ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե պարզվի, որ «Երկիր ծիրանին» ներկայացրել է ծծմբաջրածին, ապա չեն բացառվում թունավորումները.քիմիկ

14.02.2018 17:49 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Եթե պարզվի, որ «Երկիր ծիրանին» ներկայացրել է ծծմբաջրածին, ապա չեն բացառվում թունավորումները.քիմիկ

Կենսաբանական գիտությունների թեկնածու, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած տհաճ միջադեպին, փաստեց, որ եթե «Երկիր ծիրանիի» անդամները միտում չունեին վիճաբանություն ստեղծելու, ավագանու բնականոն աշխատանքները խաթարելու, ապա նիստի ժամանակ կարող էին ձայն խնդրել եւ քաղաքակիրթ ձեւով բարձրացնել իրենց հուզող հարցերը. «Անհայտ ծագմամբ նյութը բերել քաղաքապետարան եւ այդքան մարդու ենթարկել թունավորման վտանգի, ստեղծել այդպիսի իրարանցում, իհարկե բացասական եմ վերաբերում»,-փաստեց Հասմիկ Սարգսյանը: Մեր զրուցակիցը ենթադրում է, որ«Երկիր ծիրանիի» կողմից ավագանու նիստին ներկայացրածը կույուղուց չէ վերցվել, այլ քիմիական նյութ է, քանի որ դրա հոտն արագ տարածվել է նիստերի դահլիճում, որի արդյունքում ներկաներն ունեցել են սրտխառնոց, գլխացավ, սրտի նոպա.«Կոյուղուց վերցվածը չէր կարող մարդկանց մոտ առաջացնել այդքան սինդրոմներ, այո ենթադրում եմ, որ այն քիմիական նյութ է: Այժմ այդ նյութը պատկան մարմինների ձեռքում է, սպասենք մինչեւ նրանք տան օբյեկտիվ գնահատականը, այնուհետեւ կհայտնենք մեր կարծիքը»,-շեշտեց ավագանու անդամը: Ըստ նրա, եթե փորձաքննության արդյունքում պարզվի, որ այդ նյութը ծծմբաջրածին է եղել, ապա չի բացառվում, որ այդ օրը այնտեղ գտնվող ներկաների մոտ թունավորման վտանգներ թաքնված լինեն:

Մովսես Հակոբյանը կրկին պաշտոն ունի


Դիտարկմանը, թե արդյո՞ք ավագանու անդամը պատրաստ է հանդիպել «Երկիր ծիրանիի» անդամների հետ եւ զրուցել, Հասմիկ Սարգսյանը պատասխանեց, որ «Երկիր ծիրանիի» անդմաները գտնվում են ոչ հավասարակշռված վիճակում, հատկապես երեկվա միջադեպից հետո. «Անկեղծ ասած չեմ համարձակվի նրանց հետ քննարկումներ իրականացնել կամ կանացի զրույցի բռնվել»,-եզրափակեց Հ. Սարգսյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА