողներն իրականացրել են հարցում, որին մասնակցել է Սան Պաուլուի ավելի քան 4400 բնակիչ։ Կամավորներին հարցրել են՝ արդյոք նրանք սիրում են սուրճ, որքան հաճախ են խմում ու ինչպես են այն պատրաստում։ Հետագայում այդ պատասխանները համեմատել են զարկերակների կալցիումային գործակցի հետ, որը վկայում է անոթներում կալցիումի կուտակման մասին՝ որպես սրտի նոպայի վտանգի գործոն։

Հետազոտության մասնակիցների միջին տարիքը կազմել է 50 տարեկան (35-74 տարեկան)։ 10 մարդկանցից գրեթե 8-ը խոստովանել է, որ քիչ է շարժվում, իսկ 2/3-ը հայտնել է ավելորդ քաշի կամ ախտորոշված ճարպակալման մասին։ Բացի դրանից, հետազոտության 10 մասնակիցներից 3-ը նախկինում ծխել է, իսկ 16 տոկոսը հիմա էլ է շարունակում ծխել։

«Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ օրական ավելի քան երեք բաժակ սուրճի գործածումը նվազեցնում էր զարկերակային կալցիֆիկացման հավանականությունը այն մարդկանց մոտ, ովքեր երբեւէ չեն ծխել»,- ասում է հետազոտության առաջատար հեղինակ, Սան Պաուլուի  համալսարանում դոկտորի թեկնածու Անդրեա Միրանդան։ Ինչո՞ւ է ծխելն այս դեպքում զսպող գործոն դառնում։ Journal of the American Heart Association  ամսագրում հրապարակված հոդվածում նշված է, որ անառողջ ազդեցությունը, որը ծխելն ունենում է օրգանիզմի բոլոր համակարգերի վրա, ունակ է ճնշել սուրճի դրական ազդեցությունը սրտի ու անոթների վրա։

Անդրեա Միրանդան նշում է, որ իրենք պետք է պարզեն՝ արդյոք օրական չորս կամ հինգ բաժակ սուրճ խմելն էլ ավելի՞ մեծ օգուտ կտա, թե՞ դրական ազդեցությունը կնվազի։ Ու նախազգուշացնում է, որ «մյուս հետազոտություններն արդեն ցույց են տվել, որ այդ ըմպելիքի չարաշահումը կարող է անվտանգ չլինել»։

Նկատի ունեցեք, որ սրտի հետ կապված բոնուսները չեն տարածվում կոֆեին պարունակող մյուս ըմպելիքների ու մթերքների վրա՝ լինի դա թեյ, թե շոկոլադ։ «Սուրճը հանքանյութերի ու ամենատարբեր բաղադրանյութերի բարդ խառնուրդ է, այնպես որ՝ ամենայն հավանականությամբ, առողջության համար բոնուսների աղբյուրը պետք է որոնել սուրճի հակաօքսիդանտային հատկության մեջ, այլ ոչ թե կոֆեինի»,- ամփոփում են հետազոտության հեղինակները։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА