ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ձեր ջերմությամբ և գեղեցկությամբ դուք ներդաշնակ եք դարձնում աշխարհը. Նախագահի շնորհավորանքը

08.03.2018 10:16 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ձեր ջերմությամբ և գեղեցկությամբ դուք ներդաշնակ եք դարձնում աշխարհը. Նախագահի շնորհավորանքը

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ կանայք, 

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:
Օգտվելով այս գեղեցիկ առիթից՝ դիմում եմ մեր սիրելի մայրերին, քույրերին, դուստրերին, մեր բոլոր հարազատներին: Ձեր ջերմությամբ և գեղեցկությամբ դուք ներդաշնակ եք դարձնում աշխարհը:

Բազում մանկատների եւ գիշերօթիկ դպրոցների դեռահաս եւ չափահաս աղջիկներին սիրով եւ ջերմությամբ պարուրած Տիգրանուհի Կարապետյանի համար յուրահատուկ օր էր

Մեր երկրում չկա որևէ ոլորտ ու բնագավառ, որտեղ չզգացվի կանանց բարենպաստ ներկայությունը և ակտիվ մասնակցությունը: Նրանք ուսուցիչ են, բժիշկ, ձեռներեց ու պետական գործիչ, զինվորի մայր են ու զինվորական: Մեր ողջ հասարակության անունից ձեզ երախտագիտություն եմ հայտնում և գլուխ խոնարհում ձեր առջև:

Սիրելի՛ կանայք,

Ձեր մասնագիտական նվաճումներն ու առաջընթացը, ինչպես նաև հասարակական ու քաղաքական ակտիվությունը բացառիկ կարևորություն ունեն Հայաստանի զարգացման և ապագայի համար:

Ավելի արդար ու ազատ հասարակություն, ավելի հզոր ու բարեկեցիկ երկիր ձևավորելու գործում ձեր մասնակցությունն ունի անփոխարինելի նշանակությունՄաղթում եմ ձեզ երջանկություն անձնական կյանքում և հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ: Առողջ և ամուր ընտանիքը մեր ժողովրդի և երկրի հարստությունն է, իսկ այդ հարստության մշտարթուն պահապանը դուք եք, սիրելի՛ կանայք:


Գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ կրկին շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ բոլորիդ սեր և բարօրություն»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА