ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրդեհ «Ավտոմատիկա» գործարանի պահեստներից մեկում

17.03.2018 16:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հրդեհ «Ավտոմատիկա» գործարանի պահեստներից մեկում

Մարտի 17-ին՝ ժամը 12:56-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի նախկին «Ավտոմատիկա» գործարանի պահեստներից մեկում:

Հրդեհ է բռնկվել Բաղրամյան գյուղում

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան խճուղու թիվ 111 հասցեում գտնվող նախկին «Ավտոմատիկա» գործարանի արտադրամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:33-ին, մարվել՝ 14:02-ին:

Այրվել են ներկանյութեր պատրաստող 2 վառարան և տանիքից (ընդհանուր՝ 500 քմ) մոտ 65 քմ հատված:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА