ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

21.02.2018 23:10 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՈՐԸ ԼԱՎ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԻՆՆ Է (ՍԹԵՆՖՈՐԴԻ ԵՎ ՔԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ (ԱՄՆ) ՄՈԼԵԿՈՒԼՅԱՐ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄՇԱԿԵԼ ԵՆ ՔԻՄԵՌԱՅԻՆ ՍԱՂՄԵՐ, ՈՐՈՆՑՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ԻՆՉՊԵՍ ՄԱՐԴԿԱՆՑ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՈՉԽԱՐՆԵՐԻ ԲՋԻՋՆԵՐ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ վերոնշյալ համալսարանների մասնագետների` փորձարկումների արդյունքում ստեղծված հիբրիդի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն Իլհամ Ալիեւի կլոնն է:

ԼԻԺԵՔԸ ԾԱԽԱ, ՃԺԵՐԻՆ ՊԱԽԱ, ԳԱԳՈ՛ ՋԱՆ (ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՄՐՑՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՀՀ օլիմպիական կոմիտեից հայտնում են, որ քանի որ այդ մասնակիցը Օլիմպիադա «լեւի» էր գնացել, դրա համար դահուկները վաճառել է, որ ինքնաթիռի տոմս առնի գա:

ՔՈՒԱՆՇ (ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ` «ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԺԱՄԵՐԻՆ ԲԼՈՏ ԵՆ ԽԱՂՈՒՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

«Երկիր ծիրանի» խմբակցությունից հայտնում են, որ Զառան քաղաքապետարանի աշխատողներին բլոտ խաղալուց բռնել ա ու տեղում կանաչ-կապուտ ա արել:

ՆՊԱՏԱԿԸ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՄԻՋՈՑԸ

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ բլոտը գրազով են խաղացել, որ ով կրվի` Զառայի դեմն առնի:

ՏՆՏՍԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ

Ընդամենը 25 տարի պահանջվեց Հայաստանի իշխանություններին, որպեսզի գիտափորձի արդյունքում հերքեն պլանային տնտեսության նկատմամբ ազատական տնտեսության առավելությունների մասին համաշխարհային մոլորությունը:

ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ (ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ` ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՎԵՐՋԵՐՍ ԳՐԱԾ ՆԱՄԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՀԱԿ կուսակցությունից հայտնում են, որ Փաշինյանը ԼՏՊ-ի մոտ անառակ որդու կարգավիճակով գնալ ու հետ գալով` վերջինս տունը проходной двор-ի ա վերածել:

ՌՈՒՍԱԿԱՆ ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ՌՈՒՍՆԵՐԸ` ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ F-16 ԿՈՐԾԱՆԻՉԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՀՕՊ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԽՈՑՎԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

– Не говори ՀՕՊ пока не перепрыгнул.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА