ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀՀԿ-ի գործարարները էն թափը չունեն ինչ «Ծառուկյան դաշինքինը». Ճոյտ

12.01.2018 12:36 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՀՀԿ-ի գործարարները էն թափը չունեն ինչ «Ծառուկյան դաշինքինը». Ճոյտ

«Ես էլի եմ ասում, որ էս պահի դրությամբ իմ համար միակ արժանի վարչապետի թեկնածուն ներկայիս պարոն նախագահն է: Ես իրեն եմ միայն տեսնում վարչապետի պաշտոնում»,- iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցներին, ըստ որի վարչապետի միակ թեկնածուն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան է, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով առավել հայտնի Է Ճոյտ մականվամբ:

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ՎԿԱՅՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՂԾ ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆԸ. Հայոց Աշխարհ

- Այդ դեպքում ինչո՞ւ ընտրություններին «Ծառուկյան դաշինքով» հանդես եկաք:

- Դե դա ինձ հարազատ կուսակցություն է:

- Իսկ ՀՀԿ՞-ն:

- Էլի ընդունում եմ:

- Հիմա չեք փոշմանե՞լ եք, որ ՀՀԿ-ով չեք մասնակցել ընտրություններին:

- Չէ՛, ինչի: Ուղղակի ես նախընտրեցի ավելի շատ գործարարների հետ գնալ ընտրության ու շատ ուրախ եմ դրա համար:

- Բայց ՀՀԿ-ում էլ կան չէ՞ գործարարներ:

- Դե հա, բայց ՀՀԿ-ի գործարարները ավելի շատ են, համ էլ ՀՀԿ-ի գործարարները էն թափը չունեն ինչ «Ծառուկյան դաշինքի» գործարարները... Դե էլի եմ ասում էսօրվա դրությամբ ամենաարժանի վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյան է: Դե գիտեք, որ «Ծառուկյան դաշինքը» դեռ վարչապետի թեկնածուի չի առաջադրել: Բայց դե եթե դաշինքը որոշի թեկնածու առաջադրել, ես պետք է լսեմ իմ դաշինքի մեծամասնության որոշումը:

- Այսինքն Ձեր անձնական տեսակիտից, այսպես ասած, հետ կգանենք, ու կենթարկվենք դաշինքի որոշմա՞նը:

- Դե հա, ես անձնական որոշումս կարող եմ պահել եթե չլինեմ դաշիքի անդամ: Բայց դե հիմա, էս պահի դրությամբ, իմ անձնական կարծիքով պարոն նախագահը ամենաճիտ թեկնածուն է:

- Իսկ հնարավո՞ր է մի օր որոշեք անդամակցել ՀՀԿ-ին:

- Ոչ, դա բացառված է:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА