o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պարզվում է` Ռուսաստաններում դառքը քրտինք թափելով է դարձել միլոնատեր. Տավուշի մարզպետի պատասխանը իր միլիոների մասին

27.12.2017 12:51 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Պարզվում է` Ռուսաստաններում դառքը քրտինք թափելով է դարձել միլոնատեր. Տավուշի մարզպետի պատասխանը իր միլիոների մասին

Iravunk.com-ը` «Հայտնի, որպես արջերի սիրահար, մերօրյա ֆեոդալ՝ միլիոնատեր մարզպետի ունեցվածքը» վերտառությամբ հրապարակման մեջ անդրադարձել էր Տավուշի մարզի միլիոնատեր մարզպետ Հովիկ Աբովյանի` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հայտարարագրած ունեցվածքին: Ով, որպես եկամուտ նշելով միայն տարեկան աշխատավարձը`  6,233,748.00 ՀՀ դրամ` հարկային տարվա վերջում հայտարարագրել է 24,500,000.00 ՀՀ դրամ, եւ 92,000.00 ԱՄՆ դոլար։ Չհաշված մարզպետի, ինչպես տավուշցիներն են ասում.«գերշքեղ առանձնատունը եւ բազամաժանր ու ահռելի եկամուտներ բերող բիզնեսները` ՀՀ-ում եւ երկրից դուրս»:

​​​​​​​Վահան Բաբայանը ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին առաջարկում է անդամակցել Ռեֆորմիստներին

Մեծն մարզպետից փորձել էինք հետաքրքրվել, թե ինչպես է վերջինիս հաջողվել չոր աշխատավարձով այդչափ ունեցվածք դիզել, ով, սակայն, մեր հարցերին բանավոր հրաժարվեց պատասխանել: Վերջինս հայտնեց, որ լրագրողների հետ միայն գրավոր, ստորագրված հարցումներով է շփվում: Քանի որ հանրությանը շատ էր հետաքրքրում մարզպետի պատասխանը, չալարեցինք եւ ինչպես պարոն մարզպետն էր ցանկացել` գրավոր, ստորագրությամբ էլեկտրոնային հացում ուղարկեցնք: Եվ ահա այսօր ստացանք մարզպետի ունիկալ պատասխանը.«Դեռեւս 1980-ական թվակաների վերջերին ՌԴ-ում զբաղվել եմ գործարարությամբ` հիմնելով տարբեր բիզնեսներ: Դրանք հետագայում իմ կողմից հանջնվել են հավատարմագրային կառավարման»: Փաստորեն մարզպետը չի հերքում իր միլիոների տեր լինելու փաստը, բայց այդ ամենը պարզվում է` իր «հալալ» քրտինքով է խեղճ մարդը վաստակել Ռուսաստաններում դառքը քրտինք թափելով:

Հավելենք, որ սահմանամերձ` բազմաթիվ խնդիրներ ունեցող մարզի միլիոնատեր մարզպետը փոխանակ իր միլիոների` թեկուզ չնչին մասը ծառայեցնի մարզի կարիքները հոգալուն, վերջերս ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Ռուբեն Գևորգյանից գնել է կես միլիոն դոլար արժողությամբ մեծ գազալցակայան:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА