ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նախիջեւանի բանակը հարձակողական մարտերի համար շատ վտանգավոր է դարձել».Վարդանով (Տեսանյութ)

14.02.2018 15:40 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
«Նախիջեւանի բանակը հարձակողական մարտերի համար շատ վտանգավոր է դարձել».Վարդանով (Տեսանյութ)

Առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԸ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին ռազմատենչ հայտարարությանը, այն է, թե շուտով Երեւանը կգրավի, փաստեց, որ այդ հայտարարությունները որքան էլ ուղղված լինեն ներքին լսարանին, այդուհանդերձ վերջինս հաշվի է առել զորքերի մարտական վիճակը, թե ինչ ազդեցություն կունենա այն հակառակորդի բանակի հրամանատարության վրա եւ այլն. «Եթե նախկինում Ալիեւը հայտարարում էր, որ Երեւանը թուրքական քաղաք է, այժ ժամանակ պարզապես շեղում էր մեր զինված ուժերի ուշադրությունն Արցախի ուղղությունից: Այսօր, երբ Ալիեւը հիշատակում է Երեւանի եւ Սեւանի անունը, նշանակում է հավանական է դառնում Նախիջեւանի եւ Գեղարքունիքի ուղղություներով հարձակումները: Նախիջեւանի բանակային կորպուսը դառնալով բանակ, վերջին 8 տարիների ընթացքում բավականին առաջադիմել է: Նախիջեւանի բանակը թուրքերի օգնությամբ այնքան է հզորացել, որ հարձակողական մարտերի համար շատ վտանգավոր է դարձել»,-ընդգծեց Վովա Վարդանովը: Նրա խոսքով` թուրքն ինչ ասում է, հենց այնպես չի ասում եւ հայկական կողմը պետք է պատրաստվի իրական մարտերի:
Մանրաամսները`տեսանյութում

«Խաղաղության պայմանագիր հնարավոր է կնքել կա՛մ միայն Երեւանում, կա՛մ Բաքվում». Վ. Վարդանով


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА