ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարգարիտ Եսայանի սիրտը վարչապետի պաշտո՞ն է ուզում

23.02.2018 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Մարգարիտ Եսայանի սիրտը վարչապետի պաշտո՞ն է ուզում

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս շաբաթ քննարկվեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

«UWC Դիլիջանում» Նիկոլ Փաշինյանը հիշեց իր քայլարշավն ու մանկությունը

Վերոնշյալ նախագծով վարչապետի լիազորությունների իրականացումը ապահովում է վարչապետի աշխատակազմը, որի տեղակայման վայրը որոշում է կառավարությունը: Հենց այս հոդվածի վերաբերյալ էլ հարց բարձրացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ. «Այսինքն` տարբեր վարչապետների դեպքում կառավարությունը կարող է տեղակայման տարբեր վայրե՞ր ընտրել, մենք ֆիքսված վայր չե՞նք ունենալու` վարչապետի աշխատակազմի համար»:

Ի պատասխան` ՀՀ արդարադատության փոխնախարար ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ասաց. «Այո, այդ հարցը թողնված է կառավարության որոշմանը, այսինքն` կառավարությունը տեսականորեն հնարավոր է վաղը որոշի, որ կառավարության աշխատակազմը տեղակայվի Երեւան քաղաքից դուրս` հաշվի առնելով մարզային զարգացումը, ինչպես անում են շատ երկրներում»:

Մ. Եսայանը նաեւ հետաքրքրվեց, թե այդ դեպքում ֆինանսական հարցը ո՞վ է լուծելու: Պատասխանը կարճ էր. «Պետական բյուջեով»: Հարցուպատասխանին խառնվեց Մ. Եսայանի խնամի ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ` ասելով, թե` մի՛ անհանգստացիր, տեղակայման վայրը չի փոխվելու: Մ. Եսայանն էլ կատակեց. «Ես անհանգիստ եմ, որովհետեւ կարող է վաղը վարչապետ դառնանք մեզնից մեկնումեկը, իմանանք, էլի` ոնց են որոշում»:

Հավելենք, որ հանձնաժողովի դրական եզրակացությամբ` նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА