ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ Երեւանի քաղաքապետարանը չի վճարել որոշ վարչական շրջանների 13-րդ աշխատավարձը

27.12.2017 17:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչո՞ւ Երեւանի քաղաքապետարանը չի վճարել որոշ վարչական շրջանների 13-րդ աշխատավարձը

Հաշված օրեր են մնացել Ամանորի տոներին, սակայն ոմանց համար տոն, ոմանց համար էլ տրամադրությա անկում: Iravunk.com-ի հավաստի տեղեկություններով Երևանի մի շարք վարչական շրջանների այն բաժինների (գույքահարկ, իրավաբանական) աշխատակիցներին, որոնք ապահովում են Երևանի բյուջեյի դրամական մուտքերի հիմնական մասը, Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի թեթև ձեռքով և քաղաքապետ Տարոն Մարգարյանի իմացությամբ զրկել են 2017թ. հասանելիք ամենամյա դրամական պարգևատրումից, որը, ի դեպ, արդեն իսկ հատկացված է եղել Երևան քաղաքի տարեկան բյուջեյով տարվա սկզբին: Ըստ վերոհիշյալ պաշտոնյաների, Երեւանիՙ Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Նոր-նորքը եւ Էրեբունի համայնքների բյուջեյի դրամական մուտքեր ապահովող աշխատակիցները իբրեւ արժանացել են կարգապահական տույժի, սակայն կրկին մեր աղբյուրի պնդմամբ, որեւէ նման տույժի վերջիններս չեն արժանացել եւ անգամ նման ծանուցում չեն ստացել:  

Ինչո՞ւ է պետք օրական գոնե մեկ ձու ուտել

Սույնով քաղաքապետարանը հակասում է` 27.12.2017թ. <<Ժողովուրդ>> թերթին տրված հայտարարությանը, այն է` <<Ղեկավարվելով Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի Բ կետով` յուրաքանչյուր տարի /տարեկան 1 անգամ/ ծառայողական պարտականությունները կատարելու համար քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին հատկացվում է միանվագ դրամական պարգևատրում` 1 ամսվա աշխատավարձի չափով: Բացառություն են կազմում այն աշխատակիցները, որոնց նկատմամբ տվյալ տարվա ընթացքում կիրառվել է կարգապահական տույժ, և այն պարգևատրման ժամանակահատվածում դեռևս գտնվել է ուժի մեջ>>:

Թե ինչ սկզբունքով է քաղաքապետարանը նման վերաբերմունք, կամ ժողովրդի լեզվով ասած <<ջոկողություն>> դրել Երեւանի վարչական շրջանների միջեւ հասկանալի չէ, հասկանալի չէ նաեւ, թե ուր են գնալու այդ գումարները:

 

Ա. Հակոբյան

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА