o C     17. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքական ԶՈւ-ն Էրդողանի իշխանության օրոք քրդերի հետ բախումների հետևանքով ունեցել է 2364 կորուստ. թուրք լրագրող

24.12.2017 14:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքական ԶՈւ-ն Էրդողանի իշխանության օրոք քրդերի հետ բախումների հետևանքով ունեցել է 2364 կորուստ. թուրք լրագրող

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնած «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ երկրում իշխանության գալուց հետո թուրք-քրդական բախումների հետևանքով թուրքական կողմն ունեցել է ավելի քան 2000 կորուստ: Նման հաշվարկ է արել թուրքական «Սյոզջու» պարբերականի լրագրողներից Սայգը Օզթյուրքը՝ պետական մարմիններում ունեցած իր աղբյուրների միջոցով:

Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերը կապ են պահպանում Իդլիբում տիրող իրավիճակի շուրջ. Լավրով

Լրագրողը որոշել է սեփական ուսումնասիրությունն անցկացնել, երբ Թուրքիայի պաշտպանության նախարար Նյուրեթթին Ջանիքլին հրաժարվել է տվյալներ ներկայացնել ուժային կառույցների տված զոհերի թվի վերաբերյալ:

Լրագրողի կազմած ցուցակում տեղ են գտել ոչ միայն թուրքական ԶՈւ-ի զինվորականները, այլև քուրդ զինյալների հետ բախումների ժամանակ սպանված ոստիկաններն ու քուրդ գյուղացիներից կազմված իշխանամետ պահակախմբերի անդամները: 

Ըստ Օզթյուրքի ներկայացրած տվյալների՝ Էրդողանի իշխանության տարիներին թուրքական կողմը քուրդ զինյալների հետ բախումների հետևանքով ունեցել է 2.364 կորուստ:

Ամենաշատ կորուստները գրանցվել են 2016 թվականին՝ 723 սպանված:Նրանցից 452-ը զինվորականներ են, 215-ը՝ ոստիկան, 58-ը՝ գյուղական պահակախմբի անդամ:

2017 թվականին թուրքական կողմն ունեցել է 270 կորուստ, նրանցից զինվորական են 196-ը:

Համեմատաբար քիչ կորուստներով է անցել 2011 թվականը, երբ թուրքական կողմը համեմատաբար խաղաղ պայմաններում ունեցավ 51 կորուստ տարբեր մասնավոր բախումների ժամանակ:

Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:

Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА