ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետք է որեւէ մեկի լեզուն առաջ չընկնի մտքից». Նաիրա Զոհրաբյան

12.01.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Պետք է որեւէ մեկի լեզուն  առաջ չընկնի մտքից». Նաիրա Զոհրաբյան

Նախորդ տարին անփառունակ ավարտ ունեցավ առողջապահության ոլորտի պատասխանատուների համար: ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, որը հայտնի է իր լեզվի սայթաքումներով, տարեվերջին էլ, իր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են «Գարդասիլով» պատվաստվում 13 տարեկան աղջիկները, նշեց. «13 տարեկանում պատվաստելու տրամաբանությունը հիմնականում այն է, որ պատվաստումը պետք է կատարվի մինչեւ առաջին սեռական փորձը, երբ դեռ վիրուսը չի հանդիպել: Հայաստանի տարածքում հարցումները ցույց են տալիս, որ մինչեւ 25% աղջիկներ մինչեւ 15 տարեկանն արդեն ունեն այդ փորձը»: Պետական պաշտոնյայի կողմից հնչեցված նման տեսակետը հանրային վրդովմունքի առիթ էր դարձել, որից հետո` ՀՀ ԱՆ-ից պարզաբանում եղավ, թե իբրեւ «նախարարը շփոթել է» աղջիկներին տղաների հետ: Այս եւ առհասարակ պապիլոմա վիրուսի դեմ 13 տարեկան աղջիկներին «Գարդասիլով» պատվաստելու Առողջապահության նախարարության որդեգրած կենաց մահու որոշման մասին «Իրավունքը» պարզեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ տեսակետը:

Մեկ դար անց ևս ոչինչ չի փոխվում. Նաիրա Զոհրաբյանըՙ Փաշինյան-մտավորականներ հանդիպման մասին

– Ինչ վերաբերում է կառավարության այս կամ այն անդամի ոչ կոռեկտ արտահայտությանը, ձեւակերպումներին, ես մեկ բան կարող եմ ասել` ցանկացած պաշտոնյա, երբ պատասխանատվություն է ստանձնում, նա պետք է պատասխանատու լինի նաեւ իր արած յուրաքանչյուր արտահայտության համար: Իսկ դրա համար պետք է, որ որեւէ մեկի լեզուն առաջ չընկնի մտքից: Պետք է մտածել, նոր խոսել, սա վերաբերում է բոլորիս, ովքեր պատասխանատվություն ունեն ՀՀ քաղաքացիների առաջ: Անդրադառնալով «Գարդասիլին»՝ ասեմ, որ թող տպավորություն չստեղծվի, թե ես դեմ ընդհանրապես պատվաստումներին, որովհետեւ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում տարեվերջին տեղի ունեցած քննարկման ժամանակ տեսակետ հնչեց, թե Հայաստանում սկսվում է ընդհանրապես բոլոր տեսակի պատվաստումների դեմ ինչ-որ արշավ: Ուզում եմ շեշտել, որ ինքս իմ երեխային եւ թոռնիկին մշտապես պատվաստում եմ, բայց յուրաքանչյուր պատվաստանյութ ստանալուց առաջ՝ մանրամասն ուսումնասիրում եմ այդ պատվաստանյութի ազդեցությունը, նրա կլինիկական փորձաքննության արդյունքները: Երբ տանում եմ պատվաստելու, պատվաստանյութը պետք է բացվի իմ ներկայությամբ, պիտի իմանամ, թե այն ինչ պայմաններում է փոխադրվել տվյալ կլինիկա: Իսկ «Գարդասիլի» վերաբերյալ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա իմ ասածը շատ պարզ է: «Գարդասիլը» չի անցել կլինիկական փորձաքննության ամբողջ փուլը, այն դեռեւս կիսափուլում է, եւ մենք չգիտենք 13-15 տարեկան աղջիկներին պատվաստելուց հետո` արդյոք կոնկրետ արգանդի վզիկի քաղցկեղը կանխվում է, թե` ոչ: Որեւէ արդյունք փորձաքննության մենք դեռեւս չունենք: Դրա համար առաջարկում եմ՝ թողեք փորձաքննությունն իր ամբողջ շրջափուլն ավարտի, մենք տեսնենք դրա արդյունավետությունը: Այո, այսօր քաղցկեղը Հայաստանում աննախադեպ ցուցանիշներով աճում է, եւ ամենամտահոգիչն այն է, որ մեր երեխաների ու երիտասարդների շրջանում է աճ նկատվում: Եվ եթե մենք բոլորս հասկանանք, որ դա օգտակար է, ապա իմացեք, որ ես առաջինը կլինեմ դրա ջատագովը, բայց բերել, փորձարկել մի դեղամիջոց, որը դեռեւս չի ավարտել իր փորձարարության ողջ շրջանը, ես դեմ եմ եւ դրան ընդդիմանալու եմ: Ի դեպ, ինչպես գիտեք, Ղազախստանում եւ մի քանի այլ պետություններում «Գարդասիլով» պատվաստումների ծրագիրը դադարեցվել է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА